«Ազատամարտիկների դաշինքը» Մարտի 1-ի բացահայտման գործում անվերապահորեն աջակցում է գործող իշխանություններին

28/06/2019 schedule20:47

«Ազատամարտիկների դաշինքը» Մարտի 1-ի դատաքննության հետ կապված հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Վերլուծելով վերջին մի քանի ամիսներին երկրում տեղի ունեցող մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտման, դրա կազմակերպիչների և իրականացնողների նկատմամբ օրինական և արդարացի դատաքննության անցկացման հետ կապված գործընթացները հայտարարում է, որ այս գործընթացում անվերապահորեն աջակցում է գործող իշխանություններին։  Լիարժեքորեն իրավաչափ է համարում հոկտեմբերի 27-ով եկած և մարտի 1-ով գնացած ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի կալանավորումը։ 

Մեր համոզմամբ, մարտի 1-ի իրադարձությունների լիարժեք բացահայտումը դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ միաժամանակ , ծանրակշիռ ներդրում կլինի երկրում արդարության և օրինականության հաստատման գործում։ Այս գործընթացներն անշուշտ ունեն «կատաղի» հակառակորդներ, որոնք ոչ այլ ինչ են, քան թալանված միջոցներով ստեղծված կեղծ քաղաքական և կեղծ քաղաքացիական խմբեր ու կազմակերպություններ, որոնց նպատակը անիշխանության ու կառավարելի քաոսի մթնոլորտ ստեղծելու միջոցով պատասխանատվությոինից խուսափելը, գռփածը պահպանելը և իշխանությունը վերազավթելն է։ «Ազատամարտիկների դաշինքը» սրանց և սրանց նմաններին զգուշացնում է, որ անհապաղ ու վճռականորեն կասեցնելու է ապակայունացման ցանկացած փորձ, ադեկվատ պատասխան է տալու ցանկացած նման գործողության և անբեկանելի վետօ է դնելու մեր երկրում նրանց գործունեության վրա»։

Տպել
1170 դիտում

Արազ Օզբիլիսը հեռացել է թուրքական ֆուտբոլային ակումբից

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Նոր Նորքում

Մովսես գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. կրակը մարելուն օգնել է գյուղի 23 բնակիչ

Երևանում և 8 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 46-ամյա տղամարդու դի

Երբ «Արարատը» կրկին հաղթող է. շնորհավորում եմ բոլորիս. Նիկոլ Փաշինյան

Ամերիկաբնակ 2 հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի ծրագիր. Հայրապետյան

Կես տոննա անասնակեր, 4 հա խոտածածկույթ ու մասամբ այրված վագոն-տնակ. հրդեհ Վերին Գետաշենում

Լոզան-2020․ օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա «Մալի» սառցադաշտում

«Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ»՝ 2:1. ԵԼ խմբային փուլն ավելի մոտ է

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

20 վերելակների փոխարինման մրցույթի արդյունքները կասեցվել են. քաղաքապետարանը, միեւնույն է, հույս ունի այս տարի հասցնել

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. կրակի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա

Ոստիկանությունը ներկայացնում է «Օրենքով գող» մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները (տեսանյութ)

Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին

Վարոս Սիմոնյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական. պաշտոնական

Մի քանի ամիս առաջ Արտաշատում կատարված պայուսակի գողությունը բացահայտվել է

Բողոքի ակցիաներ Գյումրու լուծարվող գիշերօթիկներում. ու՞ր են գնալու երեխաներն ու գործազուրկ մանկավարժները