Կարեն Գրիգորյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. նրա մասնակցությամբ առերեսում է կատարվել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին նոր մեղադրանք է առաջադրվել:

Նա այժմ էլ մեղադրյալ է ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով: Մինչ այդ Կարեն Գրիգորյանը մեղադրվում է նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ մասնավորապես հոր՝ Մանվել Գրիգորյանի եւ մի շարք այլ անձանց հետ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Կարեն Գրիգորյանը այժմ մեղադրվում է նաեւ մի քանի դրվագներով առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար: Նրա նկատմամբ կրկին որպես խափանման միջոց է ընտրվելու երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ առերեւույթ չարաշահումներն արձանագրվել են 2015թ. հունվարի 1-ից մինչեւ 2018թ. հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում:

Ըստ այդմ՝ 2015-ից մինչեւ 2018 թվականը մի շարք անձինք որպես աշխատող են գրանցվել Էջմիածնի համայնքապետարանում, սակայն աշխատանքի չեն հաճախել եւ փաստացի զբաղված լինելով այլ աշխատանքով համայնքային բյուջեից ստացել են աշխատավարձ:

Մասնավորապես, Կարեն Գրիգորյանը Երկրապահ կամավորականների միության եւ իրենց տան աշխատակիցներին գրանցել է համայնքապատկան հիմնարկներում եւ համայնքի բյուջեից աշխատավարձ վճարել։ Նրա ցուցումով աշխատակից է գրանցվել իր ընտանիքի վարորդը կամ հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տան կենդանիներին խնամող անձը եւ ինչպես նաեւ անվտանգության աշխատակիցը: «Համայնքի ղեկավարն իր հորը՝ Մանվել Գրիգորյանին, մշտապես ուղեկցող եւ անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» բյուջետային հիմնարկի տնօրենին՝ նրան գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նշված հիմնարկի տնօրենն անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձին ընդունել է աշխատանքի՝ որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, նույն օրը նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունն ապահովող աշխատակից լինելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 440.153 ՀՀ դրամ»,- նշված է ՔԿ հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ Կարեն Գրիգորյանի անչափահաս երեխաները ներառվել են Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում: «Նրանց համար նախատեսված 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, ապահովագրական ընկերությանը վճարվել է համայնքապետարանի բյուջեից»,- ասվում է հաղորդագրությունում:

Այպիսով՝ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել էջմիածնի նախկին քաղաքապետին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին եւ «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին: Երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Կարեն Գրիգորյանը, մասնավորապես, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հափշտակությունը կազմակերպելը) (երեք դրվագ) , 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, որը կատարվել է պատոենական դիրքն օգտագործելով):

Առաջադրված մեղադրանքում, սակայն, Կարեն Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը:

- Պարոն Մկրտչյան, ի՞նչ դիրքորոշում ունի ձեր պաշտպանյալը առաջադրած մեղադրանքի վերաբերյալ, ընդունո՞ւմ է այն, թե՝ ոչ:

- Կարծում եմ, Կարեն Գրիգորյանի մեղադրանքը շարունակությունն է Մանվել Գրիգորյանի եւ նրա ընտանիքի հանդեպ դրսեւորված քաղաքականության: Իհարկե, Կարեն Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում, բայց եւ այնպես այդ մեղսագրվող արարքները բացարձակապես որեւէ կապ եւ առնչություն չունեն պարոն Գրիգորյանի հետ: Խոսքը այնպիսի մի իրավահարաբերությունների մասին է, որոնց մի մասը մինչեւ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարելն էլ է եղել, հետո շարունակական է եղել. Կարեն Գրիգորյանը տեղյակ չի եղել դրա մասին: Իսկ մի մասով էլ, որքանով որ ես տեղյակ եմ, կոնկերտ անձինք, ովքեր վնասներ են պատճառել, վնասների մի մասը հատուցել են: Այնպես որ լավ կլիներ, որ պարոն Գրիգորյանի անունը շահարկումների առարկա չդառնար:

- ՀՀ քննչական կոմիտեն նշել է, որ համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է: Կարեն Գրիգորյանը նույնպե՞ս փոխհատուցել է:

- Վնասի մի մասը փոխհատուցվել է լրիվ ուրիշ անձի կողմից եւ ճիշտ հակառակը՝ Կարեն Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող գույքն է, որ առաջարկվել է փոխհատուցման՝ Գրիգորյանի ընտանիքի անդամներին մեղսագրվող արարքների համար:

- Խոսքը Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության մասի՞ն է:

- Այո, դա գրանցված է Կարեն Գրիգորյանի անունով:

- Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ձեր պաշտպանյալը ցուցում է տվել համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին, եւ «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին, որպեսզի մի շարք անձինք, այդ թվում անվտանգության աշխատակիցը, վարորդը տարբեր հաստիքների տակ գրանցվեն որպես համայնքապետարանի աշխատողներ: Սա ի՞նչպես եք մեկնաբանում:

- Ցավոք սրտի, նախաքննության փուլում շատ մանրամասներ չեմ կարող բացահայտել, բայց հիմնական եւ գլխավոր դիրքորոշումը հետեւյալն է՝ Կարեն Գրիգորյանը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, հատուցումները աձնամբ նրա կողմից չեն կատարվել:

Ինքը ցուցմունք տվե՞լ է, ասե՞լ է, թե ինչպես են իր վարորդը, անվտանգության աշխատակիցները դարձել համայնքապետարանի աշխատակիցներ:

- Նախաքննական գաղտնիքով կաշկանդված եմ, որպեսզի հերքողական պատասխաններ տամ:

- Պարոն Մկրտչյան, ձեր պաշտպանյալը տեւական ժամանակ զբաղեցրել է համայնքի ղեկավարի պաշտոնը տեղեկություն չի՞ ունեցել այս ամենի մասին:

- Չեմ կարող պատասխանել:

- Ձեր պաշտպանյալի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարվե՞լ են:

- Այո, եղել է, չեմ կարող եւ չեմ ցանկանում մանրամասնել, թե կոնկրետ ինչ քննչական գործողություննր են եղել, համենայնդեպս, դրանց արդյունքում ոչ մի իրեն հարգող իրավաբան չի կարող ասել, որ Կարեն Գրիգորյանի մեղքը հիմնավորվել է:

- Առերեսում եղե՞լ է, հակասություններ եղե՞լ են իր եւ գործով անցնող այլ անձանց ցուցմունքներում:

- Այո, բայց այլ մանրամասներ չեմ կարող ասել:

- Պարոն Մկրտչյան, իսկ քրեական գործի շրջանակում ձեր պաշտպանյալին պատկանող բնակարանում խուզարկություն կատարվե՞լ է:

- Հիմա չեմ կարող ասել դրա մասին:

Տպել
3398 դիտում

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կնոջ կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ