Պրոֆեսիոնալների համար կռիվ է. ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը՝ ՄՕԿ-ԱԻԲԱ «պատերազմի» մասին

Վերջին շրջանում համաշխարհային սպորտի գլխավոր սկանդալներից մեկը՝ ՄՕԿ- ԱԻԲԱ հակամարտությունը, պարզապես շահերի բախում է: Նման կարծիքի է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը: Օրերս Միջազգային օլիմպիական կոմիտեն ԱԻԲԱ-ին՝ Բռնցքամարտի միջազգային միությանը, զրկեց օլիմպիական կարգավիճակից: Պատճառաբանությունն էր, որ ԱԻԲԱ-ն չի լուծել իր խնդիրները, որոնք կապված են մրցավարության, էթիկայի ու ֆինանսների հետ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գեւորգյանը պարզաբանեց՝ ինչ դեր է փողը խաղում այս մարզաձեւում: Ընդգծեց, որ վերջին տարիներին բռնցքամարտիկներն ամենահարուստ մարզիկներն են ու որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը ղեկավարողներն ամեն կերպ ցանկանում են իրենց ձեռքը վերցնել նաեւ սիրողականը:

«Բռնցքամարտը մեծ բիզնես է: Այսօրվա ամենաթանկ վճարվող բռնցքամարտիկը տարեկան աշխատում է ավելի շատ գումար, քան Լիոնել Մեսսին ու Ռոնալդու միասին: Եվ սա չի կարող գլոբալ քաղաքականության մեջ ազդեցություն չունենալ: Պրոֆեսիոնալ գոտիների տերերը հակված են սիրողական բռնցքամարտն էլ իրենց ձեռքը վերցնել: Ես տեսնում եմ նման միտում, որ օլիմպիական խաղերի միջոցով է, թե ինչպես է վերահսկեն սիրողական բռնցքամարտիկների մուտքը դեպի պրոֆեսիոնալ»,- ասաց նա:

Գեւորգյանը նշեց, որ նույնը ցանկանում էր անել նաեւ ԱԻԲԱ-ն: Նա նշեց, որ ԱԻԲԱ-ն մանուկ տարիքից սկսած աշխատանքներ է տանում բռնցքամարտիկների հետ: Նրանք աճում են, հետո տեղափոխվում պրոֆեսիոնալ ռինգ, եւ գումարները գնում են պրոֆեսիոնալ գոտիներին: Հետեւաբար, Գեւորգյանի խոսքով, ԱԻԲԱ-ն ինքն էր փորձում գոտի ունենալ ու հզորացնել այն, եւ հենց սա կազմակերպությանը փաստի առաջ կանգնեցրեց:

«Սա ԱԻԲԱ-ին բերեց այնպիսի առճակատման, որտեղ ինքը կարծում եմ՝ պարտվեց: Խնդիրը ո՛չ ֆինանսական է, ո՛չ մրցավարական է, ո՛չ մյուսն է.... Այստեղ պրոֆեսիոնալների համար կռիվ է»,- ասաց նա:

Գեւորգյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՄՕԿ-ի ժողովի ընթացքում ԱԻԲԱ-ին որակազրկելու օգտին քվեարկել է ԱԻԲԱ-ի նախկին նախագահ Վու Չինգ Կուն: Նշեց, որ հենց այս պաշտոնյայի օրոք են ԱԻԲԱ-ում առաջացել ֆինասնական եւ մյուս խնդիրները, որոնք ՄՕԿ-ը դատապարտում է, սակայն հիմա այդ անձնավորությունը ՄՕԿ-ում բարձր պաշտոն է զբաղեցնում: Գեւորգյանն ընդգծեց, որ, եթե հարցը սպորտում արդարության վերականգնումն է, ապա ինքը ՄՕԿ-ին այս պարագայում չի հասսկանում:

«ԱԻԲԱ-ի այն ղեկավարը, որի օրոք ստեղծվել է այս ճգնաժամը, հիմա ՄՕԿ-ի անդամ է եւ քվեարկում է ԱԻԲԱ-ին օլիմպիական խաղերի անցկացումից զրկելու համար: ՄՕԿ-ի դիրքը, եթե դու արդարության մարտիկ ես քեզ հռչակում, հասկանալի չէ»,- ասաց նա:

ԱԻԲԱ-ն իր իրավունքները կարող է վերականգնել միայն 2020 թ. օլիմպիական խաղերից հետո, իսկ խաղերի վարկանիշային մրցաշարերն անցկացնելու է ՄՕԿ-ը: Դրանք տեղի են ունենալու 2020 թ. հունվարից մայիս: Գեւորգյանը նշում է, որ ՄՕԿ-ը դժգոհ է ԱԻԲԱ-ի մրցավարությունից, սակայն ինքը վստահ չէ, որ նույն ՄՕԿ-ը կկարողանա այդ առումով ավելի լավ աշխատել: Դա Գեւորգյանը նկատել է նաեւ օրերս Մինսկի Եվրոպական խաղերում, որոնցում ՀՀ առաջատար մարզիկներ Անուշ Գրիգորյանն (51 կգ) ու Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) պարտվեցին 1/4 եզրափակչում:

«Մեղադրանք թող չհնչի, բայց չեմ վստահում ՄՕԿ-ի անցկացրած մրցաշարերի որակին, ինչը տեսնում ենք Եվրոպական խաղերում: Մեր առաջատար բռնցքամարտիկներ Անուշ Գրիգորյանը եւ Գուրգենը... շատ կասկածելի մենամարտերում հաղթանակը տվեցին նրանց մրցակիցներին»,- ասաց նա:

Գեւորգյանը կրկնեց նախկինում արտահայտած իր միտքը, որ բռնցքամարտում շուտով չի լինի սիրողական եւ պրոֆեսիոնալ տարբերակումը, կլինի 1 բռնցքամարտ: Վերջին շրջանի  խմորումները, նրա կարծիքով, դրա սկիզբն են: Եվ դա, ըստ նրա, ապացուցվում է նաեւ այն փաստով, որ Տոկիո 2020-ը կլինի օլիմպիական 2-րդ խաղերը, որտեղ պրոֆեսիոնալները նույնպես կմասնակցեն:

Ամեն դեպքում նա վստահեցնում է, որ տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի ֆեդերացիայի ու հայ մարզիկների վրա ազդեցություն չեն ունենա: Նշում է, որ նրանք պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Ինչ վերաբերում է նրան, որ ԱԻԲԱ-ի մրցումներն օլիմպիական վարկանիշային չեն լինելու, ու դա կարող է մարզիկների մոտ մոտիվացիայի պակասի առիթ դառնալ, Գեւորգյանը շեշտում է, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսն օլիմպիական չեմպիոնի տիտղոսին չի զիջում:

Տպել
1887 դիտում

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան