Պետությունը փորձում է հնարավոր խոչընդոտները վերացնել, իսկ շուկան ազատ է, ով ուզում է, կարող է ներմուծել ապրանքներ

ՀՀ վարչապետը Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում մեկ տարի ժամկետով առաջադրել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը։

Սեդրակյանը տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, 2002-2008 թթ․ աշխատել է ֆինանսների նախարարության տարբեր ստորաբաժանումներում, 2009-2012 թթ․ եղել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի գործերի կառավարիչ, 2012-18 թթ․ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի ներքին աուդիտի վարչության պետ, 2018-19թթ․ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր տնօրենի խորհրդական։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հարցի քննարկման ժամանակ, դիմելով թեկնածուին, ասաց, որ հանձնաժողովը գործում է կամ չի գործում քաղաքական կամքի դրսեւորման կամ դրա բացակայության պարագայում։ Նա Սեդրակյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ինստիտուցիոնալ մոտեցում կարող է ցուցաբերվել, որ այսուհետ, անկախ իշխող քաղաքական ուժից, հանձնաժողովն իրապես գործի։ Ի պատասխան՝ թեկնածուն հղում արեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բերած նախագծին, ըստ որի՝ ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ անդամներ կարող են առաջադրել նաեւ ընդդիմադիր խմբակցությունները։ Սեդրակյանն ասաց, որ դա կապահովի հանձնաժողովի անդամների ընտրության առավել մրցունակությունը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ, դիմելով, թեկնածուին, նկատեց, որ շուկայում ապարանքներ կան, որ բնական մենաշնորհների տիրույթում են, ձեթ, ալյուր, եւ այլն։ Նա Սեդրակյանին հարցրեց՝ ինչպե՞ս է լուծվելու այս խնդիրը, որպեսզի հնարավորինս տրոհվեն ներկրողները եւ ավելի շատ մարդիկ ներգրավված լինեն։

Սեդրակյանը պատասխանեց, որ պետությունը փորձում է հնարավոր խոչընդոտները վերացնել, իսկ շուկան ազատ է, ըստ թեկնածուի՝ ով ուզում է, կարող է ներմուծել ապրանքներ․

«Մնացյալ կառույցների կողմից էլ է հսկողություն իրականացվում, եւ ստեղծվում են պայմաններ, որ տնտեսվարողները մուտք գործեն շուկա»,-ասաց Սեդրակյանը։

Տպել
9788 դիտում

Բանակը ապաղաքականացված կառույց է, յուրաքանչյուր զինծառայող՝ ազատ իր ընտրության մեջ. հայտարարություն

Արցախի զորամասերից մեկում սննդի ապահովման նոր համակարգով ճաշարան է բացվել (լուսանկարներ)

Կառավարությունում քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության միջոցառումները

Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում. ճանապարհներն հիմնականում անցանելի են

Կորոնավիրուսը կապ չունի մարդկային գործոնի հետ, «չի փախել» ոչ մի լաբորատորիայից. ռուս պրոֆեսորի դիտարկումները

Վանաձորի, Սիսիանի, Արմավիրի, Գորիսի, Երեւանի մի շարք սուպերմարկետներ փակվել են 6 ժամով. ներկայացվում են պատճառները

Հրդեհ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. այրվել է մեքենայի շարժիչի հատվածը

Արցախում ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը

Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար․ Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Այսօր 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ոստիկանություն

Այս մեկ շաբաթը փորձություն կլինի բոլորիս համար

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հանձնարարել է ստուգել քաղաքացուն խոշտանգելու ահազանգի մանրամասները. ՄԻՊ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

3 ավիաընկերություններ այսօր կիրականացնեն Մոսկվա-Երեւան չվերթներ՝ տեղափոխելով ՀՀ քաղաքացիների

Ով ինչպես է օգտագործում կորոնավիրուսը

Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին

Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից. Նիկոլ Փաշինյան