Լոռու մարզպետի խորհրդականը պաշտոնավարել է առանց համապատասխան փաստաթղթերի. ազատվել է աշխատանքից

Օրեր առաջ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի խորհրդական Լեւոն Տեր-Սիմոնյանը: Ազատման դիմումը մարզպետը ստորագրել է:

ՀԺ-ի աղբյուրները հայտնում են, որ մարզպետի խորհրդականը իրականում ազատվել է, քանի որ անձնական գործերում բացակայել է բարձրագույն կրթության մասին հաստատող փաստաթուղթը: Մեզ հայտնեցին նաեւ, որ այս ամենի մասին իմացվել է, երբ ԱԺ-ից պահանջել են մի շարք աշխատակիցների անձնական գործեր: Ասում են նաեւ՝ իրավիճակի մասին հենց սկզբից մարզպետարանում իմացել են բոլորը, սակայն մարզպետի հրահանգով Տեր-Սիմոնյանը շարունակել է պաշտոնավարել, քանի որ խորհրդականի պաշտոնը հայեցողական է, հետեւաբար՝ նրան նշանակում կամ ազատում է մարզպետը: Ասում են, որ եբ մարզպետարանի կադրերի բաժնից խորհրդականից ուզել են բարձրագույն դիպլոմը, ամեն օր խոստացել է այսօր-վաղը բերել:

ՀԺ-ի հետ զրույցում Լոռու մարզպետի արդեն նախկին խորհրդական Լեւոն Տեր-Սիմոնյանը հայտնեց, որ աշխատանքից ազատվել է սեփական նախաձեռնությամբ ու սեփական դիմումի հիման վրա: Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ նա չի ներկայացրել բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելու դիպլոմ, պատասխանեց. «Ներկայացրել եմ այն, ինչ ունեցել եմ: Բարձրագույնի դիպլոմ չունեմ, միջնակարգ եմ ավարտել»,-հավելեց նա:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց իր խորհրդականի ազատման փաստը՝ հորդորելով պատճառների մասին հետաքրքրվել հենց իրենից. «Հստակ չեմ կարող ասել, լավ կլինի իրեն հարցնեք»,-ասաց նա: Մեկնաբանելով լուրերը, թե իրականում իր խորհրդականը չի ունեցել բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթ, մարզպետն ասաց. «Չկա նման բան»:

Դիտարկմանը, որ խորհրդականի փաստաթղթերում առկա խնդիրը ջրի երես է դուրս եկել այն բանից հետո, երբ ԱԺ-ից են գործերը պահանջել, ու այլեւս հնարավոր չի եղել թաքցնել, մարզի ղեկավարն ասաց. «ԱԺ-ից անընդհատ հարցումներ են ուղարկում, եւ կոնկրետ փաստաթղթեր են պահանջում, կոնկրետ Լեւոն Տեր-Սիմոնյանի հետ կապված այո, եղել է հարցում, որին պատասխանել ենք, չեմ կարծում, թե խնդիր է եղել, դրանով զբաղվում է անձնակազմի կառավարման բաժինը, բայց չեմ կարծում, թե որեւէ խնդիր է եղել»:

ՀԺ-ին տեղեկություններ են հասել, որ պահանջվել են նաեւ բազմաթիվ այլ աշխատակիցների, մասնավորապես պայմանագրային աշխատողների ու ժամանակավոր պաշտոնակատարների անձնական գործերը, եւ ովքեր հենց նույն օրն ազատվել են աշխատանքից, ապա դարձել պայմանագրային ծառայողներ, այնուհետ ծանուցվել աշխատանքից 2 ամիս հետո ազատվելու մասին, Անդրեյ Ղուկասյանը նշեց. «Իրենք բոլորը պայմանագրային աշխատողներ են, եւ պայմանագրային աշխատողները, ըստ օրենքի, պետք է լինեն փորձագետներ, բայց իրենք փորձագետներ չեն, եւ այդ 15 աշխատողները իներցիայով նախկին իշխանությունների օրոք եղել են ու շարունակել են մինչ օրս աշխատել, բայց իրականում մենք արտահաստիքային աշխատակիցներ ունենալու իրավունք չունենք, պետք է կարգավորենք դա… 2 ամիս հետո մի մասը կազատվի, մի մասին էլ գուցե այլընտրանք կառաջարկենք»:

Տպել
3376 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ