Գլխավոր դատախազի խոսնակն արձագանքնել է Երեւանի քաղաքապետին. Մարությանի մեկնաբանությունները թյուրընկալման տեղիք են տվել

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանն արձագանքել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը: Ենթադրվում է, որ խոսքն այն հայտարարության մասին է, թե 2006 թվականին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տարածք է գնվել համայնքից 1 միլիոն դրամով, իսկ ընդամենը մեկ տարի անց նույն տարածքը վաճառվել 247 միլիոն դրամով: Քաղաքապետը նաեւ ասել էր, որ 2016 թվականին դատախազությունում քրեական գործ է հարուցվել, բայց հետո կարճվել է վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով: Նա չէր մանրամասնել, թե վաճառվածն ինչ տարածք է: Այդ տեղեկությունն իմանում ենք դատախազի խոսնակի պարզաբանումից, որը ներկայացնում ենք ստորեւ. 

«Նախօրեին Երևանի ավագանու նիստի ընթացքում դեռևս 2006թ. կատարված՝ Ազատության պողոտայի 26 հասցեում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողամասի օտարման գործընթացի վերաբերյալ Երևան քաղաքի դատախազությունից ստացած գրության վերաբերյալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված մեկնաբանությունները թյուրընկալումների տեղիք են տվել՝ կասկածներ հարուցելով այդ հողամասի օտարման օրինականությունը ուսումնասիրության առարկա դարձնելու, քրեադատավարական ընթացակարգերի հարուցման և դրա արդյունքում կայացված դատավարական որոշումների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության պատշաճության և իրավաչափության վերաբերյալ: 

Այս իմաստով հարկ եմ համարում կատարել հետևյալ մի քանի ընդգծումները: 

1. 2016թ. հենց ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ է այդ գործարքը դարձվել ուսումնասիրության առարկա, որի ընթացքում էլ պարզվել է, որ այդ անշարժ գույքի օտարման գործընթացում սահմանված կարգով գույքի գնահատում չի կատարվել, և հողը երրորդ անձի հանձնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի համաձայնության մասին որևէ որոշում չի կայացվել: Այդ ուսումնասիրության արդյունքում է պարզվել, որ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում գտնվող անշարժ գույքը օրենքի խախտմամբ է 2006թ. օտարվել կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից շուրջ 220 անգամ պակաս արժեքով: Եվ քանի որ ուսումնասիրությունների արդյունքում առերևույթ հանցագործության մասին տվյալներ էին ստացվել, Դատախազությունը դրանք 2016թ. ուղարկել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվել նախաքննություն:

2. Նախաքննության արդյունքում հաստատված է համարվել, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնական անփութության արդյունքում: Այսինքն իրականացված նախաքննությամբ հանցագործության կատարման փաստը հաստատվել է: 

3. Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավարական որոշումներն այդ գործով կայացվել են, քանի որ վերոնշյալ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետներն անցած են եղել: Այսինքն այդ որոշումները կայացվել են ՈՉ ԱՐԴԱՐԱՑՆՈՂ հիմքով: 

4. Քանի որ Երևան քաղաքի համայնքն է հանդիսանում թաղային համայնքների իրավահաջորդը և տվյալ դեպքում «տուժողը», Երևան քաղաքի դատախազությունը 30.05.2019թ. գրությամբ Երևանի քաղաքապետին առաջարկել է ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու, կնքված գործարքը, դրա կադաստրային գրանցումն ու սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, դրանց անվավերության հետևանքները կիրառելու և գույքը Երևան համայնքին վերադարձնելու ուղղությամբ:

5. ՀՀ Դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իր լիազորությունը տվյալ դեպքում չէր կարող գործադրել, ինչի ակնկալիքը, դատելով քաղաքապետի մեկնաբանություններից, Երևանի քաղաքապետարանում ունեն, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, դատախազը քաղաքացիական դատավարության կարգով հայց կարող է հարուցել միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է ՊԵՏՈՒԹՅԱՆ գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանը: Մինչդեռ տվյալ դեպքում ապօրինի օտարվածը ՀԱՄԱՅՆՔԻ սեփականությունն է հանդիսացել և հետևաբար պատշաճ հայցվոր է հանդիսանում հենց Երևանի քաղաքապետարանը: 

6. Անհրաժեշտ եմ համարում իրազեկել, սակայն, որ վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատախազը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում նաև այնպիսի բացառիկ դեպքում, երբ իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ մասնավորապես տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում դա չի արել: Այդ դեպքում նաև կիրառվում են դատախազական ներգործության միջոցներ տեղական ինքնակառավարման մարմնի՝ հայց հարուցելու իրենց պարտականությունը չկատարած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ»:

Տպել
4601 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ