ԱԱԾ-ն չի խախտել անմեղության կանխավարկածը. մեկնարկեց Սեդրակ Քոչարյանի գործով բողոքների քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքների քննությունը:

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի դեմ բողոք էր ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին՝ հրապարակայնորեն հերքել Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործով 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրությունը եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել Քոչարյանից այդ հաղորդագրության մեջ տեղ գտած արտահայտությունների համար: Հաղորդագրությունում տեղ գտած արտահայտություններով, ըստ բողոքաբերի, խախտվել է իր անմեղության կանխավարկածը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ սույն թվականի ապրիլի 5-ին մասնակի բավարարվել էր բողոքը. դատարանը արձանագրել էր, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում, սակայն չէր պարտավորեցրել հրապարակայնորեն ներողություն խնդրել Քոչարյանից:

Դատարանի սույն որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել թե՛ Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը եւ թե գործի նկատմամբ դատավարական վերահսկում իրականացնող դատախազ Արամ Արամյանը:

Նշենք, որ բողոքը քննող դատավոր Ռուբիկ Մխիթարյանը 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել: Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, դատարանի ուշադրությունը դարձնելով այս հանգամանքի վրա, նկատեց, որ այն բանից հետո, երբ դատավորը կալանքի վերցրեց Ռոբերտ Քոչարյանին, դրանից հետո պաշտպանների կողմից դատավորի հասցեին կոշտ քննադատություն է հնչել: Նրա ճշտող հարցին՝ այդ հանգամանքը դատավորը կարո՞ղ է անտեսել եւ սույն բողոքը քննել անաչառ, դատավորը պատասխանեց. «Այդքան էլ ժամանակ չեմ ունենում հետեւելու մամուլի հրապարակումներին, այդուհանդերձ, որոշակի լրատվական հոսքերի հետեւել եմ, դիրքորոշումներ ամեն դեպքում ես ունեցել եմ: Ի պաշտոնե որպես դատավոր ես քենախնդրությամբ չեմ առաջնորդվել, ես դրանք դիտարկել եմ որպես գործի առնչությամբ ձեր դիրքորոշումներ եւ նորմալ եմ գնահատել: Եթե գտնեի, որ դրանով իմ պատվին ու արժանապատվությունը վիրավորվել է, ես, համզոված եղեք, համապատասխան միջոցների կդիմեի: Ես որեւէ կաշկանդվածություն, նախատրամադրվածություն չունեմ... գտնում եմ, որ այս գործով ես անկողմնակալ եմ եւ կարող եմ իրականացրել իմ մասնագիտական պարտականությունները»,- ասաց դատավոր Ռուբեն Մխիթարյանը: Ալումյանն էլ ի պատասխան ասաց, որ եթե այդպես է, ապա ինքը դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չունի:

Այնուհետեւ Արամ Արամյանը, ներկայացնելով իր բողոքը, նշեց, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի ապրիլի 5-ի որոշումը օրինական եւ հիմնավոր չէ, նշված որոշումը կայացվել է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, որը հանգեցրել է դատական սխալի: Ըստ բողոքաբերի՝  մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով (Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական և անհիմն որոշումների և գործողությունների բողոքարկումը դատարան) սահմանված կարգով չի կարող հանդիսանալ եւ որպես դատավարական գործողություններ չեն կարող մեկնաբանվել:

Անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տարածած հայտնի հաղորդագրության բովանդակությանը՝ դատախազ Արամյանը նշեց, որ դրանում թույլ չի տրվել մեղադրյալ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտում՝ հետեւյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի առաջին մասում նախատեսված հիմքերի առկայության դեպքում քննիչը, դատախազը պատճառաբանված որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Քրեական գործով նախաքննություն իրականացնող մարմինը 2019 թվականի փետրվարի 15-ին օրենքով նախատեսված հիմքի առկայությամբ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգքրի 38-205 հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննարկվող հրապարկման մեջ արձանագրվել է, որ նախաքննության փուլում գտնվող քրեական գործով Սեդրակ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք, շարադրվել է մեղադրանքի ձեւակերպումը եւ առկա է ծանուցում առ այն, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածող անձը անմեղ է, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տվյալ դեպքում գործ ունենք մեղադրանքի առաջադրման հետ, ինչը ենթադրում է հիմնավոր կասկածի առավել բարձր շեմ, քան քննության ավելի վաղ փուլերում»,- մանրամասնեց Արամ Արամյանը: Վերջինս այս առնչությամբ նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը՝ համաձայն որի՝ անհրաժեշտ է տարբերակել այն հայտարարությունները, որոնք արտահայտում են տվյալ անձի մեղավորության վերաբերյալ կարծիք եւ հայտարարություններ, որոնք պարզապես ներառում են կասկածի վիճակ:

«Այս տեսանկյունից ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունն ըստ էության իրենից ներկայացնում է Եվրոպական դատարանի վերը նշված գնահատմամբ կասկածի վիճակի ներկայացում: Քննարկման առարկա հանդիսացող մամուլի հաղորդագրությունը ոչ այլ ինչ է, քան կատարվող քննության մասին հասարակությանը տեղեկացնելու միջոց: Այս համատեքստում հատկանշական է այն, որ մինչեւ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ համապատասխան հաղորդագրության հրապարակումը, մեղադրյալն անձամբ է մամուլի միջոցով  (2d. am-ին տված հարցազրույցում,-հեղ) այդ տեղեկատվությունը հրապարակայնացրել: Այսպիսով՝ գտնում եմ, որ դատարանի վիճարկվող որոշումը կայացվել է քրեադատավարական օրենքի էական խախտմամբ, որը հանգեցրել է դատական սխալի, այն օրինական եւ հիմնավոր չէ, ուստի առկա են վիճարկվող որոշումը բեկանելու եւ փոփոխելու իրավաչափ հիմքեր»,- եզրափակեց դատախազը՝ միաժամանակ դատարանին խնդրելով մերժել Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի ներկայացրած բողոքը:

Հայկ Ալումյանը, սակայն, դատարանում պնդեց, որ ԱԱԾ հաղորդագրությամբ խախտվել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը: «Կասկածից վեր է, որ մինչեւ դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելը նրա մասին նշել հետեւյալը՝ բացահայտվել է առաձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտները օրինականացնելու հանցադեպ, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն ունեցել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, եւ շարունակում, որ քրեական գործով հաստատված փաստական տվյալների համաձայն... ու շարադրում է Քոչարյանի մեղադրանքի բովանդակությունը. ի՞նչ է ստացվում՝ ԱԱԾ-ն ասում է, որ սրանք հաստատված տվյալներ են, վերջում  վերապահում է անում, ասում է՝ բայց ինքը համարվում է անմեղ, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա: Այսինքն՝ ինքը ընթերցողի մոտ ստեղծում է մի տպավորություն, որ այս հանգամանքները հաստատված են, սակայն այս մարդը իրավաբանորեն համարվում է անմեղ: Սա հենց անմեղության կանխավարկածի խախտում է իրենից ներկայացնում: Այստեղ խնդիրը նրա մեջ է, թե ԱԱԾ այս հաղորդագրությունը ընթերցողի մոտ ի՞նչ տպավորություն է ձեւավորվում Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ: Անմեղության կանխավարկածի նպատակը նա է, որ իմ եւ ասողից բացի այն մնացածը ոնց հասկացան այդ ամենը, ես անմեղ եմ, թե՝ ոչ»,- ասաց Ալումյանը՝ հավելելով, որ ԱԱԾ հաղորդագրության բովանդակությունից պարզ է, որ ընթերցողը մտածելու է, որ Սեդրակ Քոչարյանը մեղավոր է այս հանցագործությունների համար: Ըստ նրա՝ անկախ նրանից, որ հաղորդագորւթան վերջում կա «ծանուցում», միեւնույն է, այդ հաղորդագրությամբ խախտվել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը:

Սույն գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին:

Տպել
4579 դիտում

Կյանք չի, ելակի մուրաբա է. Սմբատ Գոգյանը՝ պաշտոնից ազատվելու եւ դրա համար երկրորդ դիմումը գրելու պատճառների մասին

Վլադիմիր Զելենսկին չեղարկել է այցը Բելառուս

30 տարի Հրայր Թովմասյանն ու մի խումբ մարդիկ նրա փաստաբանությամբ ՀՀ-ի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է. Ալեն Սիմոնյան

Սա մեր ՈՒԱԶ քշող հարեւաններն են ուղարկում. Ադրբեջանն անցել է տեղեկատվական պատերազմի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Վատ գաղափար. Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

Եղել են դեպքեր, երբ երեխան զանգել է ոստիկանություն եւ ասել՝ ինձ ծեծում են. Նելլի Դուրյան

Նավալնիի թունավորման պատճառով կարգելափակվի՞ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը

Մտածում եք, եթե Միքայել Մինասյանի տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք. Ալեն Սիմոնյան

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ իշխանությունը մշտապես ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ, մեզ ժողովրդով վախեցնելը ճիշտ չէ. Ալեն Սիմոնյան

«Արարատ-Արմենիան» ևս մեկ արգելք հաղթահարեց Եվրոպայի լիգայի որակավորման փուլում

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենա է բախվել․ կան տուժածներ

Զինծառայողները հանձնել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ

ԱՀԿ-ն Հայաստանը դասել է ՊՇՌ թեստը հաջողությամբ իրականացրած երկրների շարքին. ապահովվել է 100 % ճշգրտություն

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Ջրառատ համայնքում մեկնարկել են սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները

Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից. հրապարակվել է վարչապետի որոշումը

3 անշարժ գույք, 90 հազար դոլար, 10 հազար եվրո․ ՀՔԾ պետի տեղակալի հայտարարագիրը