Սասուն Միքայելյանի հետ հարաբերությունները սրված չեն. Ռոմանոս Պետրոսյան

27/06/2019 schedule17:40

Առաջիկայում ունենք մարզխորհրդի նիստ, Աբովյանի քաղաքապետը կներկայանա, ինչպես մյուս 67 բոլոր համայնքների ղեկավարները եւ կմասնակցի նիստին։ Մեր հարաբերությունները ես պայմանավորում եմ բացառապես ՏԻՄ օրենքով, Սահմանադրությամբ եւ այլ իրավակարգավորումներով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում Աբովյանի քաղաքապետի հետ աշխատանքային գործընթացը․

«Քաղաքական գնահատականները, որոնք հնչեցրել եմ մինչ ընտրությունները եւ ընտրությունների բուն ընթացքում՝ մնում են ուժի մեջ, քանի դեռ վերընտրված քաղաքապետը չի ապացուցել հակառակը՝ էֆեկտիվ կառավարման, օրինականության պահպանման եւ կլանային շահեր չսպասարկելու առումով»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այս հարցը նիստի ժամանակ քննարկե՞լ են։ Ի պատասխան՝ մարզպետն ասաց, որ ինքն անձամբ անդրադարձել է հարցին եւ տվել որոշակի գնահատականներ ու բնորոշիչներ․

«Թե ինչ խնդիրներ կային համայնքներում ՏԻմ ընտրություններից առաջ, առ այսօր կարող ենք բախվել այդ իրողություններին։ Դրա համար պետք է մեր պառլամենտական գործունեությամբ զբաղվող գործընկերները ուշադրության կենտրոնում պահեն։ Թույլ տվեք շատ փակագծեր չբացեմ, որովհետեւ փակ նիստ է եղել, բայց քննարկումներն ընթացել են առողջ մթնոլորտում»։

Անդրադառնալով իր եւ Սասուն Միքայելյանի հարաբերություններին՝ Կոտայքի մարզպետն ասաց, որ որեւէ սրվածություն չկա, Սասուն Միքայելյանը չի հերքել, որ որոշակի տարաձայնություններ կան․

«Ես ինքս էլ չեմ հերքում, որ քաղաքական որոշակի տարաձայնություններ կարող են լինել քաղաքական ուժի ներսում, վարչության ներսում։ Դա շատ առողջ է, որովհետեւ մենք սուպերլիդերով կառավարվող քաղաքական ուժ չենք եւ շատ առողջ է, որ քաղաքական տարաձայնություններ են լինում»։

Մարզպետն ասաց, որ ինքը Կոտայքի մարզում գործում է բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների․

«Հայաստանի Հանրապետության հիմքերը ամրացնելուն են ուղղված իմ գործողությունները Կոտայքի մարզում, դրա համար ես հաճախ եմ խոսում ՀՀ քաղաքացի, ինստիտուտներ, մարզպետի ինստիտուտ եզրույթների մասին»։

Լրագրողի հարցին՝ այդ ինստիտուտները Աբովյանում չկա՞ն, Պետրոսյանն ասաց, որ, իր կարծիքով, ցավոք սրտի, դեռ ունենք կլաններին սպասարկող տեղային կառավարում։

Թե ինչպիսի գնահատական կտա Սասուն Միքայելյանի որդու՝ Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի աշխատանքին՝ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ Հրազդանի քաղաքապետի հետ ունի աշխատանքային լավ հարաբերություններ․

«Հրազդանում այս պահին սուբվենցիոն 7 ծրագրերի հայտ ենք ներկայացրել կառավարություն, դրանցից երկուսն արդեն ընդունվել են։ Հրազդանը բավականին փոխվել է, կարող եք ինքներդ էլ այցելել եւ համոզվել։ Որեւէ այլ հանգամանքով պայմանավորված որեւէ այլ խնդիր չեմ տեսնում։ Իսկ ՔՊ վարչությունը որոշում էր կայացրել ընտրությունների ժամանակ չպաշտպանել Սեւակ Միքայելյանին, ինչը ես ի կատար ածեցի՝ որպես ՔՊ կուսակցության հիմնադիր եւ վարչության անդամ։ Ընդամենը սա է, անձնային խնդիրներ չկան»,-եզրափակեց Պետրոսյանը։

Տպել
10043 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ