Դա ձեր խնդիրն է․ «Իմ քայլ»-ի պատգամավորի շփման ձեւը լրագրողների հետ (տեսանյութ)

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը դժկամությամբ է պատասխանում լրագրողների հարցերին։ Ասվածի վառ վկայությունն այսօր խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցն էր։

«Իմ քայլը» խմբակցության ճեպազրույցն այս անգամ անցկացնում էին պետաիրավական հանձնաժողովի պատգամավորներ Աննա Կարապետյանը, Սուրեն Գրիգորյանն ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը։

Լրագրողներն իրենց հարցերը հիմնականում ուղղում էին Կարապետյանին ու Գրիգորյանին, քանի որ ճեպազրույցի թեման, ըստ էության, վերաբերում էր վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։ Սակայն Աննա Կարապետյանը խուսափում էր հստակ հարցերին հստակ պատասխաններ տալ։

Նա տարբեր հարցեր լսելու ընթացքում դեմքի դժգոհ արտահայտություն էր ընդունում։ Նույնիսկ երբ լրագրողներից մեկը հարց էր տալիս՝ դիմելով Կարապետյանին, վերջինս զուգահեռ խոսում էր կողքին նստած Սուրեն Գրիգորյանի հետ։ Երբ լրագրողը հարցն ընդհատելով ասաց՝ «հարցը լսեցի՞ք», այդ ժամանակ նոր պատգամավորը դադարեց խոսել՝ ասելով, թե լսեց։

Մեկ այլ հարցի ժամանակ, երբ լրագրողը հետաքրքրվեց՝ ի վերջո ինչ-որ խնդրի դեպքում Սահմանադրական դատարան դիմելիս որպես նախագահ ո՞ւմ է դիտարկելու պատգամավորը՝ Վահե Գրիգորյանի՞ն, թե՞ Հրայր Թովմասյանին, Կարապետյանը քամահրանքով նկատեց․ «Քանի որ այս հարցին արդեն մի անգամ անդրադարձել եմ, կարծում եք՝ մի անգամ ե՞ւս պիտի խոսեմ սրա մասին։ ՍԴ նախագահը․․․ես այդ հարցին պատասխանել եմ, հիմա նույնությամբ կրկնում եմ Ձեզ համար․ ՍԴ նախագահը պետք է լինի դատավոր»։

«Քանի որ սրան արդեն անդրադարձել եմ» ասելով՝ Կարապետյանը նկատի ուներ օրեր առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած 5 րոպեանոց ճեպազրույցը, որի ժամանակ եւս նա որեւէ հարցի հստակ պատասխան չտվեց։ Այս ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողին չբավարարեց պատգամավորի պատասխանը եւ խնդրեց հստակեցնել, Կարապետյանն արձագանքեց՝ «դա ձեր խնդիրն է»։ Մնացյալ հարցերին էլ նա արձագանքեց մեկական խուսափողական նախադասություններով, օրինակ․

«Վահե Գրիգորյանն արդեն պարզաբանել է, ես չեմ ուզում հիմա մեկնաբանել Գրիգորյանի հնչեցրած մտքերը», կամ՝ ՍԴ անդամների հետագա պաշտոնավարման վերաբերյալ հարցին պատասխանեց այսպես․ «Բացակայում են այդ լուծումները, իմ լուծումների մասին ես հետո կասեմ», Էդմոն Մարուքյանի հայտարարությունների վերաբերյալ հարցին էլ՝ «Էդմոն Մարուքյանի հայտարարությունները չեմ մեկնաբանի», եւ այլն։ Իսկ արդեն վերջին հարցը լսելուց հետո Կարապետյանն ասաց՝ «շնորհակալություն, ավարտեցի», շրջվեց ու հեռացավ։

Տեսանյութը՝ Shantnews.am-ի։

Եւ այս պահվածքն այն դեպքում, երբ երկրի վարչապետը, որը նախկինում ակտիվ լրագրող է եղել, իր պաշտոնավարման առաջին օրվանից որդեգրել է լրագրողների հետ շփման բաց ու թափանցիկ քաղաքականությունը, իր յուրաքանչյուր մի քաի ժամ տեւած ասուլիսի նախորդ օրը պատասխանել է լրագրողների հարցերին, մինչեւ հաջորդ ասուլիս ընկած ժամանակահատվածում պարբերաբար ճեպազրույցներ է տվել, պատասխանել է նույնիսկ այն հարցերին, որոնք բազմիցս են հնչեցվել։ Եւ վարչապետը որեւէ անգամ չի խուսափել եւս մեկ անգամ կրկնել նախկինում տված իր պատասխանը։

Նկատենք, որ լրագրողը իշխանությունն ու հասարակությունը միմյանց կապող օղակ է, տեղեկատվություն հասցնող միջանցք, եւ պաշտոնյան, պատասխանելով լրագրողների հարցերին, ըստ էության, պատասխանում է հանրության մոտ ծագած հարցերին։

Տպել
16227 դիտում

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան