Վարորդական իրավունքի «C» կատեգորիայի համար նախատեսվում է պարտադիր ուսուցում՝ լիցենզավորված ավտոդպրոցում

ՀՀ ոստիկանությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) քննարկման է դրել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Օրինագծերի ընդունումը պայմանավորված է վարորդական վկայականի տրամադրման գործընթացը եվրոպական պառլամենտի ու խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 2006/126/ԵՀ հրահանգի պահանջներին համապատասխանեցնելու, վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման պահանջ սահմանելու եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

Ներկայումս վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունները վճարովի ծառայություններ են մատուցում քաղաքացիներին, սակայն նրանք գտնվում են պետական վերահսկողությունից, այդ թվում՝ հարկային մարմինների տեսադաշտից դուրս:

Ներկայումս բեռնատար տրանսպորտային միջոցների «C» կատեգորիայի վարման իրավունքի վկայական ստանալու համար ուսուցում չի պահանջվում, ավելին, այդ նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանում կարող են դիմել նաեւ ինքնուս անձինք:

Ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանել վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով իրականացվող ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգ, վարորդական իրավունքի «C» կատեգորիայի համար նախատեսելով պարտադիր ուսուցում:

Բացի այդ հստակ սահմանվում է, թե որ դեպքերում են վարորդի թեկնածուներն անցնում բժշկական հավատարմագրում: Մասնավորապես՝ «A» եւ «B» կարգերի, ինչպես նաեւ «A1» եւ «B1» ենթակարգերի համար դիմած անձը պետք է անցնի բժշկական հավատարմագրում, եթե վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն իրականացնելու ընթացքում ակնհայտ է, որ նա կարող է ունենալ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող հակացուցում: «C», «D», «T», «CE» եւ «DE» կարգերի, եւ «C1E», «D1E» ենթակարգերի դեպքում բժշկական հավատարմագրում անցնում են առաջին անգամ դիմած բոլոր թեկնածուները:

Թմրաբանական բժշկական օգնության եւ սպասարկման ենթակա, ինչպես նաեւ հոգեբուժական կազմակերպություններում հաշվառված անձանց անձնական տվյալները մշակվում են էլեկտրոնային եղանակով եւ հարցման դեպքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի միասնական էլեկտրոնային շտեմարանի միջոցով հասանելի են դառնում Ճանապարհային ոստիկանությանը: Էլեկտրոնային շտեմարանից հարցում կատարելու համար վարորդի թեկնածուի կողմից համաձայնություն չտալու դեպքում վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը մերժվում է:

Նախագծի ընդունման արդյունքում օրենքի շրջանակներում կկանոնակարգվի վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով ուսուցում իրականացնող կազմակերպությունների գործունեությունը, կամրապնդվի ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովումը եւ կապահովվի վարչարարության պարզեցումը:

Տպել
7448 դիտում

Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Տղերքին ասել եմ՝ երգե՛ք, որ թշնամին տեսնի մենք կանք. Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայկական արտադրության խելացի հաշվիչները բաժանորդին թարմ տվյալներ են տալիս սպառած էլէներգիայի մասին կես ժամ պարբերությամբ

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ

Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում կին վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը․ նախարարը ծանոթացել է ներկայացված գյուղմթերքին

22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Արմավիրի մարզում բախվել է 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա

«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները, այդ թվում՝ 200 հատ կոտրված կամ կիսավառվածները

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Երևանի Ազատության պողոտայում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն ՀՀ-ից մեկնող բեռնատարների համար

Հայաստանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ. շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը` ակադեմիայի մարզադաշտում

Կրկեսի վերածվող թեժ աշունը

Ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև