Երեւանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 2018 թվականին աշխատել է 321 միլիոն դրամ վնասով

Երեւանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 2018 թվականին աշխատել է 321 միլիոն դրամ վնասով: Ընդ որում, սա շարունակական վնասաբերության տարի է եղել: Կազմակերպության կուտակած վնասը հասնում է 1 միլիարդի:

Այս փաստերը հայտնի դարձան ավագանու այսօրվա նիստում: «Ինձ թվում է՝ դահլիճում նստածներից ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ ֆինանսական մուտքեր կարող են լինել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, թե ինչ արժեքի է հասնում այնտեղ բժշկական սպասարկումը եւ շատ ցավալի է, որ տվյալ հաշվետվությունում այն ներկայացված է որպես վնասով աշխատող կազմակերպություն»,- ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:

Հետաքրքրվեց, թե արդյոք այնտեղ իրականացվել են աուդիտորական աշխատանքներ: Ու եթե չեն կատարվել, պահանջեց աուդիտորական խորքային ուսումնասիրություններ անցկացնել քաղաքի ենթակայության տակ գտնվող բոլոր բուժհաստատություններում:

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նկատեց, որ մի քանի տասնյակ այդ կազմակերպություններում որակյալ ու բարձրակարգ աուդիտի անցկացումը բավական թանկ հաճույք է, հետեւաբար քաղաքապետարանն առայժմ բավարարվում է ներքին աուդիտի ստորաբաժանման վերահսկողությամբ: «Նորք-Մարաշում» սակայն, անկախ աուդիտ իրականացվել է, որի արդյունքներով էլ հաստատվել է նշված վնասը:  

Սարգյանը հույս հայտնեց, որ արդեն հաջորդ տարի վնասի պատկերը կմեղմվի եւ վնասաբերությունը կնվազի՝ նշելով, որ բուժհաստատությունում ավելացվելու են մահճակալները, առաջարկվելու են նոր ծառայություններ: Շահույթով աշխատելու խոստում նա առայժմ չտվեց:

Ավագանու որոշ անդամներ չբացառեցին, որ այս վնասաբերության համար պետք է պատասխանատուներ լինեն ու հնարավոր է՝ առկա է եղել նաեւ կոռուպցիա:

Հիշեցնենք, որ նշված բուժհաստատությունում 2018 թվականի սեպտեմբերին ղեկավարի փոփոխություն է եղել:

Տպել
1099 դիտում

Կառավարությունը ԲԷՑ-ին թույլատրեց «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ 8 մլն 857 հազար դոլարով պայմանագիր կնքել

30-ամյա տղամարդը բերման ենթարկվելու ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրել

ԱԱԾ հաշվեկշռում գտնվող շենքը թալանելու գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել. նրանք կալանավորվել են

ԱԱԾ-ին ամրացված շենքը մրցույթով կօտարվի․ գումարի մի մասը կհատկացվի ԱԱԾ աշխատակիցների բնակարանային խնդիրը լուծելու համար

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հայկական արտադրության վերելակ է տեղադրվել (լուսանկար)

Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին ցանկանում են դարձնել մզկիթ․ Ռուստամ Բաքոյանը մտահոգություն հայտնեց

ՀՀ Կառավարությունն արտոնություն տրամադրեց «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ»-ին եւ «ՍԱՆԷՆԵՐՋԻ»-ին

«Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող Մղարթի ոսկու հանքավայրում խախտումների համար նշանակվել է 100 հազար դրամ տուգանք

Շահութահարկի կանոնի փոփոխության արդյունքում տնտեսության մեջ առնվազն 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել․ փոխվարչապետ

Վարչապետի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը մեկնում է 4 շաբաթյա արձակուրդ

Գնում են դրսից տղա բերելու տրամաբանությամբ՝ լինի Բրյուսելից, թե Մոսկվայից. չի ստացվելու. Ա.Սիմոնյանը՝ ՄԻԵԴ որոշման մասին

ԱԺ-ն ավարտեց արտահերթ նստաշրջանը․ քննարկված բոլոր նախագծերն ընդունվեցին

Փրկարարները Գետահովիտ գյուղի ջրատարից դուրս են բերել ավտոմեքենան

Տանը սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է՝ չունենք․ ամենօրյա վիճակագրությունը բացասական միտում ցույց չի տալիս․ Թորոսյան

2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ

Պետական սահմանի խախտման 5 դեպք, սահմանային ռեժիմի խախտման՝ 27. ԱԱԾ-ն ամփոփում է սահմանապահ զորքերի աշխատանքը

Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ․ վարչապետ

«Լոռիի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. նա հոսպիտալացվել է

Երեկ ախտահանման աշխատանքներ են կատարվել Ստեփանակերտում, Շահումյանի շրջանում և Ասկերան քաղաքում

Ստեփանակերտում կորոնավիրուսի ևս մեկ նոր դեպք է հաստատվել. վարակակիրը բուժաշխատող է