Հանուն ձեր մայրերի և քույրերի, եղե՛ք միմյանց նկատմամբ խնամքով, պատասխանատու և զգոն. Աննա Հակոբյանը՝ զինծառայողներին

25/06/2019 schedule11:48

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է  Մեխակավանում տեղակայված զորամաս և հոսպիտալ: Այս մասին հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից:

Աննա Հակոբյանը ողջունել է զինվորներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել ծառայության պայմաններին: «Առաջին հերթին ուզում եմ մաղթել ձեզ բարի ծառայություն, ուզում եմ ասել, որ դուք ուշադիր լինեք, պատասխանատու, հավասարակշռված և զուսպ բոլոր իրավիճակներում: Դա կարևոր է մեզ համար` Ձեր մայրերի համար, որովհետև երբ մենք տանն ենք` մեր որդին բանակում, մենք ուզում ենք, որ մեր որդիների հետ ոչինչ չպատահի: Մենք գիտենք` ինչ բարդ իրավիճակներ կան, բայց մենք ուզում ենք ապավինել ձեր բարձր գիտակցությանը և ուզում ենք Ձեզ խնդրել լինել զգոն: Ես ուզում եմ ձեզ ասել այն, ինչ ասել եմ իմ որդուն` Աշոտին, ամեն քայլ անելիս տասը մտածեք, նոր մեկը արեք:

Ուզում եմ, որ դուք էլ առաջնորդվեք դրանով, ուզում եմ` իրար նկատմամբ լինեք խնամքով, դուք եղբայրներ եք և երբևէ թույլ չպետք է տեղ տաք տղայական հարաբերություններին, որովհետև ձեր մայրերը, ձեր քույրերը, որ ձեզ տանը սպասում են` արժանի չեն նման իրավիճակի: Համոզված եղեք, որ յուրաքանչյուրի մայրը ամեն վայրկյան մտածում է իր որդու մասին: Հանուն  ձեր մայրերի, ձեր հայրերի, ձեր քույրերի ու ձեր սիրած աղջիկների եղե՛ք ուշադիր և տուրք մի տվեք իրավիճակների, որոնք ձեզ կարող են բերել վտանգի»,- ասել է Աննա Հակոբյանը` հավելելով, որ վստահ է, որ հրամանատարությունը լավագույն կերպով կատարում է իր գործը` ինչպես զորամասի ներսում դաստիարակչական աշխատանքների տարման և զորքի բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու, այնպես էլ արտաքին թշնամու սադրանքները չեղոքացնելու ուղղությամբ:

«Խրամատից այս կողմ մենք թշնամի չունենք, մեր թշնամին խրամատից այն կողմ է»,- հավելել է գնդապետ Մարտին Ջհանգիրյանը:

Հոսպիտալում շրջայցի ժամանակ Աննա Հակոբյանը հանդիպել է այդ պահին բուժում ստացող զինվորների հետ, տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին, զրուցել բուժանձնակազմի հետ:

Տպել
2392 դիտում

Փոփոխություններ WhatsApp-ում. ինչ նոր ֆունկցիաներ են առաջարկվում

Հայտնի է, թե որ համարի ներքո Բրյունետը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում

Գոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպես է փոխվել իր կազմվածքը վիրահատությունից հետո (լուսանկարներ)

6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայում

Ռուսական զորամասը Մեղրու տարածաշրջանում պայթեցման աշխատանքներ կիրականացնի

Հակառակորդի կրակոցից այսօր զոհված Արշակ Սարգսյանն Ագարակ քաղաքից էր

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան. հայտնի է քննարկման թեման

Կհայտարարվեն վարժական հավաքներ. հարցը Կառավարության վաղվա նիստի օրակարգում է

Հին Նորքի կոլորիտն ու բլրի վրա գտնվող թաղամասի խնդիրները (տեսանյութ)

Ինչ է կատարվում օրգանիզմում ծխելը դադարեցնելուց հետո

Արցախի պետնախարարը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել սոցիալ-տնտեսական վիճակը

Վայք-Սարավան ավտոճանապարհին կցորդիչով բեռնատար է այրվում

Խոշոր ավտովթար Աշտարակի խճուղում. բժիշկները պայքարում են տուժածների կյանքի համար

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում. պատգամավորները խոսափողներով իրար են հարվածել (տեսանյութ)

ՌԴ-ն Կուրիլյան կղզիներից մեկում հրթիռային Bastion համակարգի ստորաբաժանում է տեղակայել

Հրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել

ՀՀ-ում լայնածավալ շինաշխատանքներ են մեկնարկել. ինչ է կառուցվում (լուսանկարներ)

Վրաստանի դեսպանը համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև բարձրագույն կրթության ոլորտում

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ազատ է արձակվել

Քեմալ Քըլըչդարօղլուն առաջադրվել է որպես Թուրքիայի նախագահի թեկնածու

ՀՀ-ն սադրանքների չի գնում. ԵՄ առաքելությունը մեզ համար խաղաղություն բերող գործիք է․ Արարատ Միրզոյան

Առաջիկայում կա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն. Միրզոյան

Աննա Հակոբյանն ընդունել է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի կոնսերվատորիայի տնօրենին

Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը շեշտադրվել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի արհեստական շահարկման փորձը

Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ (լուսանկարներ)

Պաշտոնյայի ստացած ո՞ր նվերներն են դառնում պետության կամ համայնքի սեփականությունը

Սկսվել է ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 2023-2024 ուստարվա ընդունելության հայտադիմումների ընդունումը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նոր հայցադիմումներ են ընդունվել Հակակոռուպցիոն դատարանի վարույթ

Երևանում կանցկացվի «Բացահայտելով թվային ապագան» խորագրով առաջին Doing Digital Forum-ը

Պրոբացիայի ծառայության Երևանի պետին և ավագ մասնագետին «նախազգուշացում» է տրվել

Նոր ագրեսիայի վտանգ կա և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ. Արարատ Միրզոյան

Ավազի լվացմամբ զբաղվող «Բլեսկ»-ն Արմավիրում ապօրինություն է թույլ տվել

Իսպանիայում ձերբակալվել է «օրենքով գող» «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Էրիկ Ջաղինյանը

Որտեղ է կառուցվում Հայաստանում ապաստան հայցողների համար նոր կացարանը

Հայաստանը ստացել է Ադրբեջանի հերթական առաջարկները․ Արարատ Միրզոյան

Քասախում 5 հոգով ծեծել են կնոջն ու տղամարդուն. կան ձերբակալվածներ

Ինչ է կատարվում Սոթքի տարածքում. Վարդենիսի համայնքապետարանի հայտարարությունը

ԱԽ քարտուղարն Իրանի փոխարտգործնախարարին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանի և ԼՂ-ի իրավիճակը

Պարեկին կաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալվել է փաստաբան Լևոն Գևորգյանը