Նկարիչ Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց Երեւանում չի լինի. ավագանին մերժեց նախագիծը

Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությանն այսօր ավագանու քննարկմանն էր ներկայացրչել որոշման մի նախագիծ, որով առաջարկվում էր Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի փակուղին անվանափոխել նկարիչ Հենրիկ Ոսկանյանի փողոց։

Հիմնավորելով առաջարկը՝ ավագանու անդամը նշեց, որ նկարիչ Հենրիկ Ոսկանյանը ապրել եւ ստեղծագործել է Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի փակուղում եւ վայելել բնակիչների սերն ու հարգանքը: Նա ստեղծագործել է ուրույն ոճով՝ ստեղծելով իր անհատական ձեռագիրը նկարչական արվեստի բնագավառում: Հենրիկ Ոսկանյանի աշխատանքերը բարձր գնահատականի են արժանացել աշխարհի բազմաթիվ երկրների նախագահների կողմից: Նրա գեղեցիկ ստեղծագործությունները զարդարում են նաեւ գործող բազմաթիվ մշակութային օջախների եւ կառավարական շենքերի դահլիճները:

«Տվյալ տարածքի բնակիչների ցանկությունն է, որ վերոհիշյալ փակուղին անվանափոխվի հայտնի եւ սիրված նկարչի անվամբ: Փակուղին անվանափոխելու մեկ այլ պատճառ հանդիսանում է այն, որ տեղի բնակիչների անձնագրերում հասցեները տարբեր կերպով են գրանցված, օրինակ՝Բաշինջաղյան նրբանցք, Բաշինջաղյան 1-ին նրբանցք, Բաշինջաղյան փակուղի: Այսպիսով, հստակ անվանակոչումը թույլ կտա նաեւ խուսափել այս խնդրից: Բացի այդ, Անաստասավանի բոլոր փողոցները, բացի վերը նշվածից,անվանակոչված են: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ե՛ւ Հենրիկ Ոսկանյանը, ե՛ւ Գեւորգ Բաշինջաղյանը, ում անվամբ էլ կոչվում է Բաշինջաղյան փողոցը, անվանի նկարիչներ են, նպատակահարմար եւ տրամաբանական է փակուղու անվանափոխման հարցի դիտարկումը»,- ասաց նախագծի հեղինակը:

Փակուղին նկարչի անունով կոչելու ցանկություն, ըստ նրա, հայտնել են տարածքի բոլոր բնակիչներն անխտիր: Ավագանու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովն ավելի վաղ այս նախագծին տվել էր բացասական եզրակացություն: Հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը նիստը ընթացքում պարզաբանեց, որ հանձնաժողովի անդամները չեն առաջնորդվել միայն սեփական կարծիքով ու իմացությամբ, այլ նաեւ դիմել են մասնագիտական հանրությանը եւ չեն ստացել նկարիչ Հենրիկ Ոսկանյանի նշանավորությունն ու հայտնիությունը հիմնավորող փաստարկ:

Բայց ավագանու ընդդիմադիր խմբակցությունները կողմ էին նախագծին եւ փորձում էին հասնել նաեւ գործընկերների որոշման վերանայմանը: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը համոզված էր, որ եթե փողոցում ապրող բոլոր բնակիչներն այդպիսի անվանոփոխություն են նախընտրում, ապա պետք է ընդառաջ գնալ նրանց կամքին: Նույն տեսակետն ուներ «Բարգավաճ Հայաստանը»: Հռիփսիմե Առաքելյանը նաեւ նկատեց, որ միեւնույն համքարության ներկայացուցիչների կարծիքները կարող են եւ օբյեկտիվ չլինել, մանավանդ երբ խոսքը վերաբերում է նրանցից մեկի անունով փողոց կոչելուն: Ամեն դեպքում, նիստի ընթացքում էլ ավագանու անդամների մեծամասնությունը դեմ քվեարկեց նախագծին, եւ Աջափնյակ վարչական շրջանում Հենրիկ Ոսկանյանի անունով փողոց չի լինի:

Տպել
1288 դիտում

Ազնողում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար

Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)

9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով

Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը

Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց

Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում

7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում

Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը

Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում

Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն

Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ

Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան

Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները

Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ

Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող

Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը

Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում

Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք

Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով

Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է

Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար

Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»

Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր

Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում

Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի

Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար

Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար

Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով

Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել

Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ

Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված

ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն

Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան

Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է

Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ