Հնարավոր է արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին Երեւանում գործեն 20 նոր վերելակ՝ եվրոպական ստանդարտներին համապատասխանող

Երեւանի քաղաքապետարանը սկսում է բազմաբնակարան շենքերի վերելակների նորացման գործընթացը: Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ավագանու այսօրվա արտահերթ նիստի ժամանակ, շարունակելով լավ լուրերի շարքը, տեղեկացրեց, որ արդեն հայտարարվել է առաջին 20 վերելակների փոխարինման մրցույթ:

«Սա, այսպես ասած, առաջին ծիծեռնակը կլինի 3 500 վերելակների փոխարինման պրոցեսի»,- նկատեց նա: 20 վերելակները գտվում են Երեւանի բոլոր 10 վարչական շրջաններում՝ յուրաքանչյուրում երկու հատ: Դրանք, Հայկ Սարգսյանի խոսքով, ընտրվել են մասնագիտացված ընկերությունների տված եզրակացության հիման վրա եւ ամենաանմխիթար վիճակում գտնվողներն են:

Նոր վերելակներն, ըստ նրա, համապատասխանելու են եվրոպական ստանդարտներին թե՛ արագության, թե՛ ձայնամեկուսացման, թե՛ սպասարկման եւ թե մնացած առումներով: Նաեւ պետք է մատչելի լինեն սահմանափակ տեղաշարժման հնարավորություն ունեցող մարդկանց համար:  

«Եթե մրցույթին մասնակցություն լինի եւ այն կայանա, ապա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կունենանք տեղադրված վերելակներ»,- ասաց քաղապետի տեղակալը:

Տպել
1310 դիտում

Որտեղ է տեղակայվելու Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը. Թուրքիան կողմ է, Ռուսաստանը՝ դեմ

Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Քարակերտ համայնքում ասֆալտապատվել են Պարույր Սևակ, Գայ և Մովսես Խորենացի փողոցները

Գուտերեշը կոչ է արել Երեւանին ու Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո

ՀՀ թեկնածուն ընտրվել է Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Ֆրանսիայի ԱԺ կողմից Արցախի ճանաչման անհրաժեշտության բանաձևի ընդունումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկներին

Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

«Ջրվեժ» անտառպարկ մուտքը պետք է դառնա անվճար հանրության համար

Այսօրվա գոռացողների կազմը համընկնում է Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի շահառուների հետ. նրանք ձգտում են հեղաշրջման. Մեհրաբյան

Առողջապահության նախարարությունը վարում է ԴՆԹ նույնականացման 2-րդ սարքի ձեռքբերման բանակցություններ

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Մեծամորում ավարտվել են 2020 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները

Իմ քայլը հիմնադրամի ջանքերով Ստեփանակերտում բացվել է անվճար հացատուն (լուսանկարներ)

ԱԱՏՄ-ն 3 մարզկենտրոնների դեղատներում, գեղեցկության սրահներում, առևտրի մանրամեծածախ կետերում ստուգայցեր է իրականացրել

Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արարատ Միրզոյանը ակադեմիական շրջանակի ներկայացուցիչների հետ քննարկել է հասարակությանը հուզող մի շարք հարցեր

Արցախում է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին. հանդիպել են ԱՀ նախագահի հետ