Միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, առերևույթ հանցագործության կասկածներ․ Հաշվեքննիչ պալատի զեկույցը

Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ, կան բազմաթիվ խեղաթյուրման փաստեր։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի տարեկան գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդմանը հայտարարեց պալատի նախագահ Լեւոն Յոլյանը:

Յոլյանն ասաց, որ պալատը, ընդհանուր առմամբ, ներկայացրել է 359 տարաբնույթ առաջարկություն, որոնք կարող են բարելավել պետական մարմինների գործունեությունը:

Ըստ Յոլյանի՝ ընդհանուր հաստատված 25 հաշվեքննությունից ավարտված է 19-ը, 2-ը՝ կասեցված, իսկ 4-ի մասով հաշվեքննության աշխատանքները շարունակվում են․ դրանք վերաբերում են ՊՆ-ին, ՀՀ Համահայկական հիմնադրամին, Հայ-ռուսական համալսարանին եւ դեղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինանսատնտեսական գործունեության գործընթացի հաշվետվություններին․

«Բոլոր ուղղություններով կազմվել է հաշվետվության 108 արձանագրություն, որից 14-ը գաղտնի։ Դրանք ամբողջությամբ, համաձայն ՀՊ մասին օրենքի, ներկայացվել են հաշվեքննության օբյեկտների ղեկավարներին, վերջիններիս կողմից ներկայացվել են առարկություններ: Հաշվեքննության ընթացքում եղել են նաեւ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող կասկածներ, եւ դրանց մասով 5 առանձին ուղղություններով նյութեր ուղարկվել են գլխավոր դատախազություն»,-ասաց նա։

Հաշվեքննիչ պալատի նախագահը մի քանի օրինակով ներկայացրեց ուշագրավ փաստերը:

Անդրադառնալով Քաղաքացիական ավիացիայի մասին բացահայտումներին՝ Յոլյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի պետական բյուջեից «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին միջոցներ է հատկացվում ուսանող օդաչուների ուսումնավարժանքային թռիչքների իրականացման համար. ընկերությունը վարձակալել է «DIAMOND 40» տիպի օդանավ․

«2013-ից սկսած այդ օդանավի վարձակալության համար պետական ընկերությունը վճարել է 600 մլն դրամ, իսկ մինչեւ այդ օդանավը ընկերության կողմից ներմուծվել է 2013-ին՝ 86,2 մլն դրամ արժեքով: Ստացվում է այս տարիների ընթացում վարձավճարը 7 անգամ շատ է, քան օդանավի արժեքը»,-ասաց նա: 

Սոցապահովության մասով ՀՊ նախագահն ասաց, որ տեղեկատվական բազաների՝ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի, բնակչության պետական ռեգիստրի եւ այլ շտեմարանների տվյալների համադրումը վկայում է, որ կենսաթոշակների եւ նպաստների վճարման գործընթացում առկա են խոշոր չափերի ռիսկեր՝ ավելի քան 15 մլրդ դրամի․

«Երկրից 12 ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին անկանխիկ եղանակով փաստացի վճարվել է 702.6 մլն դրամ, կանխիկ եղանակով՝ 619.1 մլն դրամ: ՀՀ-ից 3-ից 9-ը ամիս բացակայող աշխատանքային կենսաթոշակ ստացող շահառուներին անկանխիկ եղանակով փաստացի վճարվել է 9 մլրդ դրամ, իսկ կանխիկ եղանակով՝ 4 մլրդ դրամ: Ըստ նրա՝ երկրից բացակայող եւ այլ անձին լիազորագրով այդ իրավասությունը չտված անձին կենսաթոշակի տրամադրումը ռիսկային է»:

Յոլյանն ասաց, որ 60 անձ ստացել է 440 թաղման նպաստ՝ 90 մլն դրամ գումարի չափով: Իսկ ընտանեկան նպաստի համակարգի ծրագրում արձանագրվել են էական խեղաթյուրման փաստեր՝ 1193 դեպք՝ 2,3 մլրդ-ի չափով: Նպաստ են ստացել ընտանիքներ, որոնք փաստացի չեն բնակվում տվյալ հասցեում, եւ այլն։

Տպել
8245 դիտում

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել