Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ եւ ներկայում որեւէ առնչություն չունի այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Նրա պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ,

««Ժամանակ» օրաթերթը հունիսի 20-ի համարում,  անդրադառնալով արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին, նշել է, որ նախարարը «Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է»: Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը նշված ընկերության բաժնետեր չէ եւ ներկայում որեւէ առնչություն չունի  այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել:

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարության համագործակցությանը «Կոնցեռն դիալոգ»-ի հետ, տեղեկացնենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին»  օրենքի հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը  ապահովում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումները կատարվում են` տվյալ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով, եթե տվյալ գնման ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը:

Համապատասխանաբար, Արդարադատության նախարարի կողմից կայացված հրամանով հաստատվում է կոնկրետ գործով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական եւ իրավաբանական ծառայությունների գնման կարգ, որով կարգավորվում են մրցութային եղանակով փաստաբանական եւ իրավաբանական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերության ընտրության գործընթացի կազմակերպման, դրա արդյունքներն ամփոփելու եւ նախընտրելի թեկնածուի հետ գնման պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները:

Այդ կարգի համաձայն ձեւավորվում է համապատասխան հանձնաժողով, որն իրականացնում է իրավաբանական ծառայություններ մատուցող միջազգային ընկերության ընտրություն:

2018-2019 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված գործերով որպես ներկայացուցիչ ընտրվել են միջազգային ընկերություններ:

Այդ գործերից միայն մեկով է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը հանդիսանում տեղական ենթախորհրդատու: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ է հանդիսանում միջազգային ընկերությունը, իսկ տեղական ենթախորհրդատուները ներկայացվում են վերջիններիս առաջարկով:

Այսպես, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ «Կորսան կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության միջեւ կնքված թիվ T1-T2-CW-01 պայմանագրի առնչությամբ ծագած վեճերով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փաստաբանական եւ իրավաբանական ծառայություններ մատուցելու համար ընտրվել է ''Lalive'' միջազգային ընկերությունը, որը որպես տեղական ենթախորհրդատու է առաջադրել «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
2705 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս