Դատարանը անակնկալ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ որոշում կայացնելու

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով ներկայացված վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի երեքշաբթի՝ հունիսի 25-ին, ժամը 16:00-ին: Քիչ առաջ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Համլետի Դանիելյանի նախագահությամբ, անակնկալ հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու:

Բանն այն է, որ դատարանը դեռեւս չէր լսել դատախազության եւ տուժողի ներկայացուցչի բողոքների վերաբերյալ Քոչարյանի պաշտպաններից որեւէ մեկի առարկությունը: Այդպիսի հնարավորություն ընձեռնվեց միայն գործով մեղադրյալներ Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպաններին:

Երբ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ցանկանում էր գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել, դատարանը հայտարարեց, որ դա գնահատում է նիստը ձգձգելուն ուղղված քայլ:

«Պաշտպանական կողմը առարկություններ ներկայացնելու փոխարեն խնդրեց դատարանին նախեւառաջ առաջնահերթության կարգով քննարկել իրենց միջնորդությունը։ Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսեւորած վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքի իրացումից ըստ էության հրաժարվելուն, ելնելով արդարադատության շահերից, դատական ստուգումը համարվում է ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու»,–հայտարարեց դատավորը եւ շտապեց հեռանալ խորհրդակցական սենյակ: Թեեւ պաշտպանները հայտարարեցին, որ իրենք ասելիք ունեն, սակայն ապարդյուն:

Միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումը

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ընթացքում Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց դատախազների եւ տուժողի ներկայացուցչի ներկայացրած բողոքների վերաբերյալ իր առարակությունները:

Իր երկու ժամանոց ելույթում Մեժլումյանը մանրամասնորեն անդրադարձավ Օհանյանին առաջադրված ՔՕ 300.1 հոդվածի (սահմանադրական կարգի տապալում) սամանադրականության հարցին։ Ըստ նրա՝ 2008 թվականին ՀՀ քրեական օրենսգքրի 300-րդ հոդվածի (պետական իշխանությունը յուրացնելը) խնդրահարույց լինելու հարցը արդիական էր, քանի որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված ընդդիմության բազմաթիվ առաջնորդների այդ հոդվածով մեղադրանքներ էին առաջադրվել, սակայն այդ հոդվածը չէր համապատասխանում իրավական որոշակիության չափանիշներին, ինչպես նաեւ անհրաժեշտ էր այդ անձանց ազատ արձակել: « 2008թ. մարտի մեկի դեպքերից հետո Եվրոպայի խորհուրդը Հայաստանի նկատմամբ մոնիտորինգ է իրականացնում, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն իր զեկույցում անդրադառնում է ՀՀ քրեական օրենսգրքի այդ ժամանակ գործող 300 հոդվածին եւ նշում, որ այդ հոդվածը հստակ չի, որ պարզ չէ, թե ո՞ր արարքներն են քրեականացված, ԱԺ-ն նույնպես ընդունում է, որ 300-րդ հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության չափանիշներին եւ պետք է համապատասխանեցնել այդ չափանիշներին, ինչից ելնելով ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ է կատարում` փոփոխելով 300-րդ հոդվածը եւ ընդունելով 300.1-րդ հոդվածը: Դատարանը նույնպես գտել է, որ 300-րդ հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին: Այսքանով հանդերձ, դատախազները իմ պաշտպանյալ պարոն Օհանյանին մեղադրանք են առաջադրում իրավական որոշակիությանը չհամապատասխանող տվյալ նորմով եւ բողոք են բերում դատարանի այն որոշման դեմ, որով դատարանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պարզելու համար այդ նորմի սահմանադրականությունը` իրավական որոշակիության առումով: Ակնհայտ է, որ դատարանը ճիշտ որոշում է կայացրել՝ համարելով, որ իրավական որոշակիության խնդիր կա եւ դիմելով Սահմանադրական դատարան, ուստի, բողոքները ենթակա են մերժման»,- հայտարարեց Մեժլումյանը:

Վերջինիս խոսով՝ Վերաքննիչ դատարանը չէր կարող նշված բողոքները քննության առնել, իսկ եթե գտնում է, որ իրավասու է քննել Սահմանադրական դատարան դիմելու եւ այդ հիմքով գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքները, ապա ըստ նրա՝ Վերաքննիչ դատարանը պետք է բողոքները մերժի. «Իսկ բողոքները չմերժելու եւ նոր դատական ակտ կայացնելու դեպքում, գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի` քրեական գործի վարույթը` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի մասով կարճելու եւ իմ պաշտպանյալ, պարոն Սեյրան Օհանյանի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,- հայտարարեց Օհանյանի պաշտպանը:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ դատարանում ներկայացելով բողոքների վերաբերյալ իր առարկությունները՝ նշեց, որ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը) հոդվածի սահմանադրականության հետ կապված անհատական դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան։ «Հաշվի առնելով, որ մեր դատական համակարգում վերջիվերջո պատասխան չի տրվում այն հարցին, թե արդյոք խափանման միջոցի կիրառման ժամանակ սահմանադրական օրենք է կիրառվել Խաչատուրովի նկատմամբ, թե ՝ ոչ, այդ հարցը պարզաբանելու համար դիմել եմ Սահմանադրական դատարան՝ մատնանշելով օրենքի որոշակիության, հետադարձ ուժ տալու հարցերի մասին»,–ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ այդ հարցերը կարող է պարզաբանել միայն Սահմանադրական դատարանը։ Անդրադառնալով այս գործով տուժող կողմի ներկայացրած բողոքներին՝ պաշտպանը կարծիք հայտնեց, որ ի սկզբանե խափանման միջոցների հետ կապված տուժողների եւ տուժողների իրավահաջորդների բողոքները ենթակա չէին վարույթ ընդունվելու։ «Ես ձեռնպահ կմնամ նրանց բողոքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, քանի որ այդ բողոքները չեն ընթանում քրեական դատավարության օրենքով նախատեսված կարգով, քանի որ նրանք նման բողոք ներկայացնելու իրավասություն չունեին»,–ասաց նա՝ ընդգծելով, որ Վերաքննիչ դատարանն անհիմն է այդ բողոքներն ընդունել վարույթ։

Պաշտպանը նշեց, որ սույն գործով քննության ժամանակ բազմիցս բարձրացրել է մի շարք իրավական հարցեր, այդ թվում այն, որ ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն լինել չի կարող․«Խաչատուրովին մեղսագրվում է 2008 թվականի ընթացքում ենթադրաբար արված գործողություններ, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի մարտին ուժի մեջ մտած նոր օրենքով, եւ Ընդհանուր իրավասության դատարանը իր 2018 թվականի հունիսի որոշման մեջ այս հանգամանքին ուշադրություն չի դարձրել, բայց եւ արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացված նյութերը ոչ թե հաստատում են նրան ներկայացված մեղադրանքի հիմնավոր կասկածի առկայությունը, այլ փաստում, որ ներկայացվել են բավարար տեղեկություններ եւ փաստեր, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ առկա է մեղադրյալ Խաչատուրովի առնչությունը քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության արարքի կատարմանը»,- ասաց Խաչատուրովի պաշտպանը: Նա նաեւ հարց բարձրացրեց, որ եթե Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեր նույն ժամանակահատվածում, ինչ «Յոթի գործով» անցնող անձանց, ապա պետք է առաջադրվեր այն հոդվածով, ինչով «Յոթի գործով» անցնող անձանց էր առաջադրվել, այսինքն՝ Քրեական նախկին օրենսգրքի 300-րդ հոդվածով: Պողոսյանը հարց բարձրացրեց, թե այդ պարագայում ինչպե՞ս էին վարվելու դատախազները 2009-ի օրենքի փոփոխությունից հետո, արդյոք չէի՞ն հրաժարվելու նաեւ Յուրի Խաչատուրովի մեղադրանքից: Նա միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել կամ գործը վերադարձնել դատախազին:

Տպել
7887 դիտում

1 հատ ընկույզը 1000 դրամով վաճառելուց հետո փոքրիկ Վահեն այլ գործ է ձեռնարկել․ զինվորներից մեկը բուժման կարիք ունի

«Իմ քայլը» սպասում է բանակի ազդակներին. ռազմական դրությունը վերացնելու հարցով վաղը ԱԺ-ում հանձնաժողովի նիստ է հրավիրվել

Հայ ֆուտբոլիստների թիմերը Ղազախստանի առաջնությունում պայքարում են մրցանակային տեղերի համար

Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ

Ոսկետափ համայնքում ավարտվել է ներհամայնքային փողոցների ասֆալտապատումը

Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ (լուսանկարներ)

Վաղը երեկոյան Ֆրանսիայի Սենատում կսկսվեն Արցախի ճանաչման բանաձևի քննարկումները

Նորածնային ինկուբատորներ, սոնոգրաֆիկ սարքեր. Գյումրու բուժհաստատությունները նոր բուժսարքավորումներով են համալրվել

Խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ուղիղ պատասխանատուն Ադրբեջանի իշխանություններն են. ՀՀ ՄԻՊ

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել․ նախատեսված են նաև մարզային այցեր

Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով կդիմեն ՍԴ. ԱԺ խորհրդի նիստն ավարտվեց

Գյումրու գազալցակայանի մոտ ավտովթար է տեղի ունեցել․ կան տուժածներ

ԲԸՏՄ իրականացրած ստուգումների արդյունքում արձանագրվել է ավելի քան 13 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Երևանում մեքենայի ստուգմամբ հրացաններ ու զինամթերք են հայտնաբերվել և առգրավվել (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի հետ քննարկել Է Երեւան եւ Բաքու ՌԴ պատվիրակության այցի արդյունքները

ՌԴ-ն Ստեփանակերտ է ուղարկել մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը. 22 բեռնատար է հասել Արցախ

Ինքնաձիգ, փամփուշտներ, նռնակներ. ոստիկանության բաժիններում Արցախից բերված զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)

Պետք է բարեփոխենք մտածողությունը՝ մեր ձևակերպած նպատակներին հասնելու համար. վարչապետը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին

ԱՀԿ 5 բուժաշխատող ժամանել է Հայաստան՝ աջակցելու կորոնավիրուսով ծանր պացիենտների բուժման և համաճարակի դեմ պայքարի հարցում