Առողջապահության ապահովագրության համակարգն ուզում ենք հասցնել ներդնել 2021 թվականից․ Արսեն Թորոսյան

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց առողջապահության ապահովագրության մասին՝ նշելով, որ հանրությանը հետաքրքրում է՝ որ տարիքային սահմանը, որ հիվանդություններն է ընդգրկելու նախագիծը եւ ինչ ժամկետներում է իրականացվելու։

Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ այս պահին ունեն մոտ 50 էջի սահմաններում հայեցակարգ, որը շուտով կհաստատվի կառավարության որոշմամբ։ Նախարարությունը նպատակ ունի  հանրային մեկ գնորդով ապահովագրության ներդրում իրականացնել, քանի որ առողջական ցուցանիշների առումով երկարատեւ արդյունք է տալիս, ծախսն էլ արդյունավետ է։ Թորոսյանը նկատեց, որ իրականացման համար անհրաժեշտ է ֆինանսավորման բավարար մակարդակ, որպեզի համակարգը չձախողվի։ Նա շեշտեց, որ սա սոցիալական ապահովաության համակարգ է եւ ոչ թե ֆինանսական շուկաների զարգացման․

«Ուզում ենք հասցնել ներդնել 2021 թվականից, ներառել բոլոր քաղաքացիներին, որոնք այսօր պետության կողմից երաշխավորված բուժօգնություն են ստանում՝ հաշմանդամներ, զինվորականներ, մինչեւ 7 տարեկան երեխաներ եւ այլք։ Քննարկվում է մինչեւ 18 տարեկաններին ընդգրկելու հարցը, թոշակառուների հարցը։ Քննարկվում է նաեւ բոլոր պաշտոնական աշխատանք ունեցող քաղաքացիների եւ ինքնազբղաված քաղաքացիներին ընդգրկելու հարցը»,-ասաց առողջապահության նախարարը։

Տպել
2774 դիտում

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան