Վերջին ամիսներին ջրային ոլորտում ճգնաժամային կառավարում է իրականացվում․ Սուրեն Պապիկյան

Վերջին ամիսներին ջրային ոլորտում ճգնաժամային կառավարում է իրականացվում: Այս մասին այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Պատճառը կրեդիտորական պարտքերն են, հսկայական քանակը, որը մեծ գումար է կազմել 2018թ.-ին, մոտավորապես 7 միլիարդից ավելի: Սա էլեկտրաէներգիայի կուտակված պարտքն է, որովհետեւ ինքնահոս եղանակից զատ՝ մենք ջուր ենք մղում պոմպերի միջոցով: Առաջացած պարտը հետեւյալ կերպ են մարել․ քանի որ ընթացիկ տարվա համար նրանք ստացել են պետության կողմից թե՛ սուբսիդավորում, թե՛ ջրանցքները բարելավելու գումար, շուրջ մեկ տասնամյակ ոչ մի լումա չի ծախսվել այդ բարեկարգման համար, ամբողջը ներդրվել է պարտքերը մարելու համար: Ընդ որում՝ ընթացիկ տարվա գումարը մարել է նախորդ տարվա պարտքը»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

Ըստ նախարարի՝ ջրօգտագործողների ընկերություններն ունեցել են այլ պարտավորություններ եւս, բայց այսօր ջրօգտագործողները կանգնած են խնդրի առաջ՝ բանկերից վարկ են վերցրել, որ խնդիրները լուծեն:

Պապիկյանն ասաց, որ ինքը դիմել է կառավարությանը՝ դրամական միջոցներ տրամադրելու խնդրով, որպեսզի սեպտեմբերի դրությամբ հասնեն զրոյական մակարդակի, որից հետո կգնահատեն ջրօգտագործողների այս տեսքով մնալու նպատակահարմարությունը:

Պապիկյանն ասաց, որ պատկան մարմինները բազմաթիվ չարաշահումներ են բացահայտել ՋՕՄ-երում։ Նախարարն ասաց, որ խնդրի լուծումն անպայման կգտնվի։

Տպել
1774 դիտում

Անհրաժեշտ է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր. Ավինյան

2022 թվականին ակնկալվում է, որ մեր կառավարության արտաքին պարտքը կդառնա 3.1 տրիլիոն դրամ. Մարության

Թմրանյութ պահելու կասկածանքով Սևան քաղաքի հանրային լողափից 60-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 19 հրդեհ՝ ընդգրկելով մոտ 9.5հա տարածք

Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության շնորհիվ անհետ կորած 13-ամյա տղան գտնվել է

Մխիթարյանը՝ «Սասուոլո»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և ևս 7 մարզում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսի հետ

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը եւ Մաքսիմ Մատլակովը չպարզեցին հաղթողին

Արման Դարչինյանը եւ Գուրգեն Հովհաննիսյանը հաղթեցին. ԱԱ

Թուրքիայից ԵՄ արտահանումը 2019-ի 7 ամսում կազմել է 47.2 մլրդ եվրո

Այսօր առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ

Հրշեջները մարել են Ներքին Չարբախի գերեզմանատանը բռնկված հրդեհը

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)