Վաշինգտոնում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ հանդիպում. ԱԳՆ

14/06/2019 schedule11:51

Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

«Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։ Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։

Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։

Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ  գերակայություններ», - ասված է հայտարարության մեջ։

Տպել
839 դիտում

Ջրաշեն գյուղի թռչնաբուծարանի մոտ ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը

Բակո Սահակյանի գլխավորությամբ Արցախում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների հանձնաժողովի նիստ է գումարվել

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել