Պետական նախարարն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով: 

Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայկ Մարությանի առաջին պաշտոնական այցը Ստեփանակերտ՝ անհրաժեշտ համարելով փոխայցերի հաճախակիությունը: Իր խոսքում պետական նախարարը, մասնավորապես, նշել է. «Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության բարձր նշաձողը պահպանվում է: Հույս ունեմ, որ հայկական պետությունների մայրաքաղաքների միջև կապն ավելի կամրանա, իսկ համատեղ աշխատանքները նոր որակ կստանան կրթական, մշակութային և մարզական բնագավառներում»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր առաջին պաշտոնական այցը Արցախի մայրաքաղաքից սկսելը բնական է համարել: Պաշտոնյան վստահեցրել է՝ Արցախից է սկիզբ առնում ուժն ու եռանդը, իսկ հայրենասիրության օջախը հենց Ստեփանակերտն է: Հայկ Մարությանը խոսել է առաջնահերթություններից՝ կարևորելով Ստեփանակերտի և Երևանի միջև մարզամշակությաին կապի խորացումը: Քաղաքապետը դրական է գնահատել կրթության ոլորտում առկա համագործակցությունը՝ հատկապես ուսուցիչների վերապատրաստման առումով: 

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է նաև զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնումը՝ հատկապես մարզական կարևոր միջոցառման՝ Համահայկական խաղերին ընդառաջ:

Հանդիպմանը մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տպել
363 դիտում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

Շոգն աստիճանաբար կնվազի. եղանակը՝ Հայաստանում

Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ

Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են. Ջանջուղազյան

ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը

Մեղավորության կանխավարկա՞ծ. Հերոյանը` քիլլե՞ր

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ (տեսանյութ)

Օդային աղետի պատճառների լաբիրինթոսում. անպատասխան հարցեր

Պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին եւ առաջնորդվել դրանցով. նախարար

Պայքար կյանքի եւ մահվան միջեվ. հրաշքի հնարավորությունը չի բացառվում

Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն. ԱԳ նախարար

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Սուրենյան

Երբ Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպելու պահը գա, դա կլինի. Մնացականյան

Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

Կառավարությունը կսուբսիդավորի զինծառայողներին տրամադրվող հիփոթեքային վարկերի տոկոսադրույքն ու կանխավճարը

Լոնդոնն ու Բրյուսելը դեռ կարող են պայմանավորվածության հասնել Բրեքզիթի հարցում. Ջոնսոն