Գագիկ Հեբոյանին բռնությամբ են տեղափոխել դատարան. նրա առողջական վիճակը վատացել է. պաշտպանը աղմկոտ հայտարարություն արեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ մեկնարկեց կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստը:

Դատարանը լրատվամիջոցներին թույլատրեց լուսա եւ տեսանկարահանել դատական նիստը՝ բացառությամբ պաշտպանական կողմի: Դատավոր Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը կաշկանդված է իրեն զգում, ուստի չի ցանկանում, որպեսզի իրեն լուսանկարահանեն. դեմ էր նաեւ գործով մեղադրյալ փաստաբան Վահագն Դանիելյանը:

Նիստի ընթացքում Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին: Պաշտպանական կողմը, մասնավորապես, կասկածի տակ դրեց մայիսի 27-ին Գագիկ Հեբոյանի խափանման միջոց կալանավորումը հիմնավոր լինելու-չլինելու գործով կայացրած որոշման իրավաչափությունը: Մասնավորապես, Նադիրյանը տեղեկացրեց, որ դատարանը միջոցներ չի ձեռնարկել՝ պաշտպանական կողմին պատշաճ ծանուցելու վերաբերյալ, իսկ Հեբոյանին այդ օրը դատարան են բերել բռնի ուժով:

«Իմ պաշտպանյալ Գագիկ Հեբոյանի կալանքի ժամկետը լրանալու օրը՝ մայիսի 27-ին, Դատական տեղեկատվական համակարգում սույն քրեական գործը ձեր վարույթ ընդունելու մասին որեւէ տեղեկատվություն չի եղել եւ մինչեւ ժամը 13:00-ն ինձ ծանուցում ուղարկված չի եղել, այդ պայմաններում իմ պաշտպանյալի նկատմամբ ընտրած խափաման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ կազմածս միջնորդությունը դատարանին ներկայացնելու հնարավորություն չեմ ունեցել: Հաշվի առնելով այդ հանգամանքը եւ այն, որ քրեական գործը վարույթ ընդունած դատավորին իմեպարտիվ կերպով պարտավորեցնում է մինչեւ գործը դատական քննության նախապատրաստելը ընդունվող որոշումներից որեւէ մեկը հետազոտել գործի նյութերը, ինչը մի քանի ժամվա ընթացքում իրականացնելը թեկուզեւ զուտ ֆիզիկապես անհնար էր, ես միանգամայն համարեցի, որ եթե անգամ քրեական գործը այդ օրը՝ մայիս 27-ին, ընդունվի վարույթ, վերջինս նույն օրը առանց նյութերը հետազոտելու, առանց պաշտպանյալիս ու իր պաշտպաններին նախապես ծանուցելու չի քննարկի նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը: Այդ առումով հանգիստ լինելով՝ ժամը 15:00-ի սահմաններում անջատել եմ իմ բջջային հեռախոսը՝ այլ գործերով ծանրաբեռված լինելու պատճառով: Ժամը 19:00-ի սահմաններում հեռախոսս միացնելուց հետո կապվեցի տուն եւ միայն այդ ժամանակ մայրիկիցս տեղեկացա, որ մեր տուն են եկել ինչ-որ երկու հոգի եւ նրա ստորագրությամբ հանձնել գրավոր ծանուցում Գագիկ Հեբոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի դատական քննությունը նույն օրը ժամը 16:00-ին նշանակված լինելու մասին, ինչից բնականաբար անակնկալի եկա եւ եկա դատարան, որտեղ, սակայն, տեղեկացա, որ դատական նիստն արդեն ավարտվել է, իսկ պաշտպանյալիս տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ: Այնուհետեւ գնացի «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ Գագիկ Հեբոյանին տեսա հերթապահ մասում՝ ցնցումների մեջ պառկած վիճակում, վերջինիս ինքնազգացողությունը շատ վատ էր, արյան ճնշումը՝ 70/50, նա ամբողջ մարմնով դողում էր, բողոքում գլխապտույտից, սրտխառնոցից, սրտի շրջանում ունեցած ծակոցներից: Իսկ նրա երկու ձեռքերին նախաբազուկների ստորին երկրորդական հատվածներում առկա էին մարմնական վնասվածքներ՝ բազմաթիվ այտուցների, արյունազեղումների եւ քերծվածքների տեսքով: Այդ ժամանակ Գագիկ Հեբոյանից տեղեկացա, որ այդ օրը ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության ուղեկցող գումարտակի ոստիկանները ապօրինի, իր կամքին հակառակ, իր նկատմամբ բռնություն գործադրելով եւ վերը նշված մարմնական վասվածքները պատճառելով՝ իրեն տեղափոխել են դատարան, որտեղ դուք թույլ չեք տվել իրեն օգտվել իր դատավարական իրավունքից եւ չմասնակցել դատական նիստին: Ավելին՝ իր պաշտպանյալների բացակայությամբ քննարկել եք իր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը եւ որոշում կայացրել կալանավորումն անփոփոխ թողնելու մասին»,- հայտարարեց Նադիրյանը:

Նա նաեւ ասաց, որ ուղեկցող ոստիկանների եւ դատարանի գործողությունների հետեւանքով է իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել, ինչից հետո նա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ համապատասխան բուժում ստանալուց հետո, վերջինիս առողջական վիճակը բարելավելուց հետո հետ է տեղափոխվել «Վարդաշեն» ՔԿՀ: Նադիրյանն ասաց, որ վերը նկարագրվածի վերաբերյալ դատավոր Գագիկ Հեբոյանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, որտեղ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով. Հեբոյանը գործով ճանաչվել է տուժող: Նադիրյանը չբացառեց, որ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կարող է քրեական գործի շրջանակներում դատավարական կարգավիճակ ստանալ, ուստի, սա եւս մեկ հիմք է՝ ինքնաբացարկ հայտնելու համար:

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ Գագիկ Հեբոյանը. «Ակնհայտ է ձեր շահագրգռվածությունն ու հանձնարարությունը այս գործով: Դուք չեք կարող ձեր պրակտիկայում ցույց տալ եւս մեկ գործ, որը ընդունել եք վարույթ, 3 ժամ հետո նիստ եք նշանակել, միանգամից ցրիչներ եք ուղարկել պաշտպանների գրասենյակներ՝ նրանց տեղեկացնելու մասին: Եթե դուք ծանոթացաք լինեիք գոնե առաջին հատորի մի քանի էջին, կտեսնեիք, որ օրինակ Կրոմվել Գրիգորյան փաստաբանից ես դեռեւս նախաքննության սկզբում հրաժարվել եմ, ինչի համար էիք նրան ծանուցում՝ անհասկանալի է:

Ձեր ուղարկած ցրիչները Արմեն Նադիրյանին իր մորից չեն տարբերել, դուք էլ եք արձանագրել, որ պաշտպանը ծանուցված է եւ դատական նիստին չի ներկայացել: Ես ձեզ դատական նիստի ժամանակ ցույց տվեցի իմ ստացած վնասվածքները, որ ինձ բռնի ուժով են բերել դատական նիստին, դուք թույլ չտվեցիք ինձ տեղափոխել խուց, որի իրավունքը ես ունեի: Այս ամեն ինչը հիմնավոր կասկած է առաջացնում ձեր անկողմնակալության վրա, խնդրում ենք՝ ինքնաբացարկ ընդունել եւ հնարավորություն տալ մեկ այլ դատավորի էս գործը քննելու: Չեմ կարծում, որ սա ձեր կյանքի ամենացանկալի գործն է, ինքնաբացարկ հայտնեք, թող ուրիշ դատավոր գա քննի»,- հայտարարեց Գագիկ Հեբոյանը:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հարցին, թե արդյոք պաշտպանական կողմը բողոքարկե՞լ է մայիսի 27-ի որոշումը, Նադիրյանը բացասական պատասխան տվեց: Ներկայացված միջնորդության դեմ առարկեց մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել եւ 2019թ. մարտի 27-ին փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Տպել
25062 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը

Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել