Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը դեռ դատարան չի բերվել. նիստը 15 րոպեով ընդմիջվեց

13/06/2019 schedule12:37

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ անց կմեկնարկի կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստը:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը կողմերին տեղեկացեց, որ Գագիկ Հեբոյանը չի ներկայացվել դատական նիստին՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Այդ պատճառով նիստը 15 րոպե ընդմիջվեց:

Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել եւ 2019թ. մարտի 27-ին փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Տպել
1192 դիտում

Ադրբեջանը արհեստական ձգձգում է գերիների և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը․ ՄԻՊ-ը հանդիպել է Լիտվայի դեսպանին

Ստեփանակերտում կշահագործվեն շուրջ 300 բնակարաններ. ԱՀ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել

Վահրամ Դումանյանն ընդունել է ռեկտորների խորհրդի անդամներին եւ լսել նրանց դժգոհությունները նոր օրինագծի մասին

Մարտակերտի շրջանի 29 հանրակրթական դպրոցներում վերսկսվել է ուսումնական գործընթացը՝ 1800 աշակերտով

Սեք­սո­ւալ բնույ­թի բռնի գոր­ծո­ղութ­յուն­ներ կատարելու համար մեղադրվող անձը փորձել է դիմել փախուստի․ գործը դատարանում է

ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից անհապաղ հետ կանչել օրենքի նախագիծը

Հայկական եւ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ գերությունից ազատվել է Ադրբեջանում գտնվող երկու քաղաքացի

Բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական, անքակտելի մաս մեր ազգային բանակի առջև․ ԱԳ նախարար

Մարմաշեն, Եղեգիս և Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել․ ներդրվել է ավելի քան 100 միլիոն դրամ․ ՀՏԶՀ

Արարատ Միրզոյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին

Արաբկիրի նախկին ղեկավարը որպես մեղադրյալ է ներգրավվել․ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լ․ Ալավերդյանի երդման արարողությունը

Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին․ քննարկվել են մի շարք հարցեր

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման

Ստեղծվել է 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն

Նայելիս տանջվում էինք, ասես՝ մեր գրածն ու նկարածը չլիներ․ Նարինե Դովլաթյանի նոր երգը՝ նվիրված հայ մարտիկներին

Գագիկ Ծառուկյանը վաղը կայանալիք հանրահավաքից առաջ հրավիրվել է ԱԱԾ՝ լրացուցիչ հարցաքննության

Առաջիկա օրերին ՀՀ 3 մարզերում եղանակը ցրտելու է, առանձին վայրերում սպասվում են տեղումներ

Գողթանիկ գյուղում վայրի արջի քոթոթը խճճվել էր ցանցավանդակների մեջ. օգնել են մասնագետները (լուսանկարներ)