«Սասստեքս»-ում լարված վիճակ է. աշխատակիցների մուտքը գործարան արգելված է (լուսանկարներ, տեսանյութ)

«Սասստեքս» կարի ֆաբրիկայի բակում վաղ առավոտից էին կրքելը լարվել: Աշխատակիցներն արդեն երկրորդ շաբաթն է՝ 08:30 գալիս, սակայն ներս մտնելու իրավունք չեն ստանում: Տարածքի շինարարության պատասխանատու Ներսես Տասչյանին հանձնարարված է որեւէ մեկին ներս չթողնել: Ինչո՞ւ հարցին Ներսեսը կարճ պատասխանեց՝ աստեղ շատ ստախոսներ կան: Հետո ստախոս համարվելու հերթը նաեւ լրագրողներին հասավ: Աշխատակիցները պատմեցին, որ իրենց գործընկերենրից մեկին Ներսեսն ասել է, որ էլ չպետք է աշխատի եւ ազատված է աշխատանքից: Արտասվող կինը պատմեց, որ պատճառը եղել է լրագրողների հետ զրուցելն ու թունավոր կտորով աշխատելու մասին բարձրաձայնելը:Ներսեսը հյուրերին պատմեց, որ առավոտյան, երբ հարցրել են՝ ուզու՞մ եք աշխատել, մի մասն ասել են՝ այո, մյուսները՝ ոչ: Ովքեր համաձայն են եղել աշխատելու, պնդել են, որ ունեցած պայմանագրերը մնան ուժի մեջ: Նրանք, ովքեր աշխատել չեն կամեցել, կրկին նույն պահանջն են ունեցել, հրաժարվել են նոր պայմանագրի կնքումից: «Երեւանում, Վանաձորում այս նույն գործարանը կա, եւ աշխատակիցները Վանաձորում 100.000 դրամից ավել են աշխատած: Եթե ուզեն, իրենք ալ կաշխատին: Բայց իրենց սուտ աբնե են խոսում, ասում են՝ թունավոր կտոր է, մենք չունինք էդպիսի կտոր, ասում են՝ աշխատանքից ազատել եմ, բայց ես մեկ մարդ անգամ աշխատանքից չեմ ազատած»:Միմյանց ուղղված մեղադրանքներին այսօր լրագրողներից բացի ականատես էին նաեւ  ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները: Ասացին՝ Գյումրիում են Շիրակի մարզպետարանի հրավերով, նաեւ լրատվական հրապարակումներն են նկատի ունեցել: Նրանց հետ Ներսես Տասչյանն առանց աշխատակիցների շրջեց ֆաբրիկայում, բացատրեց՝ ինչպես են աշխատում, ինչ են անում: Իրավապաշտպան Արմեն Պետրոսյանն էլ նկատեց, թե ճիշտն առանց Ներսեսի աշխատակիցների հետ հանդիպելն է, քանի որ վերջինից բոլորը վախենում, նորմալ չեն խոսում:Բայց աշխատակիցների մոտ դանակը ոսկորին հասել, վաղուց արդեն անցել է: Այսօր, հատկապես, ամեն ինչի մասին բաց խոսեցին: «Չենք կարող էդ իրանց պլանի դիմաց էդ մեքենաներով աշխատել, բոլորը հին, փչացած մեքենաներ են: 15-ից 20.000 դրամով ոչ մեկն աշխատել, ապրել չի կարող: Գոնե մեր նվազագույնը պահեն, հետո դրան ավելացնեն գործարքայինը: Իրանց տված բանաձեւն անհնար բան է»,- ասացին նրանք:Նաեւ պնդեցին, որ աշխատել են հրակայուն, թունավոր կտորով, ինչի հետեւանքով առողջական խնդիրներ են ունեցել՝ սրտխփոց, սրտխառնոց, ալերգիա, քոր, բերանների խոռոչներում եւ աչքերի շրջանում վերքեր: Ներսեսն ասաց՝ ստում են: Այնուհետեւ հրահանգեց պահեստից բերել այն կտորը, որով աշխատել են: Աշխատակիցներից մեկը մի քանի կտորներ բերեց, կարող բանվորները, սակայն, պնդեցին, որ դրանց մասին չեն խոսում: Անկախ այդ հանգամանքից, տեսչության աշխատակիցները հենց դրանք վերցրեցին լաբորատոր փորձաքննության համար:

Ինչու՞ են աշխատակիցները բանվորի գործ արել, արկղեր կրել, հարցին, Ներսեսը պատասխանեց՝ քույրաբար են արել, մենք որպես եղբայր խնդրել ենք, բայց դրանք ծանր չեն եղել: Գործարանի ղեկավարության տեսակետը կիսող աշխատակիցներից մեկն էլ շտապեց տեղեկացնել, թե իրենց աշխատաժամից չի գնացել այդ ժամանակը: Արկղերը կրել են աշխատանքից հետո: Այնուհետեւ որոշում կայացվեց բացել կադրերի բաժնին հատկացված սենյակի դուռը, որպեսզի աշխատակիցները տեսչական մարմնին իրենց բողոքները գրավոր ներկայացնելու հանարավորություն ունենան: Այս խառն իրավիճակում գործարան եկավ հիմնական պատվիրատուն՝ Վալտեր Գոջկետան (Valter Gojceta): Անվարժ, բայց հասկանալի ռուսերենով ասաց՝ իր հեռանալուց հետո այստեղ ամեն բան կարգին է եղել, թե հիմա ինչ է պատահել, չի հասկանում: Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի հետ զրույցում վստահեցրեց, որ իր ղեկավարությունն անպայման ուզում է Հայաստանի հետ աշխատել: Այնպես որ, Գյումրին պետք է հանգստանա, հանդարտվի, խնդիրները կարգավորվեն, որ անցնեն գործի:Բայց թե այդ գործի անցնելը երբ կլինի, դեռ անհայտ է: Փոխմարզպետի բոլոր ջանքերն ապարդյուն էին: Ներսես Տասչյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել հարցին՝ վաղն աշխատանքայի՞ն է լինելու ֆաբրիկայում, թե՝ ոչ:

Ու՞ր է Քրիստիան Գելիջին եւ երբ է գալու Գյումրի: «Երբ ուզի կգա: Մի քիչ առողջական խնդիր ուներ, 4 օր առաջ է եկել Հայաստան»: Փաստորեն, Քրիստիան Գելիջին իր աշխատակիցներին տեսնելու ցանկություն չի ունեցել, նաեւ այս օրերին որեւէ կապ չի հաստատել Շիրակի մարզպետի հետ՝ խնդրի պարզաբանման համար: Բայց մեկ բան Ներսես Տասչյանը վստահ ասաց՝ աշխատակիցների քիչ վարձատրվելը խոտան ապրանքի հետ կապ չունի: Նման բան չկա: Հիշեցնենք, որ երբ խնդիրը ծագեց, աշխատակիցները մեղադրվեցին խոտան աշխատանք Եվրոպա ուղարկվելու մեջ: Դրանով էլ այդ օրերին պայմանավորվեց վերջիններիս ստացած ցածր աշխատավարձը:  

Լուսանկարներում ֆաբրիկայի սենյակներից մեկն է եւ այն տեխնիկան, որով աշխատում են

Տպել
4336 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն