Աննա Հակոբյանը ներկա է գտնվել քաղցկեղով հիվանդ երեխաների մասնակցությամբ միջոցառմանը (լուսանկարներ)

12/06/2019 schedule18:57

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախագահ Կարինե Փիլիպոսյանի ուղեկցությամբ հունիսի 12-ին այցելել է պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն և մասնակցել «Լույսի կռունկներ» ծրագրի 2-րդ փուլի շրջանակում՝ 1000 կռունկների նվիրատվության արարողությանը:  Նախաձեռնության հեղինակները «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում սովորող ճապոնացի ուսանողներն են, որոնք «Հիկարի» կենտրոնի աշխատակիցների և արյունաբանական կենտրոնում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների հետ համատեղ  հազար օրիգամի կռունկ են պատրաստելու:Միջոցառմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայը շեշտել է, որ իր երկրի համար կռունկներ նվիրելը շատ խորհրդանշական է և այն երջանկության խորհուրդն է կրում:«Ինձ համար մեծ պատիվ է հրավիրված լինել այս միջոցառմանը, որը նվիրված է բոլոր երեխաներին փայփայելուն և աշխարհն իրենց աչքերով տեսնելուն: Ինչպես դուք գիտեք Ճապոնիայում կռունկը բարության և գեղեցկության խորհրդանիշ է: Ճապոնացիները հավատում են, որ եթե մարդը պատրաստի 1000 կռունկ, նրա ցանկությունը կկատարվի»,- իր ելույթում ասել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ կռունկները կկատարեն նաև հայ մանուկների երազանքները:«Նախաձեռնությունը շատ գեղեցիկ է, հաճելի և հուսադրող: Գնահատում և կարևորում ենք այս համագործակցությունը: Երեխաների համար շատ կարևոր է հանրության ուշադրությունն ու աջակցությունը»,- ասել է Էսթեր Դեմիրճյանը՝ հավելելով,  որ կռունկների մի մասը պատրաստվել է Դիլիջանի դպրոցում, մի մասը «Հիկարի» կենտրոնում, մի մասն էլ արյունաբանական կենտրոնում:«Խորհրդանշական օր է, որը նվիրված է եղել ճապոնացի այն երեխաներին, որոնք Հիրոսիմա և Նագասակի քաղաքներում աղետից հետո հիվանդացել են լեյկեմիայով: Բուժման ընթացքում երեխաներից մեկը որոշել է, որ կռունկներ պետք է սարքի, և այդ կռունկները պետք է ուղարկի տարբեր ծիրեր, և հազարերորդ  կռունկն ուղարկելուց հետո Աստված նրան պետք է առողջություն տար: Այս լեգենդի վրա է հիմնված այսօրվա հանդիպման առիթը: Կուզեմ, որ հայ երեխաները, ովքեր այս օրերի ընթացքում փորձեցին նմանվել իրենց ճապոնացի բախտակիցներին, Աստված նրանց բոլորին առողջություն տա»,- ասել է Պրոֆ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաները: Միջոցառման ավարտին Աննա Հակոբյանը շրջել է նաև կենտրոնով, շփվել քաղցկեղով հիվանդ երեխաների և նրանց ծնողների հետ, նրանց նվիրել օրիգամիից պատրաստված կռունկ:

Տպել
2493 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին