«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալների միջև արագ շախմատի մրցաշար է անցկացվել

11/06/2019 schedule22:00

Այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպվեց դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումը՝ արագ շախմատի մրցաշար, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց դատապարտյալների շրջանում:

Շախմատային մրցաշարի մրցավարն էր Յուրա Ղազարյանը: Ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ԱՆ ՔԿԾ պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը և հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը:

Մինչ մրցաշարի մեկնարկը, բացման խոսքով հանդես եկավ Տիգրան Խաչիկյանը, որը մաղթելով բոլորին արդյունավետ խաղ՝ մասնավորապես նշեց. «…Այս մրցաշարը լինելու է այն արդյունավետ օղակը, որը կտրելու է դատապարտյալին առօրյա հոգեբանությունից դեպի այս մրցույթ, դեպի մտքի խաղ… Սա վերասոցիալականացման գործիք է նաև, և տրամադրված ենք, որ նման միջոցառումները դարձնենք մշտապես կիրառելի՝ փոքրիշատե թեթևացնելու այն հոգևոր բեռը, որ ունեն այսօր դատապարտյալները»։

Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, հաղթանակ մաղթելով մասնակիցներին, ավելացրեց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական բոլոր հիմնարկների 4 ուժեղագույնները հնարավորություն կունենան մասնակցելու շախմատային 8 հզոր երկրների քրեակատարողական հիմնարկների միջև օնլայն իրականացվող առաջնությանը:

Սպորտային միջոցառմանը մասնակցում էր 27 դատապարտյալ, որից 25-ը՝ ցմահ ազատազրկման դատապարտված: 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին ցմահ ազատազրկման դատապարտված Սերգեյ Մովսիսյանը և Արթուր Կոստանյանը, իսկ պատվավոր 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Արման Մնացականյանը:

Հաղթողներն արժանացան պատվոգրերի: Մրցաշարի ավարտին կազմակերպիչները շնորհավորեցին բոլոր մասնակիցներին` շեշտելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը ազատազրկված անձանց ժամանցի, արդյունավետ առօրյայի կազմակերպման և հասարակության մեջ ինտեգրվելու տեսանկյունից:

Տպել
924 դիտում

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը` ակադեմիայի մարզադաշտում

Կրկեսի վերածվող թեժ աշունը

Ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Ոստիկանները ուշ ժամի հրավառություն կատարած անձանց են հայտնաբերել

Նախորդ շաբաթ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 330 անգամ

Նախարարությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համաձայնագիր է ստորագրել. կգնեն 600 հազար դեղաչափ

ՀՀ-ում վարկային թալան գոյություն չունի․ այնքան էլ բավարարված չեմ լսումների արդյունքներով․ Ուլիխանյան

Դատախազությունը հունիսին Ծառուկյանին չկալանավորած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթաց է սկսելու

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում կհանդիպի Հռոմի Պապի հետ

ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը

Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանի գործով ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և երեք օպերլիազոր. ՀՔԾ

Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ

ԳԹԿ-ն վերադարձնում է դիմորդների գումարը․ ԿԳՄՍՆ

Խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը. վիրավոր է 5 ցլիկ

ՇՎՏՄ-ն խնդրում է տնտեսավարողներին զերծ մնալ խախտումներից, հակառակ դեպքում կկիրառվի վարչական տույժ

Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամային գրաֆիկով ՀՀ գրեթե ողջ տարածքում. «Վեոլիա ջուր»

Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները»

Հաստատվել է կորոնավիրուսի 429 նոր դեպք. մահացել է 79-ամյա տղամարդ, 2 անձ էլ՝ այլ հիվանդության հետեւանքով