Ավտոմեքենայով երթևեկության կանոնների դիտավորյալ խախտումները կարող են որակվել որպես խուլիգանություն. դատախազություն

11/06/2019 schedule17:33

Ավտոմեքենայով երթևեկության կանոնների դիտավորյալ խախտումները կարող են որակվել որպես խուլիգանություն: Այդ մասին ասվում է դատախազության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը քրեական գործով հիմնավոր է համարել ՀՀ դատախազության այն դիրքորոշումը, որ առանձին դեպքերում ավտոմեքենայով երթևեկության կանոնների կոպիտ խախտումները, որոնք արտահայտվել են հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, երթևեկության այլ մասնակիցների մոտ խուճապ և տագնապ առաջացնելով, կարող են որակվել որպես խուլիգանություն:

Նշվում է նաև, որ ակնհայտ է, որ երբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է, որ ճանապարհային երթևեկության մեջ գտնվող ավտոմեքենայով դիտավորությամբ կոպտորեն խախտվում են երթևեկության կանոնները, ստեղծվում վթարային իրավիճակներ, տևականորեն խաչընդոտվում երթևեկության այլ մասնակիցների իրավունքները՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով նրանց, ինչպես նաև տեղանքում գտնվող քաղաքացիների նկատմաբ, արարքները պետք է որակվեն որպես խուլիգանություն և դրանք թույլ տվող անձանց գործողությունների քրեաիրավական գնահատականները պետք է բխեն այդ մոտեցումից:

Դեռևս 2015թ. հունվարի 14-ին, երբ գիշերային ժամի երկու անձինք Երևան քաղաքի «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտ երկու ավտոմեքենաներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, մի քանի րոպե տևողությամբ մանյովրներ էին կատարել, ավտոմեքենաների արգելակների բարձր ձայներ առաջացրել՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջակայքում գտնվող շենքերի բնակիչների նկատմամբ և կոպտորեն խախտելով հասարակական կարգը, դեպքի առթիվ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննությամբ այդ անձանց մեղադրանք էր առաջադրվել վերոնշյալ հոդվածով, իսկ վերջնարդյունքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015թ. մայիսի 15-ի՝ օրինական ուժի մեջ մտած որոշմամբ վերջիններիս նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Վերջին շրջանում ևս արձանագրվում են երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցներով նմանատիպ դեպքեր:

Մասնավորապես Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնում 2018թ. հունվարի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ քաղաքացին իրեն պատկանող «Պեժո» մակնիշի ավտոմեքենայով 2018թ. հունվարի 18-ին, ժամը 20:30-ից մինչև 22:10-ն ընկած ժամանակահատվածում, լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, դրսևորելով հանդուգն և սանձարձակ վարքագիծ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, Վանաձոր քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում կոպտորեն խախտել էր երթևեկության կանոնները, չէր ենթարկվել լուսացույցի արգելող ազդանշաններին՝ ստեղծելով վթարային իրավիճակ և տարածքում գտնվող քաղաքացիների մոտ առաջացնելով խուճապ և տագնապ, նրանց նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար անձին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2018թ. նոյեմբերի 23-ի դատավճռով անձը ճանաչվել էր մեղավոր և նրա նկատմամբ նշանակվել էր պատիժ: Ամբաստանյալի պաշտպանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իր պաշտպանյալին: Բողոքը պատճառաբանվել էր նրանով, որ որպես խուլիգանություն իր պաշտպանյալի արարքները որակվել են սխալ, քանի որ երթևեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցով կատարվող հակաիրավական բոլոր տեսակի արարքները, որոնք կապված են տրանսպորտային միջոցի վարման կարգի, երթևեկության սահմանված կանոններն այս կամ այն կերպ խախտելու հետ, հանդիսանում են զանցանք և առաջացնում են ոչ թե քրեական, այլ վարչական պատասխանատվություն, հայտնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը 2019թ. ապրիլի 19-ին ընդունած որոշմամբ մերժել է բողոքը՝ ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Ի թիվս այլ պատճառաբանությունների՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը գտել է, որ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք կարող է արտահայտվել նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ: Բացի այն, որ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է արարքները ոգելից խմիչք օգտագործած վիճակում կատարված լինելու հանգամանքը, ՀՀ վերաքննիչ դատարանը հատկապես շեշտադրում է կատարել այն իրողության վրա, որ նշված արարքները կատարվել են հասարակական նշանակության վայրերում, հասարակության անդամների ներկայությամբ, այդ գործողությունների հետևանքով հասարակության անդամների մեջ առաջացել է խուճապ և տագնապ:

Դրա վառ դրսևորումներից մեկը 2019թ. մարտի 31-ին, առերևույթ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և հասարակական կարգը խախտելով քաղաքացու կողմից «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սարալանջի փողոցում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում «դրիֆտի» միջոցով մի քանի րոպե տևողությամբ պտույտներ գործելու, այդպիսով երթևեկության մյուս մասնակիցների բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքն էր, որի առթիվ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում ՀՀ քրեկան օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որով ներկայումս ընթանում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ:

Իսկ նմանատիպ ամենաթարմ դեպքն արձանագրվել է հունիսի 8-ին ուշ երեկոյան, երբ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունի և Նոր-Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկից «Տոյոտա» մեքենայով ենթադրյալ «դրիֆտ» իրականացնելով երթևեկությանը խոչնդոտելու միջոցով հասարակական կարգը կոպտորեն խախտելու կասկածանքով բերման են ենթարկել երկու երիտասարդի: Այս դեպքի առթիվ ներկայումս առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախապատրաստվում են նյութեր:

Հաշվի առնելով վերոնշյալ դրսևորումների հաճախակիացման փաստը՝ ՀՀ դատախազության կողմից խնդիր է դրվել դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ հատուկ հետևողականություն դրսևորել Ոստիկանության կողմից անհրաժեշտ գործողություններով նմանատիպ բոլոր դեպքերի հայտնաբերման և արձանագրման, դրանց բոլոր հանգամանքների և կատարող անձանց բացահայտման ուղղությամբ: Խնդիր է դրվել նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնել նախնական քննության ընթացքում խուլիգանության հանցակազմն ամբողջացնող ապացույցների բավարար համակցությունն ապահովելուն, յուրաքանչյուր իրավիճակի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ դրանց համար մեղավոր անձանց արարքներին պարտադիր համարժեք քրեաիրավական գնահատական տալուն:

Տպել
6443 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա