Ֆուտբոլային ամառը կապահովի Հարավային Ամերիկան. սկսվում է Կոպա Ամերիկան

Մի քանի օրից Հարավային Ամերիկան իր վրա կսեւեռի ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը: Սկսվում է Կոպա Ամերիկան: Այն մեկնարկելու է հունիսի 14-ին: Ավարտվելու է հուլիսի 7-ին: Անց է կացվելու Բրազիլիայում:

Կոպա Ամերիկան 4 տարին մեկ անգամ անցկացվող մրցաշար է, որը կազմակերպում է Հարավային Ամերիկայի կոնֆեդերացիան՝ CONMEBOL-ը: Այս տարի անցկացվելու է 46-րդ անգամ: Մասնակցելու են CONMEBOL-ի 10 անդամ-երկրները՝ Արգենտինա, Բոլիվիա, Բրազիլիա, Չիլի, Կոլումբիա, Էկվադոր, Պարագվայ, Պերու, Ուրուգվայ, Վենեսուելա, ինչպես նաեւ այլ կոնֆեդերացիաներից հրավիրված 2 երկիր՝ Քաթարն ու Ճապոնիան: Ճապոնիայի համար սա 2-րդ մասնակցությունն է մրցաշարին, մինչդեռ Քաթարը նորամուտն է նշելու:

Այս տարվա հունվարի 24-ին կայացած վիճակահանության ընթացքում թիմերը բաժանվել են 4-ական թիմով 3 խմբի: Դրանք հետեւյալն են.

A խումբ

Բրազիլիա

Բոլիվիա

Վենեսուելա

Պերու

B խումբ

Արգենտինա

Կոլումբիա

Պարագվայ

Քաթար

C խումբ

Ուրուգվայ

Էկվադոր

Ճապոնիա

Չիլի

Հաջորդ փուլ՝ քառորդ եզրափակիչ կանցնեն իրենց խմբերում առաջին, 2-րդ տեղերը գրաված թիմերը, ինչպես նաեւ 3-րդ տեղերը գրաված լավագույն 2 ընտրանիները: Եթե խմբային փուլից հետո հավաքականներն ունենան հավասար միավորներ, ապա, ըստ կանոնների, հաշվի է առնվելու խմբային փուլի բոլոր խաղերում խփած ու բաց թողած գոլերի տարբերությունը:

Եթե այս ցուցանիշով նույնպես հավասար լինեն, կարեւոր կլինի բոլոր խաղերում խփած գոլերի քանակը: Նորից հավասարություն լինելու դեպքում կհաշվեն այդ թիմերի դեմ առ դեմ հանդիպումներում վաստակած միավորների քանակը: Եթե այստեղ էլ հավասարություն լինի, դեր կխաղա նրանց դեմ առ դեմ հանդիպումներում խփած ու բաց թողած գոլերի տարբերություն: Եթե սա էլ չորոշի առավելություն ունեցող թիմին, նկատի կունենան միյմյանց դեմ խաղերում խփած գոլերի քանակը: Կրկին հաղթող չունենալու պարագայում կուսումնասիրվեն ֆեյր-փլեյի ցուցանիշները (դեղին, կարմիր քարտերի քանակ): Ի վերջո, եթե սա էլ չօգնի, կլինի վիճակահանություն:

«Մարականա» 

Խաղերն անցկացվելու են 5 քաղաքներում: Դրանք են Սալվադորը, Ռիո դե Ժանեյրոն, Պորտու Ալեգրեն, Բելու Օրիզոնտեն եւ Սան Պաուլոն: Բացման խաղը կլինի Սան Պաուլոյում: Կիսաեզրափակիչները կանցկացվեն Պորտու Ալեգրեում եւ Բելու Օրիզոնտեում: Եզրափակիչը կկայանա Ռիոյում՝ «Մարականա» մարզադաշտում:

Մրցաշարի թալիսմանը Զիզիտոն է: Անունն ընտրել են երկրպագուները: Այս անվան օգտին է եղել ձայների 65%-ը: Այն ի պատիվ բրազիլացի ֆուտբոլիստ Զիզինյոյին է: Նա մրցաշարի պատմության լավագույն 2 ռմբարկուներից է. 17 գոլ է խփել, ինչպես արգենտինացի Նորբերտո Դորոտեո Մենդեսը: 

Ռմբարկուների ցուցակում այս 2 ֆուտբոլիստներին հաջորդում են ուրուգվայցի Սեւերինո Վարելան եւ պերուացի Լոլո Ֆերնանդեսը: Նրանք աչքի են ընկել 15-ական անգամ: Նրանց 2 գոլով են զիջում 5 ֆուտբոլիստներ՝ բրազիլացիներ Ադեմիրն ու Ժաիր դա Ռոսա Պինտուն, արգենտինացիներ Գաբրիել Բատիստուտան ու Խոսե Մանուել Մորենոն, ուրուգվայցի Էկտոր Սկարոնեն:

Այս մրցաշարի գլխավոր աստղը՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, տարբեր տարիներին աչքի է ընկել ընդհանուր 8 անգամ: Կոպա Ամերիկա 2019-ում նա հատուկ ուշադրության կարժանանա. «Ոսկե գնդակի» հնգակի մրցանակակիրը հավաքականի կազմում դեռեւս ոչ մի տիտղոս չի նվաճել եւ պետք է փորձի վերջապես անել դա:

Գործող չեմպիոնը Չիլին է: Ընդհանուր առմաբ տիտղոսին տիրացել է 2 անգամ՝ նույնքան, որքան Պարագվայն ու Պերուն: Ամենաշատը հաղթած հավաքականն Ուրուգվայն է՝ 15 անգամ: 14 անգամ չեմպիոն է դարձել Արգենտինան: Բրազիլիան հաղթել է 8 անգամ: Կոլումբիան ու Բոլիվիան չեմպիոնի կոչմանը տիրացել են 1-ական անգամ:

Սա վերջին տարին է, որ Կոպա Ամերիկան տեղի է ունենում կենտ տարիներին: 2020 թվականից այն տեղի է ունենալու զույգ տարիներին, ինչպես նմանատիպ այլ մրցաշարերը, օրինակ, ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնությունը:

Տպել
1747 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները