Կոմիտասի 15 հասցեում դպրոցի մարզադաշտի տակ առանց թույլտվության ավտոկայանատեղի է կառուցվել. Երեւանի քաղաքապետարան

Կոմիտասի 15 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքն ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում հայտնվեց հաստատված նախագծից ակնհայտ շեղումների պատճառով: Կառուցապատողը զավթել էր հարակից համայնքային հողատարածքները, այդ թվում՝ մայթը: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը, որն էլ ներկայացնում ենք ստորեւ.

«Տարբեր իրավախախտումների համար տվյալ կառուցապատողը 3 անգամ տուգանվել է մինչեւ 2.5 մլն դրամի չափով»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղեւոնդյանը:
Դեռ այն ժամանակ կառուցապատողը պարտավորվեց սեփական ուժերով վերացնել թերություները: Աշխատանքները սկսվեցին, բայց անավարտ մնացին: Ավելին՝ տնտեսվարողը փորձում էր ընդլայնել իր գործունեությունը մայթի հաշվին: Քաղաքապետարանը ստիպված էր քայլեր ձեռնարկել սեփական միջոցներով: 
«Մայթը նեղանում էր նախնական նախագծից եւս 3 մետրով եւ ինչի՞ համար, որ դիմացի մի քանի տնտեսվարողների համար ստեղծվեն ավելի հարմարավետ պայմաններ: Մենք ստիպված եղանք որոշում կայացնել եւ սկսեցինք զավթած տարածքը վերադարձնել, ապամոնտաժել երկաթե կոնստրուկցիաները եւ ազատել մոտ 3 մետր հատվածը, որը շուտով կբարեկարգենք»,-ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:
Առաջիկայում Երեւան համայնքը դատական կարգով կառուցապատողից հետ կգանձի քանդման եւ բարեկարգման գումարները:

Արտաքնապես երեւացող այս խնդիրների կողքին Կոմիտասի 15 շենքում բացահայտվեց եւս մեկ՝ այս անգամ խոշոր խախտում: Նույն կառուցապատողը շենքը սահմանազատող պարսպի ետեւում՝ դպրոցի մարզադաշտի տակ, առանց որեւէ իրավական հիմքի երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվել: 
Դպրոցի աշխատակիցները շինարարության ընթացքին հետեւել են, նկատել, որ ինչ-որ բան այն չէ, սակայն մանրամասներին չեն տիրապետում: 

«Արդեն իսկ նկատելի է, որ մարզադաշտն իր իրական չափերից ավելի փոքր է: Բացի այդ, մեր բակային տարածքն էլ նորակառույց շենքի աշխատակիցների կողմից օգտագործվում է որպես ավտոկայանատեղի»,- պատմում է դպրոցի տնտեսվար Ռոբերտ Աթաբեկյանը:
Օրերս քաղաքապետարանը ոստիկանությունից գրություն ստացավ այն մասին, որ Կոմիտասի պողոտայի 15 եւ 15/5 հասցեներում կառուցված բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար ձեւակերպված ավարտական ակտի ոչ իրավաչափ լինելու կասկածով (ՀՀ Քր. օր. 308-ի 1-ին մաս) հարուցվել է քրեական գործ: Մանրամասները կպարզի նախաքննությունը:

«Քանի որ դպրոցը գտնվում է պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, նրանք կպատվիրեն չափագրումներ եւ կհստակեցվի ապօրինի տնօրինվող տարածքների իրական ծավալները: Հետագայում տարածքը կանցնի կոմիտեի հաշվեկշիռ, որից հետո միայն պարզ կլինի, թե ինչպե՞ս կտնօրինվի այն»,-նշում է վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղեւոնդյանը:
«Երկու ձեռքով պատրաստ եմ աջակցել օրինական շինարարություն իրականացնողներին եւ կառուցապատողներին: Ներդրումների նկատմամբ բաց ենք եւ անելու ենք ամեն ինչ, որպեսզի զարկ տանք, սակայն, միայն օրենքի շրջանակում»,-նկատում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը: 
Այսօր Արաբկիրում շինարարական ամեն մի աշխատանք առանձին է հսկվում: Բացի այդ, շրջանի աշխատակազմը քայլեր է ձեռնարկում զավթած հանրային այլ տարածքները, հատկապես մայթերը բնակիչներին վերադարձնելու նպատակով: 

Հաջորդ հասցեն հենց վարչական շրջանի շենքի հարակից այգին է: Այստեղ խնդիրը փոքր-ինչ այլ է: 
«Թվով 10 տարածքներ տրամադրված են տարբեր տնտեսվարողների, եւ այդ 10 տարածքները գրեթե առանց բացառության չեն համապատասխանում փաստացի զբաղեցրած տարածքների չափերին: Կան անգամ տարածքներ, որ գերազանցում են նախատեսվածը մոտ 8 անգամ: Օրինակ, պայմանագրում նշված է 100-110 քմ, սակայն փաստացի չափագրումը ցույց է տալիս 800-900մ»,-նշում է Արամ Դանիելյանը: 

Քաղաքային իշխանությունը մտադիր է նաեւ վերանայել հանգստի գոտիներում վարձակալությամբ տրամադրված տարածքների չափերը: «Հավասար պայմաններ՝ բոլորի համար» սկզբունքով էլ տարածքները կդրվեն վարձակալության թափանցիկ եւ մրցունակ աճուրդների՝ դրանց շուկայական արժեքներին համապատասխան»:

Տպել
16840 դիտում

Վրաստանի վարչապետը կմեկնի Բաքու

Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է երեկ Ստրասբուրգում ընդունված ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևին

Վթար Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին․ կա տուժած

Սա նոր մեղադրանքի հարց չէ. Մարտի 1-ի գործով դատախազը՝ ՄԻԵԴ-ի՝ «Հայկական ժամանակ»-ի վերբարյալ կայացրած որոշման մասին

Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակը, կորոնավիրուսն ու բարեփոխումները՝ ԱՄՆ դեսպանի ու ՀՀ փոխվարչապետի քննարկման առանցքում

Ալիևը չի առարկում ՄԽ համանախագահների միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում

Ձերբակալվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ 27-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվողը. ՔԿ

Հայաստանում բացվել է մանկական պալիատիվ խնամքի առաջին կլինիկան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Կութի հայկական դիրքերի ուղղությամբ, հայ զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Ուսանողներին մասնակից դարձնել երկրում ընթացող բարեփոխումներին. Անդրեասյանը հանդիպել է ուսանողների հետ

Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնության գլխավոր արդյունքը կայունությունն Է. Լավրով

Ինչո՞ւ են անընդհատ փորձում անպատվել նրան. պատգամավորը՝ Ղազինյանի՝ 5-րդ անգամ հանձնաժողովի փոխնախագահ չընտրվելու մասին

Որպես անհետ կորած որոնվող կինն ու որդին հայտնաբերվել են

Պարեկները ապօրինի զինամթերք են հայտնաբերել

Կցրտի ևս մի քանի աստիճանով. առաջիկա օրերն անձրևոտ են լինելու

Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը 6 օրով կմեկնի Ֆրանսիա

20 բ/կ գրեթե ամբողջությամբ ծառայում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման համար. Ավանեսյան

Աշխարհում ամեն օր կորոնավիրուսի դեմ օգտագործվում է 24,98 միլիոն դոզա պատվաստանյութ

«Հյուսիս-Հարավ»-ի գործով ֆինանսական և կոռուպցիոն չարաշահումների մասին 7 անձի վերաբերյալ քրգործը մտել է դատական փուլ

Հայ ազգը շատ հյուրընկալ է, այստեղ սիրում են Սերբիան և սերբերին. Ալաշկերտի նորանշանակ մարզիչ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց. Գևորգյանը նոր պաշտպան ունի

ԵԽԽՎ բանաձևում ներառվել է Արման Թաթոյանի` անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը

«Կարիքս առաջացավ, և պարտքս կատարեցի». Թորոսյանը՝ ինքնաթիռում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու մասին

Քարկոծել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բեռնատար գնացքը

Զոհված կամ հաշմանդամություն ստացած ևս 26 զինծառայողի ընտանիք փոխհատուցում է ստացել

Արթուր Ղազինյանը 5-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մարտունի-Վարդենիս-Արցախի սահման ճանապարհի մի հատվածը հիմնանորոգվում է

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը

Սիրիայի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է` Թուրքիան թալանում է Սիրիայի ժողովրդին

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Բրազիլիայի քաղաքացին 746 գրամ կոկաին էր կուլ տվել ու փոխադրել Հայաստան. թմրանյութի արժեքը 300 հազ. դոլար է (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է «Իմ քայլը» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն

Շվեդիայի ազգային դատարանների վարչությունն ու ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը կհամագործակցեն. հուշագիր է ստորագրվել

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Ինչու «Քովիդ-19»-ի դեմ թեստերի գները չէին նվազում մինչև հոկտեմբերի 1-ի ուժի մեջ մտնող կարգավորումները․ պարզաբանում

Ներկայացել են որպես վարկային գործակալներ, գումարներ հափշտակել. բացահայտվել են կիբեռհանցագործության դեպքեր

Ովքեր են Հայաստանի հավաքականի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Եվրոպայում գազի գնի պատմական ռեկորդ է գրանցվում

Champions Chess Tour առցանց մրցաշարում Լեւոն Արոնյանը պարտվեց Հիկարու Նակամուրային