Ուսուցիչներին տեղափոխող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժածներից 4-ի վիճակը ծանր է

Ստեփանակերտ-Երեւան ավտոճանապարհին այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի հետեւանքով բուժհաստատություններ են դիմել շուրջ 20 տուժած: Ինչպես արդեն հաղորդվել է, «ՄԵՐՍԵԴԵՍ ՍՊՐԻՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել: Ավտոմեքենայի մեջ գտնվել է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը: Նրանք էքսկուրսիա էին մեկնում Տաթեւի վանք:

Ավտովթարից տուժածներից 3-ը հոսպիտալացվել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում: Բժիշկ-համակարգող Արեւհատ Ալեքսանյանից տեղեկացանք, որ անհետաձգելի բուժօգնության բաժանմունք է դիմել 15 հոգի: Անհրաժեշտ հետազոտություններից հետո հոսպիտալացվել են միայն երեքը: Մյուսների դեպքում ստացիոնար բուժման անհրաժեշտություն չի եղել:

Տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Կնոջ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, անկայուն, եւ նրա կյանքին վտանգ է սպառնում: Նա ստացել է բաց գանգուղեղային վնասվածք: Գիտակցություն չունի: Մյուս երկու կանանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Նրանցից մեկի մոտ առկա է կրծոսկրի կոտրվածք , մյուսի մոտ՝ ողնաշարի ելունի:

Նույն վթարի հետեւանքով Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոց է դիմել 4 երեխա, հոսպիտալացվել է նրանցից մեկը: «Երեխաներից մեկը հոսպիտալացվել է  վիրաբուժական բաժանմունք: 10 տարեկան աղջիկ է: Այս պահին վիճակը միջին ծանրության է, ստանում է կոնսերվատիվ բուժում: Դեռեւս վիրահատության կարիք չունի: Հսկողության տակ է»,- ասաց բուժհաստատության տնօրեն Մհեր Մուսայելյանը: Ըստ նրա, երեխան ստացել է աջ անրակի կոտրվածք, որովայնի բութ վնասվածք, քթի սալջարդ եւ թեթեւ աստիճանի տրավմատիկ շոկ:

Վթարված ավտոմեքենայում գտնված երեխաները ուսուցիչների երեխաներն են, թե աշակերտները, հայտնի չէ: Բուժհաստատություններից պատասխանեցին, որ այդ մասին տեղեկություն չունեն:

Տպել
6041 դիտում

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Լոս Անջելեսի գործարար համաժողովին. ուղիղ

Կեցցե՚ս Հակոբ ջան. վարչապետը շնորհավորել է հայ ծանրորդին՝ հաղթանակի կապակցությամբ

Թբիլիսիի օդանավակայանում Հայաստանի քաղաքացու մոտ 1 կգ չհայտարարագրված ոսկի են հայտնաբերել

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

ՀՅԴ-ն պետք է որոշակի վերագնահատումներ անի. վարչապետը՝ ՀՅԴ՝ ԱՄՆ Արևմտյան ափի ԿԿ ներկայացուցիչներին

Ճապկուտ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք

Դանակահարություն Լոռիում. 16-ամյա պատանին ներկայացել է ու խոստովանել

Արարատ Միրզոյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Աշխարհի չեմպիոն հռչակվեց գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը

ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

Միջոցառումներ 100-ամյա ԵՊՀ-ում. ներկայացվել են դասախոսների եւ ուսանողների ձեռագործ աշխատանքները, գեղանկարները

«Գյումրի» ԲԿ-ն ճանաչվել է «Լավագույն մարզային բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»

Նման բան տեղի չի ունեցել առհասարակ. ՊՆ խոսնակը՝ վարչապետի որդու «կոնֆլիկտի» մասին

Վանաձորի բժշկական կենտրոնը՝ լավագույնս զարգացող մարզային բժշկական կենտրոն

Վերին Լարսի անցակետում հերթերը գոյացել են ՌԴ-ից եկող մեքենաներից. նախարարությունը կապի մեջ է

Զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից. հարուցվել է քրեական գործ. ՔԿ

6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդի համար տրվող գումարը, 2 անգամ՝ երկրորդի համար

Մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

«Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի խոհանոցը վերանորոգել են, թերությունները՝ վերացրել (լուսանկարներ)

Անգրավ վարկեր Յունիբանկից՝ աջակցություն բիզնեսին ճիշտ ժամանակին