Դումանյանը կառաջադրվի՞ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում. այդ հարցին նա կպատասխանի մրցույթ հայտարարվելուց հետո

Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը մայիսի 30-ին ընտրեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Դրան նախորդել էր ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, երբ նա, տեղի տալով իշխանություններից ստացվող ազդակներին ու բացահայտ հորդորներին, տեւական պայքարից հետո որոշեց հեռանալ: Սիմոնյանին առայժմ փոխարինում է նախկին պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, որին նա պաշտոնից ազատել էր ամիսներ առաջ:

ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանի հետ զրուցել ենք բուհում առկա մթնոլորտի, ռեկտորի պաշտոնում իր առաջադրվելու հնարավորության վերաբերյալ:

- Պարոն Դումանյան, արդեն մի քանի օր է՝ ԵՊՀ-ն նոր ղեկավար ունի: Այս ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է ներբուհական կյանքում, աշխատանքային եւ ուսումնական պրոցեսում մթնոլորտը ա՞յլ է:

- Չէի ասի, որ ինչ-որ բան նկատելի փոխվել է: Արագ չէր էլ կարող փոխվել: Համալսարանում ղեկավարության փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել, այլ միայն անձի: Քանի չկա անցյալի գնահատականը, էական ու սկզբունքային ոչինչ փոխվել չի կարող: Փոխվել է մի բան, որ այսօր ռեկտորի պաշտոնը թափուր է, որը, իմ կարծիքով, ամենագլոբալ փոփոխությունն է: Մինչ այդ լարվածություն կար, հիմա դա բացակայում է ուղղակի այն պատճառով, որ ռեկտորը հրաժարական տվեց: Չեմ կարծում, թե հնարավոր է ժամանակավոր պաշտոնակատարից կարճ ժամանակում իրավիճակի փոփոխություն ակնկալել: Հիմա պետք է արագ ընտրություն անել ու դրանից հետո կարելի է ընտրված ռեկտորին լուրջ հարցադրումներ ներկայացնել:

- Փորձը ցույց է տալիս, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներն աշխատում են հնարավոր առավելագույն ժամկետով՝ վեց ամիս: Կարծեք թե այս դեպքում էլ դա չի բացառվում:

- Ես չեմ կարող գուշակել՝ ինչքան կպաշտոնավարի, երբ կհայտարարվի թափուր պաշտոնի մրցույթ: Դա արդեն հոգաբարձուների խորհրդի խնդիրն ու որոշելիքն է: Բայց կարծում եմ՝ պետք է ընտրություն լինի, որ արդեն հեռահար ծրագրեր լինեն եւ այլն, եւ այլն:

- Մինչեւ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն-նշանակումը մամուլը գրում էր, որ ձեր թեկնածությունը նույնպես պետք է առաջադրվի, ինչը, փաստորեն, տեղի չունեցավ: Իսկ կմասնակցե՞ք ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին, երբ այն հայտարարվի:

- Ամբողջ խնդիրը հետեւյալն է. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման կամ ընտրության գործընթացը կանոնակարգված չէ: Պատճառները հասկանալի են: Մինչեւ երկրում իրավիճակի փոփոխությունը որեւիցե մեկի մտքով չէր անցնում, որ կարող է այդպիսի խնդիր առաջանալ, քանի որ նախկինում նույնիսկ ռեկտորի ընտրության կանոնակարգն էր զուտ ձեւական պահանջ, որովհետեւ իմ կարծիքով կանխորոշված ընտրություններ էին: Հիմա ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման այդ գործընթացը, որը տեղի ունեցավ, ոչ մի իրավական ակտից չէր բխում՝ ովքե՞ր կարող են առաջադրվել ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, ի՞նչ պահանջների պիտի բավարարեն, ո՞վ կարող է առաջադրել եւ այլն: Հոգաբարձուների խորհուրդն ինչ-որ մի տարբերակ ընտրեց ու դրանով առաջնորդվեց:

Ինչ վերաբերում է իմ անձին, քանի դեռ կար գործող ռեկտոր, ես նման հարցերին չեմ պատասխանել, որովհետեւ թափուր պաշտոնի դեպքում միայն մարդ կարող է մտածել հավակնել կամ չհավակնելու մասին: Այսօր թափուր է պաշտոնը, բայց այսօր էլ ընտրական գործընթաց չկա հայտարարված: Եվ հիմա խոսել ապագայի տրամադրությունների մասին, կարծում եմ վաղաժամ է: Երբ որ մրցույթը հայտարարվի, իրավիճակից կախված, տրամադրությունից կախված համապատասխան որոշում կկայացվի՝ մասնակցել կամ չմասնակցել: Բայց մի բան հստակ կարող եմ ասել՝ ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի տարի ես անտարբեր չեմ եղել համալսարանում ընթացող գործընթացներին: Առավելեւս ձեզ ծանոթ են իմ դիրքորոշումները տարբեր աղմկահարույց հարցերի վերաբերյալ: Շուրջ երկու տասնամյակ ես այստեղ ինչ դիրքորոշում ունեցել եմ, դա չի փոխվել, մնացել է նույնը: Ես տեսնում եմ խնդիրներ, ես ինչ-որ տեսակետներ ունեմ, առայժմ ինձ մոտ ոչինչ չի փոխվել: Երբ որ կհայտարրավի մրցույթ, այն ժամանակ նոր կարելի է քննարկել նման հարց:

- Պարոն Դումանյան, վերադառնալով ձեր այն դիտարկմանը, որ քանի դեռ ռեկտորի պաշտոնը թափուր չէր, լարվածություն կար: Կմանրամասնե՞ք՝ հատկապես ինչ լարվածության մասին է խոսքը:

- Լարվածությունն ակնհայտ էր: Պարբերաբար հրավիրվող ասուլիսներ, ժողովներ, գիտխորհուրդներ, որտեղ քննարկվում էր՝ նախարարն այսպես ու այնպես ասաց, հետո նախարարն արձագանքում էր այդ ամենին: Երբ որ նայեք այդ հայտարարությունների ձեւակերպումներին, ակնհայտ լարվածություն էր, որովհետեւ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում, ռեկտորն ասում էր՝ ինձ ճնշում են: Այս մթնոլորտում շատ բարդ էր, եւ բոլորը լարված էին: Լավը չէր այդ մթնոլորտը: Հիմա, քանի որ ռեկտորը հրաժարական է տվել, կոպիտ ասած, իր խնդիրը, որպես ռեկտորի չի քննարկվում եւ այդ թեման կարծես թե փակ է այլեւս: Հիմա ուրիշ խնդիր կա, որ համալսարանում իմ կարծիքով պետք է տրվեն որոշակի գնահատականներ նախկինում տեղի ունեցած որոշ աղմկահարույց խնդիրների շուրջ համալսարանի դիրքորոշման վերաբերյալ: Մեր ֆակուլտետի գիտխորհուրդն, օրինակ, հայտարարություն էր տարածել, որ առնվազն երեք հարցեր կան, որոնց վերաբերյալ համալսարանը պետք է դիրքորոշում հայտնի: Օրինակ պետք է հայտարարի, որ Երիտասարդական հիմնադրամին այդ գումարները, որոնք տրվել են, եղել է ոչ ճիշտ քայլ: Տարկետման խնդրի շուրջ համալսարանի նախկին դիրքորոշումն էլ կարծում եմ չէր բխում համալսարանի շահերից: Նաեւ մենք կոչ ենք արել ասել, որ եղել են որոշակի ճնշումներ թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների նկատմամբ, պետք է հայտարարել, որ համալսարանում պետք է բացառվեն կամայական այդ տիպի ճնշումները: Այս երեք կետերին պետք է ինչ-ինչ գնահատականներ տրվեն, որից հետո պետք է վստահ լինել, որ համալսարանում կա նոր մտածողություն եւ կարող է ձեւավորվել ավելի բարի, ակադեմիական ու համերաշխ մթնոլորտ:  

- Պարոն Դումանյան, ռեկտորի առաջիկա ընտրություններում արդեն իրական մրցակցություն սպասո՞ւմ եք: Ասացիք, որ նախկինում դա ձեւական բնույթ էր կրում: Ու նաեւ եթե նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար, որը եւս պետք է մասնակցի թափուր պաշտոնի մրցույթին, դա նշանակո՞ւմ է, որ թեկնածուների համար ստեղծվում են անհավասար մրցակցային ու մեկնարկային պայմաններ:  

- Հարցը ունի երկու կողմ: Դա կարող է ե՛ւ առավելություն տալ, ե՛ւ, իհարկե, նաեւ խնդիներ ստեղծել: Սովորաբար այդ ռեսուրսները եթե կարողանում են իրենց ծառայեցնել, իրենց տեսակետից դա առավելություն է, բայց մյուս կողմից դա վտանգ էլ է պարունակում, որովհետեւ այդ ընթացքում կարող են անընդհատ խնդիրներ առաջանալ: Ժամանակավոր պաշտնակատարը ինչ ռեսուրսներ ունի այդ խնդիրները լուծելու: Այդտեղ իրեն կարող են ասել՝ ոչ մի խնդիր չլուծեցիք: Այսինքն՝ միարժեք չէ այդ մոտեցումը: Հատկապես այն իրավիճակում, ինչ-որ մենք ունենք: Համալսարանի դեպքը չեմ կարծում, որ այն դեպքերից կլինի, որ ռեսուրսը օգտագործվի: Պրոռեկտորը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Ինչ-որ իմաստով բնական ընթացք է: Մի բանը ռեալ, որ փոփոխվել է, ես էլի եմ ասում, այն է, որ ռեկտորը տվել է հրաժարական եւ պաշտոնը թափուր է: Սա է հիմնականը, իսկ անձերին քննարկելը չեմ կարծում, թե նպատակահարմար է:

Տպել
3544 դիտում

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան