ԱԶԲ փոխնախագահ Շիխին Չենն այցելեց Հայաստան՝ վերահաստատելով երկրի աճին աջակցելու հանձնառությունը

06/06/2019 schedule18:52

Հունիսի 3-5-ը կայացած այցելության  շրջանակներում Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) փոխնախագահ պրն․ Շիխին Չենը վերահաստատեց տնտեսության դիվերսիֆիկացման և ներառական աճի ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերին աջակցելու երկարաժամկետ հանձնառությունը։ 

Պրն․ Չենը, ով որպես ԱԶԲ փոխնախագահ առաջին անգամ էր այցելում Հայաստան, հանդիպեց Նախագահ պրն․ Արմեն Սարգսյանի, Փոխվարչապետ պրն․ Մհեր Գրիգորյանի, Ֆինանսների նախարար և ԱԶԲ-ում կառավարիչ պրն․ Ատոմ Ջանջուղազյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածկների նախարար պրն․ Սուրեն Պապիկյանի հետ՝ Հայաստանի հետ ներկայիս և ապագա համագործակցությունը քննարկելու համար։ 

«ԱԶԲ-ի աջակցությունը կարտացոլի աճ գրանցող` միջին եկամուտներ ունեցող երկրի կարիքները»,- ասաց պրն Չենը: Նա նշեց որպես բարձր աճի հիմք՝ մարդկային կապիտալի և առողջապահության ու կրթության ոլորտների հզորացմանն ուղղված կառավարության ջանքերի կարևորության մասին: Պրն Չենը շեշտեց նաև ենթակառուցվածքներում առաջնահերթ ներդրումների և պետական-մասնավոր գործընկերության հնարավորությունների հարցում աջակցելու ԱԶԲ հանձնառության մասին: Պրն․ Չենը նշեց, որ նպատակաուղղվածությունը ենթակառուցվածքներին և սոցիալական ոլորտներին կօգնի կառուցել ժամանակակից տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող հաստատություններ և վերափոխել Հայաստանի հետ ԱԶԲ-ի հարաբերությունները, քանզի նման ուղղվածությունն արագացնում է ներառական և տևական տնտեսական զարգացումը:  

«Ի լրումն պետական երաշխիքներով սեփական գործառնությունների՝ ԱԶԲ-ն ավելացրել է իր աջակցությունը ՀՀ-ում մասնավոր հատվածին՝ 2018թ-ին առանց պետական երաշխիքի տրամադրվող ներդրումների հանձնառությունը հասցնելով 321.9 մլն ԱՄՆ դոլարի»,- ասաց պարոն Չենը։ «Մենք նկատում ենք, որ կառավարությունը նախընտրում է ավելի շատ առանց պետական երաշխիքների գործառնություններ, և ձգտում ենք ավելի ուժեղացնել մասնավոր հատվածն այնպես, որ նպաստի ենթակառուցվածքի զարգացմանը, ֆինանսական հատվածի զարգացմանը և փոքր և միջին ձեռնարկություններին»։ 

ԱԶԲ-ը ներկայումս մշակում է Հայաստանի համար Երկրի գործընկերության հնգամյա  ռազմավարությունը (ԵԳՌ), որը կենտրոնանում է դիվերսիֆիկացված աճի ապահովման և ներառականության ընդլայնմանն ուղղված կառավարության ջանքերի օժանդակությանը։ Նախատեսվում է, որ ԵԳՌ-ն կկենտրոնանա ծրագրի ֆինանսավորմանն ուղղված նոր մոտեցումների, առողջապահական և կրթության ոլորտներում բարեփոխումների և մասնավոր հատվածին օժանդակության վրա։ Առաջադրվող 2019-2023թթ․-ի ԵԳՌ-ն կշարունակի օժանդակել ենթակառուցվածքային հիմնական առաջնահերթություններին, այդ թվում նաև տրանսպորտին, քաղաքային ենթակառուցվածքին և էներգետիկային՝ պետական երաշխիքով և առանց պետական երաշխիքի ֆինանսավորման, պետական-մասնավոր փոխգործակցության և նորարարական այլ լուծումների միջոցով ։ 

Այցի ընթացքում պրն․ Չենն այցելեց իրականացվող ճանապարհային ծրագրերի վայրեր, որոնք միտված են  ուժեղացնել քաղաքային տրանսպորտը և կապը Հայաստանի շրջաններում, ինչպես նաև՝ մեկ միջնակարգ դպրոց Վանաձորում, որը 46 դպրոցներից առաջինն է, որ օգտվել է ԱԶԲ ֆինանսավորմամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրից։ Նա նաև այցելեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ), որն ԱԶԲ-ից առանց պետական երաշխիքի ստացված ֆինանսավորմամբ արդիականացնում է իր բաշխիչ ցանցը՝ էներգետիկ անկախության և էներգաարդյունավետության կառավարության նպատակներին օժանդակելու նպատակով։   

ԱԶԲ-ը ՀՀ կառավարության հետ աշխատել է 2005թ․-ից ի վեր և հանձնառել  ԱՄՆ 1․46 մլրդ դոլար ընդհանուր արժեքով 31 վարկ, այդ թվում նաև մասնավոր հատվածի 11 վարկերը։ ԱԶԲ-ն հանձնառել է նաև տեխնիկական օժանդակության դրամաշնորհներ՝ ԱՄՆ 14.9 մլն ընդհանուր արժեքով։ 2019թ-ի մայիսի 31-ի դրությամբ ԱԶԲ-ի ակտիվ պորտֆեյլը կազմված է ԱՄՆ 868․9 մլն դոլար ընդհանուր արժեքով պետական և մասնավոր 13 վարկից։ 

ԱԶԲ-ը վճռական է հասնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ունենալուն՝ շարունակելով ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղղությամբ։ 2018թ․-ին այն ԱՄՆ 21․6 մլրդ դոլարի նոր վարկերի և դրամաշնորհների հանձնառություն ստանձնեց։ Հիմնադրված լինելով 1966թ․-ին՝ այն ունի 68 անդամ երկրներ՝ 49-ը տարածաշրջանից։

Տպել
1210 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով