ԱԱԾ-ից անհետացած նյութերի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, բայց մեծ ծավալի աշխատանք է տարվում․ Վանեցյան

Մարտի մեկի քրեական գործը գտնվում է ՀՔԾ վարույթում, ՀՔԾ-ն համապատասխան հաղորդագրություն է տարածել Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու մասին, որից առավել բան ասել չեմ կարող, բայց հավաստիացնում եմ, որ ՀՔԾ-ն եւ ԱԱԾ օպերատիվ մարմինները միամյանց հետ համագործակցելով անում են ամեն ինչ՝ Մարտի մեկը գործն ամբողջությամբ բացահայտելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում լարգրողների հետ ճեպազրույցում ասաց ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ԱԱԾ-ից նյութր են անհետացել, Վանեցյանն ասաց, որ դրա վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, քանի որ դա յուրահատկություններ պարունակող գործ է, որը պետք է ամբողջությամբ բացահայտվի, որպեսզի որեւէ կասկած չմնա, որ իրենք փորձել ենք կոծկել այդ փաստաթղթերի անհետացումը, կամ դրա հետ կապված ինչ-ինչ գործեր չեն բացահայտվել․

«Ուղղակի շատ մեծ ծավալի աշխատանք է տարվում ԱԱԾ-ում, կարծում եմ՝ առաջիկայում կավարտվի եւ կփոխանցվի քննչական մարմին, որը հետագայում պարզաբանումներ կտա»,-ասաց Վանեցյանը՝ նշելով, որ ինքը, բնականաբար, գիտի՝ ինչ նյութեր են անհետացել։

Ինչ վերաբերում է քննարկումներին, թե ուժեր կան, որոնք կխոչընդոտեն ապրիլյան պատերազմի հանգամանները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ վարչապետ Փաշինյանի գործողունեությունը, Վանեցյանը արձագանքեց․

«Եթե կլինի որեւէ ուժ, որը կփորձի ՀՀ-ում զենքի կամ այլ ապօրինի գործողության արդյունքում կատարել որեւէ գործողություն, կստանա համարժեք շատ խիստ պատասխան, եւ ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին, եւ բացառում եմ նման դեպքեր։ Եթե կլինեն, կստանան պատասխան»։

Վանեցյանը նաեւ շարունակում է կարծել, որ իր տեղակալ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը, որը վերջերս աշխատանքից ազատման դիմում էր գրել, ՀՀ ԱԱԾ լավագույն սպաներից, գեներալներից մեկն է․

«Նա պրոֆեսիոնալ եւ ազնիվ սպա է, եւ ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլ իր անձնական դիմումով է դուրս եկել»,-ասաց Վանեցյանը՝ չմեկնաբանելով այն խոսակցությունները, որ Գագիկ Հարությունյանի հրաժարակնն էլ կապ ուներ ԱԱԾ-ից իր եղբոր ազատման հետ։

Տպել
15096 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել