Երևանի մի քանի բենզալցակայաններում ստուգմամբ հայտնաբերված թերաչափման փաստերով քրգործեր են հարուցվել

Պետական գույքային շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում Երևան քաղաքի դատախազության կողմից ուսումնասիրության է ենթարկվել 2017-18թթ. ընթացքում Երևան քաղաքում նավթամթերքի մանրածախ իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման, չափումների միասնականության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ոլորտը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ են պահանջվել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնից և ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա նշված ժամանակահատվածում «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի ներկայացուցչի ներգրավմամբ Երևան քաղաքի տարբեր հասցեներում գործող բենզալցակայաններում 10 լիտր տարողությամբ չափանոթի միջոցով իրականացվել են չափումներ: Դրանց արդյունքում արձանագրվել է դիզելային վառելիքի, ԱԻ 92 և ԱԻ 95 դասերի բենզինի՝ մինչև 1000 գրամի բացասական շեղումներ: 

Պարզվել է, որ 2016թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության Չափագիտության ազգային ինստիտուտ Չափագիտության ազգային մարմնի կողմից իրականացված՝ ավտոլիցքավորման աշտարակների ստուգաչափման արդյունքում այդ տնտեսվարող սուբյեկտներին տրվել է նավթամթերքի իրացմամբ զբաղվելու համապատասխան վկայականներ, որոնցում նշվել է, որ դրանք ուժի մեջ են կապարակնիքների առկայության դեպքում: Մինչդեռ պարզվել է, որ վարչական գործի վարույթում առկա չեն կապարակնիքների առկայության, բացակայության կամ դրանք վնասված լինելու մասին փաստաթղթեր։ 

Երևան քաղաքի դատախազությունում կատարված ուսումնասիրություններն ուղարկվել են Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների դատախազություններ, որոնց հանձնարարությամբ հետաքննության և նախաքննության մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումներում դրանց հիման վրա նախապատրաստվել են նյութեր: Արդյունքում մայրաքաղաքում գործող՝ նավթամթերքի մանրածախ իրացմամբ զբաղվող, անհատ ձեռներեցի կարգավիճակով գործող երեք տնտեսվարող սուբյեկտներում հայտնաբերված խախտումների և դրանց հետևանքով թերաչափելու, ապրանքի սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելու փաստերով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում, ինչպես նաև ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է 3 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 

Քրեական գործերից 2-ի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն, 1-ը՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։

Տպել
4113 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան