Շաբաթօրյակին նախատեսվում է Լոռու մարզի 115 աղբանոցներից մաքրել 88-ը

Հունիսի 8-ը ողջ Հայաստանում հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Համապետական շաբաթօրյակը մեծ թափով պետք է կայանա նաեւ Լոռու մարզում:

Կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ այսօր խորհրդակցություն է անցկացրել:

ՀԺ-ի հետ զրույցում փոխմարզպետն ասաց, որ փորձելու են հունիսի 8-ի շաբաթօրյակն իրականացնել ավելի ակտիվ ու արդյունավետ: «Որոշակի փոփոխություններ կան մոտեցումներում: Մարզպետարանը մինչ այժմ կոնկրետ տարածք է վերցրել եւ մաքրել, այսօր արդեն մոտեցումը փոխվել է: Բոլոր վարչություններից եւ բաժիններից պետք է աշխատանքային խմբեր մեկնեն մարզի գյուղական ու քաղաքային համայքներ՝ նախ մասնակցելու, հետո նաեւ՝ վերահսկելու նպատակով»,-ասաց նա:

Փոխմարզպետի խոսքով՝ քաղաքապետարանի ներկայացուցիչներին հորդորել են շաբաթօրյակի ընթացքում ակտիվացնել նաեւ համատիրություններին. «Համատիրությունները իրենք ոչ միայն պետք է մասնակցություն ունենան, այլ նաեւ բնակչությանը հորդորեն, որ յուրաքանչյուրը իր բակն ու թաղամասը մաքրի: Սա նաեւ լավ ցուցիչ կլինի, որ հասկանանք, թե ի վերջո ինչ դեր ունեն համատիրությունները բնակիչների հետ տարվող աշխատանքներում»:

Մարզի աղտոտված վայրերն ու առկա աղբանոցներն արդեն գույքագրված են: Փոխմարզպետն ակնկալում է, որ 115 աղբանոցներից գոնե 88-ը կփակվեն. «Առանձնացրել ենք 63 ամենաաղտոտված վայրերը, որոնք մարզի տարբեր տարածքներում են, ամենաշատը Վանաձորի տարածքում է՝ 14 աղբանոց»:

Տպել
869 դիտում

Տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Գործադո՞ւլ, թե՞ բողոքի ակցիա ՀՊՏՀ-ում ու ի՞նչ է սահմանում Աշխատանքային օրենսգիրքը

Երևանի վարչական շրջաններում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Էդգար Բաբայանը ցանկանում է կարիերան շարունակել Դանիայից դուրս

«Մուլտի Գրուպ Կոնցեռնը» խախտումներով է շահագործել «Մղարթի ոսկու հանքավայրը». նյութերն ուղարկվել են դատախազություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

5 անշարժ գույք, ավտոմեքենա, 10 հազար եվրո. ԱԱԾ փոխտնօրենի հայտարարագիրը

ԱԺ-ում Հետազոտական-վերլուծական կենտրոն է բացվել

Կքննարկվեն Սարի թաղի, Տավուշի Վազաշեն և Ն. Ծաղկավան համայնքերի տների փոխհատուցման հարցը. միջգերատեսչական նիստ ԱԻՆ-ում

Աղմկահարույց հետաքննությունից բացի «Դոսյե»-ում չհրապարակված տեղեկատվություն կա

Ֆուտբոլիստի ազգությունը կապ չունի, կապ ունի նրա ցույց տված խաղը. Դավիդ Կամպանյա

Բուլղարիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ռումեն Ռադևին

Նախորդ խաղում տարած էմոցիոնալ հաղթանակը կօգնի մեզ. Արմեն Համբարձումյան

Քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել. Հաղթանակի կամրջի մոտ են փրկարարները

Դավիթ Համբարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

3 տարում 3000 շահառուի համար պետբյուջեից հավելյալ 180 միլիոն դրամ է հատկացվել. կոռուպցիոն նոր բացահայտում (տեսանյութ)

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխերմերսը

Հռոմի պապի ընտրությունների պես պետք է անել. Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի ընտրության մասին

ՌԴ ԱԳՆ տարածած պաշտոնական հայտարարության մեջ Արցախի 5 շրջանների վերադարձի մասին որևէ միտք առկա չէ. Մարիա Զախարովա