Լավ մասնագետը պիտի լավ վարձատրվի, անկախ նրանից, թե ինչ մասնագետ է. Հայկ Գեւորգյան

Ինչպես հայտնի է` Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով եւ հարակից նախագծերի փաթեթով առաջարկվում է անցում կատարել եկամտային հարկի համահարթեցված դրույքաչափի: Նախագծով առաջարկվում է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից անցնել եկամտային հարկի համահարթեցված 23 տոկոս դրույքաչափի: Եթե այժմ գործում է եկամտային հարկի եռաստիճան դրույքաչափերի համակարգը՝ 23 տոկոս մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար, 28 տոկոս՝ 150 հազար դրամից մինչեւ 2 միլիոն դրամ եւ 36 տոկոս՝ 2 միլիոն դրամից բարձր, ապա այս նախագծով առաջարկվում է բոլորին հարկել 23 տոկոս եկամտային հարկով։ Նախագիծը ենթադրում է եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել՝ հասցնելով 20 տոկոս: Այսինքն, նախագծի առաջին փուլը էականորեն կազդի 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների վրա, իսկ արդեն մի քանի տարվա ընթացքում բոլորի համար այդ տոկոսադրույքը կդառնա 20 տոկոս: Սակայն վերջին շրջանում մի քանի անգամ բողոքի ակցիա տեղի ունեցավ՝ եկամտահարկի համահարթեցման դեմ: Ակցիան անում էր ՀՅԴ երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնությունը, որի անդամները գտնում են, որ սա բնակչության մեծամասնության կյանքի որակի վատթարացման կտանի եւ անարդար են համարում համահարթեցումը:

«Իրականում մենք աշխատավարձ ստացողներից հարկը տեղափոխում ենq հարստություն կուտակողների վրա»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը:

- Պարոն Գեւորգյան, ԱԺ-ի դիմաց մի քանի բողոքի ակցիաներ տեղի ունեցան ընդդեմ եկամտահարկի համահարթեցման: Ի՞նչ եք կարծումԯ կա՞ր այդ բողոքի ալիքը, քանի որ մարդիկ խոսում են սոցիալական արդարության մասին եւ նշում են, որ այս փոփոխություններով հարուստներն ավելի կհարստանան, իսկ աղքատներն ավելի կաղքատանան:

- Որ նման բողոքներ կարող է լինեին՝ դա իհարկե սպասելի էր եւ առաջին հերթին այն պատճառով, որ մարդիկ դեռ չեն ընկալել, թե ինչ է նշանակում համահարթեցում: Մենք բոլոր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկը այս տարի հավասարեցնում ենք 23 տոկոսի մակարդակի վրա: Ինչպես գիտեք՝ մինչ այդ 150 հազար դրամից ավելի ստացողը վճարում էր 28 տոկոս, 2 միլիոն դրամի ավելի ստացողը 36 տոկոս: Առաջին հայացքից կարող է սոցիալական անարադարության տպավորություն թողնել: Բայց այդ նույն երիտասարդների փոքր խումբը չի մտնում բանավեճի մեջ: Իրենք չեն էլ ուզում լսել, թե ինչ ենք մենք ասում: Ես անձամբ եմ փորձել իրենց ինչ-որ բան բացատրել: Իրենք չեն ուզում լսել, թող շարունակեն բողոքելը, խնդիր չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերվում է փոփոխություններին, ապա ասեմ, որ դա առանցքային՝ սկզբունքային փոփոխություն է: Ինչի մասին է խոսքը. մենք եկամուտների ու շահույթի վրայից հարկերը նվազեցնում ենք ու այն տեղափոխում ենք սպառման ու ամենակարեւորը՝ հարստության վրա: Իրենք, օրինակ, ասում են՝ դուք հարուստների հարկերը նվազեցնում եք, եթե իրենց պատկերացմամբ՝ 250 հազար կամ 300 հազար դրամ ստացողը դա հարուստ մարդն է, ուրեմն մի քիչ խնդիր կա այդտեղ՝ ընկալումների տեսանկյունից: ՀՀ-ում հարուստ մարդիկ նրանք են, որոնք ունեն ճոխ ունեցվածք, հարուստ գույք: Մենք թանկացնում ենք այդ գույքը, այսինքն, գույքահարկն ենք բարձրացնում:

Այսինքն, իրականում մենք աշխատավարձ ստացողներից հարկը տեղափոխում ենք հարստություն կուտակողների վրա: Այս փաթեթով արդեն կգա 300-ից ավելի ձիաուժ ունեցող մեքենաների բնապահպանական վճարի բարձրացումը, այդ 300-ը ճոխ մարդատար մեքենաներն են: Բայց հիմնականը կլինի անշարժ գույքի վրա, որը շուտով պատրաստ կլինի, արդեն աշխատանքները տարվում են: Որոշակի սահմանից բարձր գույքը կարող է լինել 40 մլն դրամ, 50 մլն դրամ, կվճարվի ավելի շատ գույքահարկ: Այսինքն, իրենց ասածի ճիշտ հակառակն է: Մենք իրոք հարուստների վրա լրացուցիչ հարկ ենք դնում՝ ի հաշիվ ոչ հարուստների: Եթե իրենք այդքանը չեն ուզում ընկալել, ես խնդիր չեմ տեսնում:

- Փաստորեն դժգոհողների վրա բացասական ազդեցություն չեն ունենում փոփոխությունները, բայց բացասական են ընկալում այն, որ բարձր աշխատավարձ ստացողների վճարած հարկերը նվազելո՞ւ են:

- Այսօր Հայաստանում բարձր աշխատավարձ ստացողները օլիգարխները չեն: Դրանք սուպերմասնագետներն են, շատ լավ ծրագրավորողներն են, ֆինանսիստները, տնտեսագետները, մարդիկ, որոնք իրենց ժամանակը բակում բլոտ խաղալու փոխարեն ծախսել են սովորելու վրա: Իրենք արժանի են բարձր աշխատավարձի: Նույնիսկ ասեմ, որ Հայաստանում կան շատ բարձր աշխատավարձ ստացող զոդողներ: Եթե իրենք համարում են, որ զոդողները կամ փականագործները կամ խառատները պիտի առաջվա ստանդարտներով 50 հազար դրամով աշխատեն, չարաչար սխալվում են: Դա թույլ չենք տա: Լավ մասնագետը պիտի լավ վարձատրվի անկախ նրանից, թե ինչ մասնագետ է:

- Ըստ նախագծի՝ տարեցտարի 1-ական տոկոսով իջնելու է եկամտահարկըԯ դառնալով մինչեւ 20 տոկոս: Թվում է, թե դրական է այդ նվազումը: Բողոքի ակցիա իրականացնողներն այդ տարրական հաշվարկը չե՞ն իրականացրել:

- Ես կարծում եմ՝ ոչ, որովհետեւ նրանց առաջնորդը, թույլ չի տալիս իրեն ուղեկցող այդ երիտասարդների հետ խոսել: Ասում է՝ չէ, մի մտեք բանավեճի մեջ, մենք բողոքում ենք եւ վերջ: Նորմալ է, ոչ մի խնդիր չեմ տեսնում, թող շարունակեն բողոքելը: Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ իրենց ասածի ճիշտ հակառակն է տեղի ունենում: Հարուստներն ավելի շատ են հարկվելու, ոչ հարուստներն ավելի քիչ են հարկվելու:

- Բազմիցս հայտարարություններ են հնչել՝ նաեւ վարչապետի կողմից, որ այս փոփոխության նպատակն այն է, որ մարդկանց սկսեն ավելի բարձր վարձատրել:

- Այստեղ լավ մասնագետներին Հայաստանում պահելու խնդիր կա, որովհետեւ, եթե մարդը լավ ծրագրավորող է ու ստանում է, ասենք, 3-4 հազար դոլար ու մենք գալիս իր կոկորդից բռնում եւ ասում ենք՝ պիտի քո աշխատավարձի կեսը վճարես հարկ, նա թողնում եւ գնում է ուրիշ երկիր, որտեղ շատ ցածր է հարկը: Մենք հիմա այն հավասարեցնում ենք ու այդ լավ մասնագետն այդ հարկի խնդիրը չի ունենում այլեւս:

- Լինելով իշխող խմբակցության ներկայացուցիչ, կասե՞ք, թե որն է ձեր տեսլականը աշխատավարձերի հետ կապված: Առաջիկա տարիներին որքա՞ն կարող է այն դառնալ՝ այս փոփոխությունների արդյունքում:

- Ինչքան բարձր լինեն աշխատավարձերը Հայաստանում, այնքան մենք մեզ բավարարված կզգանք: Դա կախված է բազմաթիվ գործոններով: Մեր ամբողջ հաշվարկն այն է, որ հնարավորինս շատ ներդրումներ լինեն՝ թե ներքին, թե արտաքին: Բիզնեսի աշխուժացումը կբերի եկամուտների գեներացման, իսկ եկամուտների գեներացումը կբերի աշխատավարձերի բարձրացման:

- Կոնկրետ այս փոփոխությամբ տոկոսային հաշվարկ կարո՞ղ եք նշել, թե որքան մարդու աշխատավարձ կարող է բարձրանալ առաջիկա տարիների ընթացքում:

- Չկա նման հաշվարկ: Իշխանության խնդիրն է՝ ստեղծել ավելի բարենպաստ դաշտ տնտեսության համար, հնարավորինս նվազեցնել ստվերային տնտեսությունն ու արմատախիլ անել կոռուպցիան: Այդ պայմանների առկայության դեպքում մենք տարեցտարի աշխատավարձերի շոշափելի աճ կունենանք:

- Այս փոփոխություններում միջազգային փորձը հաշվի առնվե՞լ է:

- Կան երկրներ, որտեղ համահարթ է ու շատ նորմալ աշխատում է, կան երկրներ, որտեղ համահարթ չի եւ չի աշխատում: Մենք մի օրենք չենք վերցնում, սա մի հսկայական փաթեթ է, որի քննարկումները չգիտեմ, թե քանի օր կտեւեն ԱԺ-ում: Մի քանի բաներ ենք փոխում, որոնք ոչ թե բավարար են, այլ անհրաժեշտ են: Մենք չենք կարող սրանից ավելի երկար ձգել, առանց այդ էլ ուշացրել ենք այս փոփոխությունները:

- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը պատրա՞ստ է անհրաժեշտության դեպքում նախագիծը քննարկել քաղաքացիների հետ:

- Հանձնաժողովը բազմաթիվ քննարկումներ է արել բոլոր շահառուների հետ, որոնց վրա ազդելու է փոփոխությունը: Շատ բաներ, որ կառավարությունը ներկայացրել էր մեր քննարկումներից հետո, փոխվել է: Այնպես որ այստեղ թաքուն՝ չիրազեկված փոփոխություններ չեն լինելու: Մենք մինչեւ նիստը, երբ կքննարկվի հարկային օրենսգիրքը, կոնկրետ միայն համահարթեցումը կքննարկենք: Բոլոր նրանք, ովքեր այսօր փորձում են կիսատ-պռատ ինֆորմացիաներով մարդկանց մանիպուլացնել, կստանան իրենց պատասխանը:

- Եթե լինի համահարթեցման դեմ այնպիսի հակափաստարկ, որն ավելի զորեղ կլինի, քան փաստարկները, իշխող խմբակցությունը պատրա՞ստ է ընդառաջել եւ փոփոխությունների գնալ:

- Եթե լինեն այնպիսի փաստարկներ, որոնք իշխանության համար համոզիչ կլինեն, իշխանությունը շահագրգռված կլինի ընդունել այնպիսի բան, որն ամենահամոզիչն է: Մեր բերած փոփոխությունների տակ կան հսկայական հաշվարկներ: Այնպես չի, որ մենք ուղղակի օդից վերցրեցինք: Դրանք շատ մեծ հաշվարկների, վերլուծությունների եւ ուսումնասիրությունների արդյունքներ են, որոնք կյանքի ենք կոչելու:

Տպել
31400 դիտում

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը