«Սասստեքս»-ի ղեկավարությունը խուսափեց մարզպետի հետ հանդիպումից, նաեւ աշխատակիցներին ներս չթողեցին աշխատավայր

03/06/2019 schedule15:00

Վաղ առավոտից Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում սկանդալային եւ վերահսկողությունից դուրս եկող իրավիճակ է: Բոլոր աշխատակիցները, սովորականի նման ժամը 08:30-ին եկել էին աշխատանքի, այնպես, ինչպես պայմանավորվել էին նախորդ ուրբաթ: Դռները, սակայն, փակ էին: Դրանք բացվեցին  ժամը 10:00-ին: Ներս մտնելու իրավունք ստացան միայն ենթավարպետներն ու տեխնոլոգները: Կարող բանվորները մնացին բակում: Սպառիչ պատասխան որեւէ մեկի կողմից չտրվեց, մինչեւ տարածքում աղմուկ բարձրացավ: Դրանից հետո միայն աշխատակիցներին պատասխանատուն տեղյակ պահեց, թե ներս չեն թողնում, քանի որ այս պահին անելիք չունեն: Բոլորին հրահանգվեց գնալ տուն եւ վերադառնալ միայն հինգշաբթի, բայց ոչ թե աշխատանքի, այլ նոր պայմանագրեր կնքելու:Թե ինչի համար է «Սասստեքս»-ը որոշել միակողմանի խզել աշխատակիցների պայմանագրերը, ինչու է գործում կամայական՝ առանց մարդկանց տեղյակ պահելու եւ բացատրելու, հայտնի չէ: աշխատակիցներն ասում են՝ տնօրինությունն անում է ամեն ինչ, որպեսզի իրենց չվճարի: Նաեւ ուզում են պատժել առկա խնդիրը ֆաբրիկայի տարածքից դուրս հանելու եւ լրատվամիջոցներին պատմելու համար:

Նշենք, որ գրեթե բոլորի հետ աշխատանքային պայմանագրերը կնքվել են 2018 թվականի հոկտեմբերին՝ մեկ տարի ժամանակով:

«Սասստեքս»-ի բակում արեւահարվելուց հետո աշխատակիցները որոշեցին հասնել Շիրակի մարզպետարան եւ հանդիպել մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ: Նշենք, որ մարզպետարանում դեռ առավոտից սպասում էին ոչ թե «Սասստեքս»-ի աշխատակիցներին, այլ ղեկավարներին:

 

«Մենք պայմանավորվեցինք, անընդհատ ժամ փոխեցին, հա հիմա ենք գալիս, հա մի ժամ հետո: Վերջնական որոշվեց հանդիպել ժամը 13:00-ին: Բայց այդ պայմանն էլ չկատարեցին եւ չեկան: Մենք ձեր խնդրից տեղյակ ենք, եւ կուզեինք դրանք քննարկել հենց պատասխանատուների ներկայությամբ, լսել նաեւ նրանց: Հիմա ձեզ կմոտենա նաեւ Աշխատանքի տեսչության խումբը, որպեսզի իրավական հարցերը հստակեցվեն, մասնագիտական խորհրդատվություն ստանաք: Անկեղծ, շատ էի ուզում տնտեսվարողին տեսնել, հասկանայի խուսափոխական մոտեցումը: Թե չէ էսօր կգանք, վաղը կգանք, չենք գա, կգանք: Սա մեզ համար ընդունելի չէ եւ հասկանալի է արդեն, որ խնդիրը շատ ավելի խորն է: Էս գործարանը փակելը շատ հեշտ է, բայց մեզ պետք է ոչ թե փակել, այլ, հակառակը, աշխատատեղերը պահպանել եւ ապահովել արժանապատիվ պայման ու աշխատավարձ, իսկ դրա համար պետք է, որ պատասխանատուները ներկայանան»,- մարզպետարան եկած աշխատակիցներին տեղյակ պահեց Տիգրան Պետրոսյանը:

«Մենք հիմա հարկադիր պարապուրդի մեջ ենք, բայց մեզի ըսին, որ չեն վճարելու դրա համար, բայց չէ՞ որ մեր մեղքով չէ, իրանք են դռները փակել, ներս չեն թողնի: Նոր ասացին, որ պարոն Քրիստիանը ասել է, որ էդ գումարի մասին մոռանանք»,-ասացին աշխատակիցները:Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը տեղեկացրեց, որ ինքն անձամբ է առաջարկել, որ այդ գումարը հաշվարկեն, քանի որ դա սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ:Տիգրան Պետրոսյանն էլ ասաց՝ եթե ձեր ղեկավարները որեւէ կերպ չեն պլանավորում Շիրակի մարզ այցելել եւ հանդիպել մեր հետ, ապա նրանց հետ կհանդիպեն համապատասխան մարմինները, որպեսզի հնարավոր բոլոր ճանապարհներով խնդիրը պարզվի:Ներկաները Տիգրան Պետրոսյանին նաեւ տեղյակ պահեցին, որ աշխատանքային պայմանագրերը ստորագրել են առանց ուսումնասիրելու ժամանակ ունենալու, թույլ չեն տվել: «Բերեցին տվեցին, մեկը բարձրաձայն կարդաց, ասեցին՝ էս է, ստորագրեք: Եթե համաձայն չեք, թողեք գնացեք: Մենք էլ ստորագրել ենք: Մենք ճիշտ է՝ ստիպված ենք էդ գործին գնացել, բայց մենք էլ արժանապատվություն ունինք: Շատ կոպիտ են վարվում հետներս, ահավոր է վերաբերմունքը, չհաշված ներսում տիրող վիճակը»:

Նշենք, որ իրենց աշխատանքային ստրկական վիճակի մասին արդեն մի քանի օր է՝ բարձրայնում են սաստեքսցիները:

Շիրակի մարզպետի հետ կայացած հանդիպման ժամանակ Սախարովի անվան մարդու իրավունքների կենտրոնը ստանձնեց աշխատակիցներին իրավական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն:

Տպել
2054 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ