Վարչապետը ԵԽ-ին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական բարեփոխումների գործընթացում

«Այսօր ընդունեցի ԵԽ բարձրաստիճան պատվիրակությանը:

Քննարկեցինք դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերվող հարցերի լայն շրջանակ»:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:

Իսկ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի գլխավորությամբ Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան առաքելության անդամների հետ:

Քրիստոս Ջակումոպուլոսի ղեկավարած պատվիրակության այցը տեղի է ունենում ՀՀ դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների առնչությամբ ս.թ. մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Հայաստանում դատաիրավական բարեխումներին աջակցություն տրամադրելու նպատակով։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԽ պատվիրակության այցը Հայաստան և երկկողմ համագործակցությունը մեր երկրի դատաիրավական համակարգում բարեփոխումները կյանքի կոչելու գործում: Վարչապետն ընդգծել է, որ դատաիրավական ոլորտում արմատական փոփոխությունները առաջնահերթ գործընթաց և օրակարգ են կառավարության համար, որոնք պետք է երաշխավորեն մեր երկրում լիարժեք անկախ դատական համակարգի գոյությունը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ՀՀ կառավարությունն ու խորհրդարանը ստացել են քաղաքացիների լիաժեք վստահությունն ու մանդատը: «Քաղաքական առումով հատկապես հեղափոխությունից հետո առաջանում է մի պարզ հարց. իսկ Հայաստանի Հանրապետությունում ո՞ւմ է ներկայացնում դատական իշխանությունը, ումի՞ց է բխում այդ իշխանությունը, ո՞ւմ իշխանությունն է իրացնում Հայաստանում դատական իշխանությունը: Սա ասում եմ, որովհետև Հայաստանի Սահմանադրության 2-րդ և ոչ փոփոխելի հոդվածում արձանագրված է հետևյալը, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմինների միջոցով: Եվ այստեղ, այս շարքի մեջ դատարանները Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիններն են: Եվ խնդիրն այն է, որ, ըստ էության, վերջին մեկ տարվա քաղաքական իրողությունների բերումով մենք, ի տարբերություն կառավարության և խորհրդարանի, դատարանները չեն վայելու ժողովրդի վստահությունը: Այստեղից է, որ անընդհատ դատական որոշումները մեր հանրության շրջանում հուզումներ են առաջացնում, հանրությունը պարզապես չի վստահում մեր դատական համակարգին, և սա ճգնաժամի շարունակական աղբյուր կարող է դառնալ»,ասել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ եկել է ժամանակը, որպեսզի նաև դատական իշխանությունը վայելի ժողովրդի վստահությունը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ կառավարությանը կհաջողվի միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձևավորել վստահելի դատական համակարգ:ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսը վերահաստատել է ԵԽ լիակատար աջակցությունը Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների օրակարգին։ Նա ընդգծել է, որ ԵԽ-ն ողջունում է դատաիրավական ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու ՀՀ կառավարության քայլերն ու նշել, որ Հայաստան են ժամանել քննարկելու դրանց իրականացման գործում երկկողմ համագործակցության հետագա քայլերն ու գործողությունները: Քրիստոս Ջակումոպուլոսը հավելել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ` բարեփոխումների գործընթացում` ներդնելով ԵԽ ամբողջ փորձագիտական ներուժը:

Ընդգծելով Հայաստանի` Եվրոպայի խորհրդի անդամ լինելու փաստը, վարչապետը Եվրոպայի խորհրդին առաջարկել է ոչ թե օգնել, այլ ներգրավվել դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացում:

Երկուստեք նշվել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը և դատական համակարգի բարեփոխումները պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրությանը, միջազգային չափանիշներին և որպես ԵԽ անդամ պետություն՝ ՀՀ ստանձնած պարտավորություններին։

ԵԽ պատվիրակության կազմում են Եվրոպայի խորհրդի առանցքային կառույցների ղեկավարները՝ ԳՐԵԿՈ -ի գործադիր քարտուղար Ջանլուկա Էսպոզիտոն, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրինության ներքո Արդարադատության և իրավական համագործակցության վարչության պետ Հաննե Յունկերը, քաղաքական խորհրդատու Մաքսիմ Լոնգանգը:

Այս հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որը կանցկացնի Հայաստանում:

Տպել
1609 դիտում

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը