Հայի սրտով ֆրանսուհին՝ Ռոզի Արմենն այցելեց ապագա բժիշկներին ու հայրենքի պաշտպաններին

31/05/2019 schedule09:50

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ԵՊԲՀ ապագա բժիշկները, կենտրոնում բուժում ստացող հայրենքի պաշտպանները ռեկտոր Արմեն Մուրադյանի և անվանի բժիշկ Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ երեկ հյուրընկալեցին ֆրանսիահայ ճանաչված երգչուհի Ռոզի Արմենին:

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի, Արմեն Մուրադյանի և ապագա բժիշկների ուղեկցությամբ ճանաչված երգչուհին շրջեց կենտրոնում, ծանոթացավ տարածաշրջանի համար բացառիկ վերականգնողական համալիրի, այստեղ իրականացվող աշխատանքների ու զարգացման ծրագրերի հետ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ նշեց, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ լուծվում են ինչպես առողջական, այնպես էլ զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցերը:

Ֆրանսիահայ սիրված երգչուհին, շրջապատված ապագա բժիշկներով ու հայրենիքի պաշտպաններով, կիսվեց ստացած տպավորություններով և իր գոհունակությունը հայտնեց ջերմ ընդունելության համար:

Ռոզի Արմենը հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում ու գնահատում են  նրա արվեստը: Այս անգամ «հայի սրոտով ֆրանսուհին» Հայաստան է ժամանել բեմական գործունեության 60-ամյակին նվիրված համերգին հանդես գալու նպատակով:

Տպել
472 դիտում

Արտո Թունջբոյաջյան, Վահան Արծրունի. վաղվանից կմեկնարկի «Ֆրեսկո» ամենամյա փառատոնը

«Ներկայիս իրավիճակն անթույլատրելի է». Բակո Սահակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Կամ գտնվում են իրավական հիմնավորումներ, որոնցով հանքը փակվում է, կամ այդ հանքը շահագործվում է․ հանրաքվեն տարբերակ չէ

Շոգն աստիճանաբար կնվազի. եղանակը՝ Հայաստանում

Հրդեհներ Ամազոնի անտառներում. կրակը տարածվում է աննախադեպ արագությամբ

Պետական պարտքի դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են. Ջանջուղազյան

ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը

Մեղավորության կանխավարկա՞ծ. Հերոյանը` քիլլե՞ր

Սյունիքի մարզում այրվում է մոտ 100 հա բուսածածկույթ (տեսանյութ)

Օդային աղետի պատճառների լաբիրինթոսում. անպատասխան հարցեր

Պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին եւ առաջնորդվել դրանցով. նախարար

Պայքար կյանքի եւ մահվան միջեվ. հրաշքի հնարավորությունը չի բացառվում

Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է բավականին կայուն. ԱԳ նախարար

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Սուրենյան

Երբ Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպելու պահը գա, դա կլինի. Մնացականյան

Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատ Խաչատրյանը, ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Խոշոր հրդեհ Լոռիում. հրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը (լուսանկարներ)