Բոլոր այն ուժերը, որոնք դավեր են նյութում, թույլ չենք տալու, վերադարձ անցյալին չի՛ լինելու․ Տիգրան Կարապետյան

Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կարծես թե քաղաքականություն վերադառնալու հայտ է ուզում ներկայացնել։ Օրերս նա հանդիպել էր իր աջակիցների հետ, եւ ասել, որ բանտը մի շատ լուրջ եւ նոր շարժառիթ է ձեւավորել առաջ շարժվելու, պայքարելու, եւ ինքն ուրախ է, որ տեսնում է՝ այդ պայքարը մենակ չի մղելու։ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանի հետ։ 

- Պարոն Կարապետյան, օրերս Քոչարյանը հանդիպեց իր մի խումբ աջակիցների հետ, սրան զուգահեռ տարբեր ուժերի փորձում է կոնսոլիդացնել իր շուրջ։ Արդյոք Քոչարյանը փորձում է քաղաքականություն մտնելու հա՞յտ ներկայացնել։

- Հայաստանում ստեղծված նոր իրողություններով՝ մենք ժողովրդավար երկիր ենք, որտեղ ցանկացած քաղաքական ուժ հնարավորություն ունի հայտ ներկայացնելու, ձեւավորելու եւ ստանալու ժողովրդի վստահության քվեն։ Որեւէ խնդիր չեմ տեսնում, քաղաքական դաշտը չանձնավորելով՝ կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, այդ օրվանից սկսած՝ ժողովուրդն ինքն է որոշում՝ որ քաղաքական ուժին տալ վստահության քվե։ Բայց մի բան հստակ է՝ Հայաստանում ձեւավորված է ժողովրդի իշխանություն, եւ Հայաստանում իշխանությունը փոխվելու կամ շարունակելու է միայն ընտրությունների միջոցով։ Եւ բոլոր այն ուժերը, որոնք դավեր են նյութում, փորձում են ինչ-որ գործընթացներ արագացնել, Հայաստանում անօրինական որեւէ քաղաքական պրոցես չի լինելու եւ մենք թույլ չենք տալու։ Հայաստանում լեգիտիմ իշխանությունը ձեւավորվել է ընտրությունների միջոցով, եւ հետայսու միշտ այդպես է լինելու՝ ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։

- Հաշվի առնելով հանրային բացասական տրամադրություններն ու ընկալումները իր հանդեպ, եւ այս պահին նրա նկատմամբ հարուցված քրեական գործը, Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի՞ ակտիվ քաղաքական դաշտում ձեւավորվելու եւ ներկայանալու։

- Հայաստանում սկսված է դատական իշխանության վերափոխման գործընթաց։ Եթե ընտրություններից հետո իշխանության երկու թեւերը՝ գործադիրն ու օրենսդիրը, վայելում եմ ժողովրդի վստահությունը, ապա դատական համակարգում ունենք խնդիր։ Եւ դատական համակարգի առողջացման գործընթացն ավարտելուց հետո, բոլոր իրավական գործընթացներից, բոլոր դատավարություններից հետո կխոսենք այդ հնարավորությունների մասին։ Կարծում եմ՝ որեւէ մեկի համար Քոչարյանի նկատմամբ հասարակական կարծիքը նորություն չէ, բայց այդ ամենը արտացոլվելու է ՀՀ դատարանի վճռով։

- Ռոբերտ Քոչարյանը տեւական ժամանակ է՝ իր նկատմամբ հարուցված քրեական գործը փորձում է ներկայացնել քաղաքական հետապնդում։ Ըստ Ձեզ, որքանո՞վ է կարողանում հանրային ընկալումներում այդ կարծիքը ձեւավորել։

- Հայաստանում չկա քաղաքական հետապնդում, եւ չի կարող լինել։ Բոլոր գործընթացներն իրավական են եւ միա՛յն իրավական։ Այլ հարց է, որ որոշ մարդիկ ու ուժեր որոշակի դիվիդենտներ ստանալու կամ ավելի ուժեղ կոնսոլիդացվելու համար անում են արտահայտություններ, խոսում են երեւույթների մասին, որոնց մենք՝ որպես իշխող ուժ, համաձայն չենք, եւ եւս մեկ անգամ վստահաբար ասում եմ՝ Հայաստանում չկան քաղաքական բանտարկյալաներ։

- Մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ գաղտնիք չէ, թե Քոչարյանն ինչպիսի անօրինական ճանապարհներով որքան ֆինանսական միջոցներ է կուտակել։ Եթե այդ միջոցները չլինեին, վերջինս կկարողանա՞ր թեկուզ այս մի փոքրիկ խմբին համախմբել իր շուրջ։ 

- Սրա մասին ես պիտի խոսեմ հստակ փաստերով, բայց ձեր բարձրացրած խնդիրը միանշանակ Ազգային անվտանգության ծառայության տիրույթում է, եւ վստահ եմ, որ իրականացնում է իր գործառույթը, բայց փողը երբեք այլեւս Հայաստանի պատմության մեջ քաղաքականության վրա ազդեցություն չի ունենալու։ Սա որեւէ մեկը հերքել չի կարող։ Այս գործընթացների դեմ պայքարում եւ պայքարելու է Հայաստանի իրավապահ համակարգը։ Չեմ կարող գնահատական տալ՝ ինչքան, ինչ ծավալով կլիներ համախմբումը, բայց կարծում եմ՝ փողի կոմպոնենտը միանշանակ կա։ Թե որքան է ազդում պրոցեսի վրա՝ չեմ կարող ասել։

- Պարոն Կարապետյան, կարծիքներ կան, որ Հայաստանում հաջողության չհասնելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կփորձի Արցախում սկսել որոշակի քաղաքական գործընթացներ, խժդժություններ մտցնել երկու պետությունների միջեւ, այդ թվում՝ Սահամանդրությունը փոխելու պրոցես նախաձեռնել՝ այնտեղ 2020 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Որքանո՞վ է սա իրատեսական։

- Քաղաքականության մեջ հնարավոր է ցանկացած զարգացում, բայց ՀՀ-ի իշխանության լեգիտիմության աստիճանը, նաեւ վստահ եմ Արցախի մեր եղբայրները, մեր ժողովրուրդը երբեք թույլ չի տա Հայաստան-Արցախ հարաբերություններում ինչ-որ նեգատիվ երանգ, սեպ խրել եւ այլն։ Մենք մի ազգ ենք, մենք պատերազմական իրավիճակում գտնվող ազգ ենք եւ մենք՝ որպես իշխանություն, եւ ՀՀ քաղաքացին թույլ չի տա, որ նման երեւույթներ տեղի ունենան։ Իհարկե, կան մարդիկ, որ փորձում են, ցանկանում են, կան մարդիկ, որոնց համար իշխանությունը ինքնանպատակ է եւ իշխանությունը միայն իրենց անձով եւ շրջապատով է պայմանավորված, բայց կրկնում եմ՝ այդ բոլոր մտադրությունները դատապարտված են ձախողման։

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու ցանկության առնչությամբ ասաց, որ քաղաքական դիակները քաղաքականություն վերադառնալ չեն կարող։ Ի վերջո, ըստ Ձեզ, Քոչարյանը քաղաքական դիա՞կ է։

- Յուրաքանաչյուր մարդ ունի քաղաքական հայտ ներկայանցելու՝ ՀՀ Սահմանդրությամբ երաշխավորված իրավունք։ Բայց վերադարձ նախկինին այլեւս չի լինելու։

Տպել
17281 դիտում

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ