Չեխիայի արդարադատության նախարար Մարիյե Բենեշովան հանդիպել է երկրում ՀՀ դեսպանի հետ

Մայիսի 27-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի արդարադատության նախարար Մարիյե Բենեշովան (Marie Benešová):

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեսպանը շնորհավորեց Մարիյե Բենեշովային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախարարը, ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին, բարձր գնահատական տվեց Հայաստանի և Չեխիայի միջև ընթացող քաղաքական երկխոսությանը, ինչպես երկկողմ և բազմակողմ մակարդակներով, այնպես էլ՝ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության բնագավառում հայ-չեխական համագործակցության հարցեր, կարևորվեց Չեխիայի անցումային շրջանի փորձի ուսումնասիրումը: Աշոտ Հովակիմյանը նախարարին մանրամասն ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացները, ինչպես նաև տրամադրեց նախաձեռնվող դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվություն:

Տպել
296 դիտում

Հրդեհ Շաքի գյուղում. այրվել է կուտակած անասնակեր (տեսանյութ)

Երկրորդ բալիկին սպասող Աննա Թովմասյանը եւ Արամեն ջերմ լուսանկար են հրապարակել

Armtimes.com-ը փնտրում է վեբ կայքի և սոցիալական ցանցերի ղեկավարի

Հայկ Սեխլիյանի բուժման համար անհրաժեշտ գումարի գրեթե կեսը հանգանակվել է. պետությունը եւս փորձելու է աջակցել

Ամուլսար այցից հետեւություն արեցի, որ մարդիկ գիտեն՝ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից. վարչապետ

Պարգեւատրվել են Շիրակի մարզի զորացրված զինվորները, նրանց զինղեկներն ու համայնքապետերը

Գյումրու Բուլվարային փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա տղամարդ՝ գրպանում թմրանյութով ներարկիչներ

Պատարայի ջրամբարի կառուցումը Ստեփանակերտի խմելու ջրի ապահովման գլխավոր երաշխիքն է լինելու. Ա. Հարությունյան

Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորված վարորդը ցուցմունք է տվել եւ մանրամասներ հայտնել

Ռազմական ոստիկանության գնդապետը ստացել է մոտ 7 մլն ռուբլի կաշառք. նա կալանավորվել է (տեսանյութ)

Կոխակն գյուղում հրդեհվել են տներից մեկի եւ կից անասնագոմի տանիքները

200 տոննա հայկական դեղձը կարող է փչանալ. բեռնատարները մի քանի օր է՝ Լարսում սպասում են զննման

ՔԿ-ն ամփոփ տեղեկանք է ներկայացրել Ամուլսարի գործի շրջանակներում իրականացված ամբողջ գործընթացի մասին

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկեր ձևակերպելու գործընթացքը

Խոսրովի անտառի մոտակայքում հրդեհ կա. ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար

Հեռուստացույց, անվադողեր, բժշկական թափոններ. աղբամանները դրանց համար չեն, ուրեմն ինչ անել

«Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալը կախվել է. նա մեղադրվում էր կնոջը և աներորդուն սպանելու մեջ

Գիշերօթիկի երեխաներին իրենց ընտանիքներ վերադարձնելով կավելացնեն մուրացկանների թիվը. Ուլիխանյան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է «Վորլդսքիլզ Կազան 2019» համաժողովին