Արցախի ՄԻՊ–ը գերմանացի պատգամավորներին է ներկայացրել Ադրբեջանի իրականացրած վայրագությունները

29/05/2019 schedule18:50

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր՝  մայիսի 29-ին ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆան Կոյտերը, Շտեֆեն Կոտրեն, Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամներ Անդրեաս Կալբիցը ու Անդրեաս Գալաուն և նրանց հետ Արցախ ժամանած ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Պաշտպանը շնորհավորել է հյուրերին մայիսի 26-ին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կուսակցության արձանագրած հաջողության համար:

Բեգլարյանը պատգամավորներին ներկայացրել է ՄԻՊ հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում առավել սերտ համագործակցություն կծավալվի իրենց միջև:

Հանդիպման ժամանակ հյուրերի խնդրանքով պաշտպանը անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից տևականորեն իրականացվող հայատյացության քաղաքականության դրսևորումներին ու հետևանքներին, ինչպես նաև արցախցիների մի շարք իրավունքների խախտման օրինակներին: Ա.Բեգլարյանը ներկայացրել է ապրիլյան պատերազմի ընթացքում ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վայրագությունների և Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ ԱՀ Միպ հատուկ զեկույցները:

 

Տպել
345 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան