Վանաձորում տոնել են Ղարաքիլիսայի հերոսամարտը (լուսանկարներ)

Վանաձորի «Կոտրած եկեղեցու» տարածքում այսօր մեծ շուքով տոնել են ՀՀ առաջին Հանրապետության ու Ղարաքիլիսայի հերոսամարտը: Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետը, Վանաձորի քաղաքապետը, ավագանու անդամներ, հարյուրավոր լոռեցիներ: Պետական օրհներգից հետո օրհնության կարգ է մատուցել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը: Ներկայացվել են Պաշտպանության նախարարության N զորամասի զինատեսակները, այնուհետ արդեն ցուցադրական ելույթներով են հանդես եկել պարտադիր ու ժամկետային զինծառայողները: Ներկաները ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Ղարաքիլիսայի հերոսամարտը հավերժացնող հուշարձանին:Ղարաքիլիսայի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 25-30-ին հայկական և թուրքական զորքերի միջև՝ Ղարաքիլիսայի՝ ներկայիս Վանաձորի մոտ:

Հայկական ուժերը թուրքերին հիմնական հարվածներ հասցրին Ղշլաղ գյուղի (այժմ՝ Վանաձորի Տարոն թաղամաս) մոտ, Բզովդալի (Բազում գյուղ) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին ու թուրքական գերակշիռ ուժերին հարկադրեցին նահանջել դեպի Համամլու։ Մարտերի ընթացքում հայերը տվեցին մեծ կորուստներ (շուրջ 2500 մարդ սպանված, վիրավոր և գերի)։ Մեծ կորուստներ տվեցին նաև թուրքերը, սակայն, համալրում ստանալով, նրանք անցան հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջեցին Դիլիջան։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորեցին հայ բնակչությանը, ավերեցին գյուղերը։

Տպել
1519 դիտում

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան