«Նաիրի» շինարարական կազմակերպությունը աշխատանքներն իրականացրել է մեծ թերություններով եւ ոչ ժամանակին. ՏԿՏՏՆ

27/05/2019 schedule18:20

Այսօր Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում գործող «Նաիրի» շինարարական կազմակերպության բանվորները բողոքի ակցիա էին իրականացնում: Պատճառն այն է, որ նրանք աշխատավարձ չեն ստանում արդեն մի քանի ամիս է: Աշխատակիցների խոսքով իրենց տնօրենը՝ Եգոր Խրիմյանը ասել է, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը գումարը չի տրամադրում: Աշխատակիցները ցանկանում են, որպեսզի խնդրի մասին տեղյակ լինի ՀՀ վարչապետը:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից «Հայկական ժամանակը»-ին տեղեկացրին, որ նախարարությունը «Նաիրի» շինարարական կազմակերպության բանվորների աշխատավարձի վճարման հետ որեւէ առնչություն չունի։ «Աշխատավարձերի վճարումն իրականացվում է «Նաիրի» շինարարական կազմակերպության կողմից: Ինչ վերաբերում է, որ նախարարությունը ապրիլի 1-ից տվյալ կազմակերպությանը վճարում չի կատարել, ապա տեղեկացնում ենք, որ «Նաիրի» շինարարական կազմակերպությունը ապրիլ ամսվա ընթացքում պատշաճ չի կատարել պայմանագրով նախատեսված պահպանման եւ շահագործման համար անհրաժեշտ աշխատանքները, դրանք իրականացրել է մեծ թերություններով եւ ոչ ժամանակին: «Նաիրի» շինարարական կազմակերպությունը նախարարության ենթակայության տակ գտնվող կառույց չէ։ Այն տվյալ ճանապարհի սպասարկման իրավունքը ստացել է մրցույթի արդյունքում եւ իր աշխատողների աշխատավարձերի վճարումը տվյալ շինարարական կազմակերպության խնդիրն է»,- փոխանցեցին նախարարությունից։

Տպել
996 դիտում

Արցախում կորոնավիրուսի 9-ը նոր դեպք է հաստատբել. 5 բուժվող հիվանդի վիճակը ծանր է

Կամերային կենտրոնը Կոմիտասի ծննդյան օրը բացօթյա համերգ կկազմակերպի

Ճիշտ կլինի, որ դասերը որքան հնարավոր է շուտ սկսվեն. ՀՊՏՀ ՈւԽ նախագահը՝ դասապրոցես չլինելու մասին

Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին

Հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք. մահացել է 3 մարդ, բացի մեկից՝ մյուսներն ունեցել են հիվանդություններ

ՍԴ նախագահի պաշտոնը իմ կարծիքով գրավիչ չէ. Արման Դիլանյանը չի ինքնաառաջադրվի

Ապագա բժիշկը ՄԻՊ-ի աջակցությամբ կշարունակի ուսումը «Պատիվ ունեմ» ծրագրով (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունը հրավիրում է հետազոտության

ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան ու այլ երկրներ չեն ճանաչում Լուկաշենկոյին լեգիտիմ նախագահ

«Ամերիաբանկի» հաճախորդների համար նոր հնարավորություն՝ հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին առցանց

Երեւանում եւ 8 մարզերում էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ են սպասվում

Հրդեհ է բռնկվել Նալբանդյան գյուղի դպրոցում. այրվել է ուսուցչանոցը

Արաբկիրում եւ Կենտրոնում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել. քաղաքապետարան

Էրդողանն անդրադարձել է Հայաստանին և ԼՂ հակամարտությանը

«Ղուլիգյոլ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Վրաստան մուտքի արգելքը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

Երեւանում «Toyota Camry»-ն բախվել է մայթեզրի արգելապատնեշին և շրջվել

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել