Ես խնդրել եմ մարդկանց՝ իրենց անհատական առողջական խնդիրների հարցով դիմել առողջապահության նախարարություն. Հակոբյան

27/05/2019 schedule14:25

Եկեք սպասենք իրադարձությունների զարգացմանը, եկեք տեսնենք, թե հիմնադրամին նվիրատվություն արած տարբեր մարդիկ տարբեր իրավիճակներում ինչ կստանան, ինչից կազատվեն, ինչից չեն ազատվի: Այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե նշվում է, որ օլիգարխները անցյալում կամ ապագայի գործած մեղքերի թողության համար են այդ գումարները տալիս, ինչպե՞ս եղավ, որ նրանք որոշեցին նվիրատվություն անել: Լրագրողը հետաքրքրվեց նաեւ՝ վերջերս ֆեյսբուքում լուսանկար տեղադրվեց, որտեղ դիմել են հիմնադրամին՝ օգնելու համար եւ պաշտոնական պատասխան է ստացվել, որ չեն կարող օգնել եւ թող դիմեն «Ծառուկյան» հիմնադրամին:

«Չեմ ուզում համոզել որեւէ մեկին, ուղղակի ասում եմ՝ եթե խոսքը արժեք ունի, եթե վստահության որեւէ նշույլ կա, ասում եմ, որ ձեր ասածը իրականության հետ որեւէ կապ չի կարող ունենալ, երբեւէ չի եղել եւ չի կարող լինել նման բան: Չեմ ուզում այդ կարգի խոսակցության մեջ մտնել, որովհետեւ դա մեր անելիքը չէ: Մենք ասում ենք՝ մենք անում ենք այս աշխատանքը, բաց ենք բոլորի առաջ: Մենք չենք ուզում ինչ-որ մարդկանց ասել՝ գիտեք, դուք ինչ-որ մեկի ճաշակին կամ քիմքին այդքան էլ հաճելի չեք, դրա համար դուք նվիրատվություն մի արեք, մեր գործեք, մի նպաստեք: Մենք բոլորին ենք կոչ անում նվիրատվություն անել: Այդպիսի քննարկումների եւ տարանջատման մեջ, թե ումից ենք ուզում, պարզ չի, որ մենք բոլորից ենք ուզում նվիրատվություն, բոլորին ենք ձեռք մեկնում համագործակցության: Որովհետեւ հավատում ենք մեր ծրագրերին, հավանում ենք մեր ծրագրերը, գտնում ենք, որ այն, ինչ անում ենք, անում ենք ի նպաստ մարդկանց, ի նպաստ Հայաստանի եւ դրա համար մեզ համար ընտրություն չկա նվիրատուների միջեւ: Քանի որ մենք վստահ ենք նրանում, ինչում դուք դեռ վստահ չեք, բայց կվստահանաք անխոս՝ շատ կարճ ժամանակ անց:

Ինչ վերաբերվում է այդ դիմումներին, այո, լինում է, բայց ես նախորդ ասուլիսի ժամանակ հայտարարել եմ, խնդրել եմ մարդկանց՝ առանձին առողջական խնդիրներով հիմնադրամին չդիմել: Ես ներողություն եմ խնդրել, նորից եմ ներողություն խնդրում, որ մենք չենք կարողանում այդ առանձին դիմումները հասցեագրել եւ արձագանքել այդ դիմումներին, որովհետեւ դրանք շատ մեծ թիվ են կազմում, շատ մեծ ռեսուրս են պահանջում: Մենք չենք հոգում առանձին առողջական խնդիրներ եւ չենք հոգում նույնիսկ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի շրջանակներում առանձին հիվանդ մարդկանց արտասահման տանելու եւ բուժվելու գումարի ծախսը: Որովհետեւ, եթե մենք դա անենք, էլ ուրիշ որեւէ բանով չենք զբաղվի. այդքան շատ դիմում ենք ստանում եւ այդքան մեծ գումար է: 1 հիվանդ երեխային արտասահման տանելը եւ բուժումը կարող է լինել մինչեւ 400 հազար դոլար, 150 հազար դոլար, 50 հազար դոլար: Շատ մեծ գումարներ են, ինչով մենք այստեղ 150 հոգու կարող ենք օգնել բուժվել: Այսինքն, մենք ծանր ընտրության առաջ ենք կանգնած, բայց ըստ էության ընտրություն էլ չունենք: Երբ մեր միջոցներն այնքան մեծ կլինեն, որ մեր անելիքները անելուց դուրս հավելյալ բյուջե կունենանք, կսկսենք նաեւ մարդկանց այդ ճանապարհով օգնել, բայց առայժմ չենք կարող: Եւ նման դիմումները մերժելու պատճառը դա է: Ես խնդրել եմ մարդկանց՝ իրենց անհատական առողջական խնդիրների հարցով դիմել առողջապահության նախարարություն: Ինչու ենք մենք տվյալ պարագայում այդ մասնավոր դեպքում ուղղորդել դեպի «Ծառուկյան» հիմնադրամ, որովհետեւ մենք առաջին օրից ասել ենք, որ մեր հիմնադրամը ոչ միայն իր եւ շահառուի հարաբերություններ է սահմանել, մենք փորձում ենք դառնալ կամուրջ տարբեր կազմակերպությունների եւ տարբեր հնարավորությունների ու այդ ռեսուրսի կարիքն ունեցողների միջեւ: Ոչ միայն այս դեպքում, մենք շատ ժամանակ ունենում ենք կրթաթոշակի դիմում: Ինչքան կարողանում ենք, մենք ենք արձագանքում, ինչքան չենք կարողանում... որեւէ մեկին պարզապես չենք մերժում: Առնվազն ցույց ենք տալիս այն ճանապարհները, որոնք իրենց կարող են օգնել ստանալ այդ գումարը:

Ունենք այդպիսի հիմնադրամների բազա, մեր ավելի հեռահար նպատակն է՝ հիմնադրամների քարտեզ ունենալը, որպեսզի մարդիկ ուղղակի կապ ունենան իրար հետ, հիմնադրամներն իրար մեջ իմանան՝ ով, որտեղ ինչ է անում, շահառուներն իմանան՝ ում ինչի համար դիմեն: Այդ դաշտը շատ մեծ է եւ կապ չունեն իրար հետ, բայց փորձում ենք մենք դա անել: Առայժմ էլեկտրոնային պլատֆորմ չենք ստեղծել՝ դա ժամանակ կխլի, բայց մենք մեր ռեսուրսը օգտագործում ենք եւ կարողանում ենք կապ հանդիսանալ ու մարդկանց ուղղորդել տարբեր հարցերով»,- ասաց Հակոբյանը:

Տպել
1165 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին