«Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամները ԱՄՆ այցի շրջանակներում հավաքագրել են 1 մլն 660 հազար դոլար

27/05/2019 schedule13:27

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը ներկայացրեցին ապրիլի սկզբին ԱՄՆ կատարված երկշաբաթյա այցի արդյունքները: 2 հիմնադրամներն իրար հետ միասին հավաքագրել են 1 մլն 660 հազար դոլար:

«ԱՄՆ այցի վրա 10 միլիոն դրամ է ծախսվել, ՀՀ բերել ենք 755 միլիոն դրամ, եթե գտնում եք, որ սա վատ մշակույթ է...»,- ասուլիսի ժամանակ ասաց Աննա Հակոբյանը:

Հովհաննես Ղազարյանը նշեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի համար հավաքել են 1 մլն 60 հազար դոլար:

«ԱՄՆ Կոնգրեսում ենք ունեցել հանդիպումներ, Կոնգրեսի գրադարանում: Այնուհետեւ կոնգրեսմեններ Աննա Էշլի եւ Ջեքի Սպիրսի նախաձեռնությամբ եղել է հանդիպում կոնգրեսականների հետ, որտեղ տիկին Հակոբյանը հանդես է եկել ելույթով: Եղել է նաեւ հանդիպում միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամում, որտեղ հիմնական խոսնակը եղել է տիկին Հակոբյանը եւ մասնավորապես խոսվել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին: Ունեցել ենք նաեւ համայնքային հանդիպումներ: Այնուհետեւ այցը շարունակել ենք Բոստոն, որտեղ եղել է հանդիպում կրկին համայնքի հետ՝ Րաֆֆի եւ Նինա Ֆեսթենջյանների տանը եղել է հանդիպում եւ երեկույթ՝ նվիրված «Իմ քայլը» հիմնադրամին, որտեղ ներկայացրել ենք մեր ծրագրերն ու գործունեության բնույթն առհասարակ: Շարունակել ենք դեպի Լոս-Անջելես, այնտեղ ունեցել ենք հանդիպումներ համայնքի հետ տարբեր ձեւաչափերով: Հիմնական հանդիպումը եղել է «Ալեքս» թատրոնում, շուրջ 1500 հոգի մասնակցել են այդ հանդիպմանը: Մասնակցություն ենք ունեցել հյուպատոսության 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Տարբեր բնույթի, տարբեր բնագավառներ ներկայացնող մարդկանց եւ կազմակերպությունների հետ հանդիպումներ ենք ունեցել, քննարկել ենք հնարավոր համագործակցության եզրերը:

Նյու Յորքում հանդիպել ենք ՀԲԸՄ-ի ակտիվ կանանց հետ՝ շուրջ 30 հոգի, որտեղ նույնպես ներկայացրել ենք հիմնադրամը, մեր անելիքները: Հանդիպել ենք Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ, Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ պարոն Վարդան Գրիգորյանի հետ, ինչպես նաեւ «Դավիթյան» հիմնադրամի հիմնադիր պարոն Ասո Դավիթյանի հետ:

«Իմ քայլը» հիմնադրամի համար հավաքել ենք 1 մլն 60 հազար դոլար, որից 500 հազարը կստանանք այն պարագայում, երբ մեր ծրագրերը հավուր պատշաճի իրականացնենք 6 ամսվա ընթացքում: Այդ պայմանը դրվել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի կողմից:

Մնացածի մասին լրացուցիչ կտեղեկացնենք, քանի որ դրամահավաքն ինքն իրենով մեկանգամյա գործընթաց չէ, հանդիպում ենք, ներկայացնում ենք ծրագրերը: Որոշ մարդիկ արագ են արձագանքում, որոշ մարդկանց հարկավոր է լրացուցիչ տեղեկատվություն, քանի որ ըստ ծրագրերի ենք ներկայացնում մեր անելիքները եւ կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն կրթական ծրագրերի աջակացել, կան մարդիկ, ովքեր սոցիալական: Եւ որոշակի ժամանակ է պահանջվում, որպեսզի այդ մարդկանց հետ աշխատանք տանենք եւ ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրենք»,- եզրափակեց Ղազարյանը:

Էսթեր Դեմիրճյանը նշեց, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամը ընդհանուր առմամբ հավաքագրել է մոտ 600 հազար դոլար:

«Մեր այցի շատ կարեւոր կետերից մեկը, կարծում եմ, Մեմֆիսում «Սուրբ Հուդա» մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոնի այցն է, որը իսկապես շատ-շատ կարեւոր էր թե՛ մեզ համար, որպես հիմնադրամ, թե ընդհանրապես երկրի համար: Որովհետեւ հիվանդանոցն այսօր աշխարհի լավագույններից է համարվում եւ ստեղծվել է գլոբալ ալյանս, որտեղ Հայաստանը հանդես եկավ որպես առաջին անդամակցող երկիր: Այդ ալյանսի շրջանակներում կունենանք տարատեսակ համագործակցություններ թե՛ գիտական, թե՛ պրոֆեսիոնալ առումով: Բացի դրանից «Սուրբ Հուդա» հիվանդանոցի հետ համագործակցելով՝ նրանց օժանդակցությամբ այսօր արդեն նախագծվում են Հայաստանում առաջին մանկական պոլեատիվ բաժանմունքի նախագծային աշխատանքները: Հույս ունենք, որ շինարարությունը կսկսենք մոտավորապես հուլիսին եւ մեծ հույսեր ունենք, որ կկարողանանք բացել մինչեւ այս տարվա ավարտը: Իսկապես դա շատ կարեւոր է, որովհետեւ դա առաջինն է լինելու Հայաստանում եւ կարիքը շատ մեծ է նման կենտրոն ունենալու: Բացի այդ գումարից, որը մենք կարողացանք հավաքագրել, մենք նաեւ ունեցանք մի շարք հանդիպումներ տարբեր կազմակերպությունների հետ, որոնց արդյունքում ունենք նախնական ինչ-որ պայմանավորվածություններ հետագայում դեղորայքի կամ սարքավորումների աջակցության տարբերակների հետ կապված: Այսինքն, նորից, ինչպես «Իմ քայլ»-ի պարագայում, ծրագրեր պետք է ներկայացնենք, ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրենք, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչով կկարողանան մեզ այդ կազմակերպությունները օգնել:

Եւս մի հետաքրքիր առաջարկ ունեինք այս այցի շրջանակներում: Կազմակերպություններից մեկը մեզ առաջարկեց 100 հազար դոլար, որը կարող է կիրառվել հետագայում էլեկտրական բժշկական համակարգ ներդնելու համար: Այն բնականաբար ամբողջությամբ չէր փակելու այդ ծախսը եւ քանի որ դա մի քիչ մեր հիմնադրամի գործունեության ոլորտից դուրս էր, մենք իրենց ուղղորդեցինք առողջապահության նախարարություն, որտեղ իրենք միգուցե կարող են ներկայացնել ավելի ծավալուն եւ ավելի մեծ առաջարկ, որտեղ կարող են ներգրավել ոչ միայն 1 հիվանդանոց այլ կարող են ներգրավել մի քանի հիվանդանոցներ»,- եզրափակեց Դեմիրճյանը:

Տպել
1775 դիտում

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը