Դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող․ Արթուր Ավագյան

Շատ հաճախ անցումային արդարադատություն տերմինում «արդարադատություն» բառի առկայությունը հանրային ընկալումներում թյուրըմբռնման է հանգում, քանի որ արդարադատությունը դատական գործունեության արդյունք է եւ չի կարող իրականացվել այլ կերպ։ Սակայն անցումային արդարադատությունը պետք է հասկանալ լայն իմաստով, այստեղ «արդարադատությունն» ավելի ճիշտ է հասկանալ որպես ոչ ժողովրդավարական կառավարումից ժողովրդավարական համակարգին անցնելու ընթացքում արդարության վերականգնմանն ու հանրային համերաշխությանն ուղղված գործունեություն` ինչպես դատարանների կողմից դասական արդարադատության իրականացման, այնպես էլ՝ օրենքով սահմանված այլ գործիքների օգտագործման միջոցով: Այս մասին նախօրեին Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ իր ելույթում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ, իրավաբան Արթուր Ավագյանը։

Ծավալուն այս քննարկումները Ավագյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բավական հաջողված համարեց՝ նշելով, որ թեպետ մասնագիտական ձեւակերպումները շատ էին, այդուհանդերձ հնարավոր եղավ դրանք հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնել ու ներկայացնել՝ ի վերջո ինչ է անցումային արդարադատությունը։

Ըստ քաղաքագետի՝ կա որոշակի թյուրըմբռնում հենց արդարադատության բառի առկայության պատճառով․ անցումային արդարադատությունը նույնացվում է դասական արդարադատության հետ կամ դիտվում է որպես ալտերնատիվ արդարադատություն․

«Բայց այն ավելի լայն հասկացություն է, քան բուն կլասիկ արդարադատությունը։ Վերջինս անցումային արդարադատության գործիքներից, համալիր միջոցառումներից մի մասն է միայն։ Կլասիկ արդարադատությունն իրականացվում է դատարաններում, իսկ այսօր բավականին շատ խոսվեց վեթինգի մասին, որը դատարաններից դուրս է»,-ասաց Ավագյանը՝ ընդգծելով, որ վեթինգի հանձնաժողովում ապագայում ներգրավվող մարդիկ իրենք էլ նախ պետք է վեթինգի ենթարկվեն։

Ըստ ՔՈ ՍԴԿ անդամ Արթուր Ավագյանի՝ լսումների հենց առաջին հատվածում փորձագիտական բավականին խորքային ելույթներ եղան։ Ավագյանը մասնավորապես հիշեց «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Կարեն Զադոյանի ելույթը, որտեղ ներկայացնում էր անցումային արդարադատության վերաբերյալ 200 էջից ավելի ուսումնասիրությունից մի հատված։ Թեպետ, ինչպես Ավագյանը նկատեց, ուսումնասիրվել էր բոլոր երկրների փորձը, բայց միայն այս լսումները բավարար չեն, քննարկումը պետք է հասցնել հանրության լայն շերտերին։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ուշացա՞ծ է այս մեխանիզմը հիմա կիառելը, Արթուր Ավագյանը հիշեց հեղափոխության օրակարգային 5 կետերը՝ դեկապիտալիզացիայի մասին օրենքի ընդունում, կուսակցությունների մասին օրենքի ընդունում, նոր Ընտրական օրենսգիրք, անկախ եւ արդար դատական համակարգի ստեղծում եւ ուղիղ ժողովրդավարության էլեմենտների ներդրում․

«Այս կետերից գրեթե չորսը մենք տեսնում ենք անցումային արդարադատության կոնտեքստում, մեզ համար այս ողջ մեկ տարվա ընթացքում դրանք չեն դադարել օրակարգային լինել, հիմա էլ ուշացած չեմ համարի։ Ուղղակի պետք էր մի կետից սկսել։ Չեմ կիսում կարծիքը, թե պատճառ հանդիսացան վերջին դատավարական գործընթացները, բայց քննարկումների մասին նույնիսկ կառավարող ուժի նախընտրական ծրագրում էր ներառված, այսինքն՝ աշխատանքներն ընթացքի մեջ են եղել, ուղղակի համընկան գործընթացները»,-ասաց Ավագյանը։

Վերջինս նկատեց, որ խորհրդարանում լսումների ժամանակ խոսվեց նաեւ մարդասիրական միջանցքի տրամադրման մասին, ըստ որի՝ այն դատավորներին, որոնք կարծում են, որ դժվարություն են ունենալու հանրայնացնելու իրենց ֆինանսական միջոցները, տրվելու է սեփական կամքով հեռանալու ժամանակ, եւ հենց այս քննարկման ընթացքում էլ հրաժարական է ներկայացրել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը․

«Կարծում եմ մարդիկ մեկ տարվա ընթացքում հասցրին գիտակցել անցումային արդարադատության մարդասիրական լինելու էությունը, որովհետեւ հիմա փորձում են այն մեկնաբանել որպես պատժիչ մեխանիզմ, բայց այն հանրային հաշտեցման գալու պայմանագրի տեսք ունի»,-պարզաբանեց մեր զրուցակիցը։

Արթուր Ավագյանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանն ի վերջո ո՞ր երկրի փորձով պետք է առաջնորդվի կամ ընդհանրապես կարո՞ղ է լրիվ այլ՝ անցումային արդարադատության կիրառման սեփական փորձն ունենալ, ասաց, որ կարեւոր է միջազգային փորձի ուսումնասիրումը, բայց անցումային արդարդատության հիմքում հենց սուվերենությունը պետք է լինի․

«Մենք ի վիճակի կլինենք ստեղծելու եւ մինչ այս լավագույն օրինակն ունենալու, հենց հայկական՝ սուվերեն անցումային արդարադատության մոդելը, որը հետագայում կարող է օրինակ հանդիսանալ բոլոր, հատկապես՝ պոստսովետական երկրների համար՝ իրականացնելու այս գործընթացը։ Մենք կաշկանդված չենք եւ երբեւիցե չենք լինելու՝ օգտվել օտարերկրյա փորձերից, լինի հաջողված, թե չհաջողված»։

Ինչ վերաբերում է անցումային արդարադատության գործիքներին՝ Ավագյանն ասաց, որ կարծես թե կոնսենսուս չկա լյուստրացիայի մասով, քանի որ այն որոշակի վտանգներ է պարունակում․

«Բայց վեթինգը միանշանակ է լինելու։ Նաեւ վարչապետի ելութից էր նկատելի, որ հիմնական շեշտը դրվում էր դատավորներին վեթինգի ենթարկելու, բայց ես կարծում եմ՝ առանց բացառության բոլոր համակարգերը պետք է ենթարկվեն, այդ թվում՝ այն իրականացնողնրը։ Մյուս գործիքն էլ ճշմարտության եւ հաշտեցման գործընթացն է։ Իսկ այս հանձնաժողովներում, ըստ իս, պետք է ներգրավված լինեն ազգությամբ հայ մասնագետներ, նաեւ՝ սփյուռքից։ Ես համոզված եմ՝ կստացվի, քանի որ քաղաքացին կառավարող ուժին տվել է մանդատ եւ լիազորել իրականացնել այդ գործընթացը․ դատական համակարգի փոփոխությունը հանրային պահանջ է, հետեւաբար հակառակը լինել չի կարող»,-եզրափակեց «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ, քաղաքագետ Արթուր Ավագյանը՝ եւս մեկ անգամ վերահաստատելով այն միտքը, որ անցումային արադարադատության վերջնական նպատակը պետք է լինի ազգային հաշտեցումը։

Տպել
13308 դիտում

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)

Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները