Անցումային արդարադատությունը մարդկանց անցումներում դատելը չէ․ Սուրեն Սահակյան

Անցումային արդարադատությունը մարդկանց անցումներում դատելը չէ, ինչպես փորձում են ներկայացնել նախկին քաղաքական համակարգի որոշ ներկայացուցիչներ։ Այս մասին այսօր ԱԺ-ում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմակրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։ Նրա խոսքով՝ այն համերաշխության, համակարգային փոփոխությունների մասին է․

«Որպես համակարգային այդպիսի մեծ փոփոխությունների մաս եմ տեսնում քաղաքական համակարգի փոփոխությունը։ Եվ որպես դրա գործիքներից մեկը՝ կուսակցությունների մասին օրենքը։ Շատ քիչ բացառություններով, կուսակցությունները հանդիսացել են առաջնորդի շահերը սպասարկող կառույցներ, իսկ կուսակցականները՝ առաջնորդի հաջողության դեպքում իրենց նեղ անձնական ու տնտեսական հարցերը կարգավորելու խնդրի շուրջ միավորված քաղաքացիների խմբեր»,- ասաց նա։

Սուրեն Սահակյանը նշեց, որ այսպիսի խմբերում գաղափարախոսություններն անցել են երկրորդ պլան, կուսակցության ընտրության չափորոշիչ է դարձել դրանում ներկայացված անհատների քանակը, տնտեսության վրա ունեցած լծակներն ու դրանց ազդեցության աստիճանը․

«Այսպիսի կուսակցությունները համալրվում էին որեւէ գաղափարախոսության ու կուսակցական ծրագրերի հետ ոչ մի առնչություն չունեցող անսկզբունք անհատներով։ Արդյոք այսպիսի արժեքներով առաջնորդվող կուսակցությունները կարո՞ղ են առողջ քաղաքական համակարգ ստեղծել։ Ընտրությունների վստահելի մեխանիզմների բացակայությամբ պայմանավորված՝ քաղաքականությունը դադարել է լինել քաղաքացիների կյանքն ավելի երջանիկ դարձնելու, տնտեսական ու սոցիալական զարգացմանն ուղղված գործունեություն, այլ վերածվել է տնտեսական կլանների համար քաղաքական տանիքների ստեղծման եւ դրանց միջեւ պատերազմների այնպիսի միջավայրի, որտեղ կարելի էր մտնել միայն հատուկ համազգեստով, որպեսզի մինչեւ հոգուդ խորքը չաղտոտվես»,- հավելեց Սուրեն Սահակյանը։

Նրա խոսքով՝ ժողովրդավարության բացակայությունը, ֆինանսավորման աղբյուների գաղտնիության պահպանման հնարավորությունները, որոշումների կայացման գաղտնի բնույթը, ստեղծել են պայմաններ, երբ կուսակցությունները կորցրել են իրենց սոցիալական գործառույթը։ Քաղաքականություն ու քաղաքական գործիչ տերմինները դարձել են ինքնին դատապարտելի երեւույթներ․

«Գործող բարքերը, քաղաքական մտածողության այս աստիճանը կարող են ցանկացած հանրության բարոյապես քայքայել, նրան գցել հուսահատության գիրկը։ Մենք պետք է փոխենք իրերի այս դրությունը։ Այն ոչ միայն քաղաքական ու օրենսդրական փոփոխություններ է ենթադրում, այլ նաեւ հանրային նոր հարաբերություններ, ժողովրդավարական արժեքների ու ավանդույթների սերմանում, քաղաքական մտքի վերափոխում։ Մենք հաստատակամ ենք այլկերպ ապրել եւ այս հարցում եւս համերաշխության պետք է հասնենք»,- նշեց նա՝ հավելելով, որ կուսակցությունները պետք է դառնան ավելի ժողովրդավար, որոշումների կայացման առումով ավելի թափանցիկ, կանխատեսելի, ավելի գաղափարական։ Իսկ քաղաքականություն պետք է հնարավոր լինի մտնել սպիտակ ձեռնոցներով՝ առանց դրանք կեղտոտելու համար վախի։

Տպել
14856 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա