Մենք ոչ մեկին չենք պատրաստվում ունեզրկել, բայց բոլորը պետք է աշխատեն օրինական դաշտում. Գեւորգյան

Մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ պետական կառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էին բյուջետային հավելյալ միջոցների բաշխմանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել էր, որ 62 մլրդ դրամով կգերակատարեն այս տարվա բյուջեի եկամտային մասը: Գումարի մի մասը կուղղվի զինվորականների եւ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը, մի մասը՝ ճանապարհաշինությանը: Մոտ 45 մլրդ-ի չափով էլ մնալու է, որը, ինչպես վարչապետն ասաց, պետք է ճիշտ ծախսվի: Երեկ էլ ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը հանրահավաքի ժամանակ հետաքրքրվում էր, թե ուր է իշխանությունների խոստացած 800-900 մլն դոլարը, որը պետք է ստվերը վերացնելու արդյունքում բյուջե մտներ:

«Ես կարծում եմ, որ 62 մլրդ-ը մի քիչ համեստ սպասում է»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը:

- Պարոն Գեւորգյան, վարչապետը հայտարարեց, որ առնվազն 62 մլրդ-ով պետբյուջեի եկամտային մասը կգերակատարվի: Սա հարկային եւ մաքսայի՞ն մարմիններից ակնկալվող արդյունքն է:

- Դա 2 ասպեկտ ունի: Մեկը տնտեսական աշխուժությունն է, որն այսօր ակնհայտ է: Այսինքն, դրա շնորհիվ որոշակի լրացուցիչ եկամուտներ կգեներացվեն: Երկրորդը վարչարարությունն է: Այսինքն, ստվերի կրճատումը: Ես կարծում եմ, որ 62 մլրդ-ը մի քիչ համեստ սպասում է: Կարծում եմ՝ հետագայում ավելի կմեծանան այդ սպասումները:

- Գումարի մի մասի վերաբերյալ արդեն հստակ որոշում կա՞, թե ինչպես ծախսել: Ինչպե՞ս կօգտագործի դա կառավարությունը ըստ ձեզ, դարձյալ կգնա որեւէ ոլորտում աշխատավարձերի բարձրացմա՞նը:

- Ես կարծում եմ, որ այդքան էլ արդյունավետ որոշում չի լինի, եթե գնա աշխատավարձերի բարձրացմանը: Որովհետեւ գումարների մի զգալի մասը պետք է ծախսել հետագայում լրացուցիչ եկամուտներ գեներացնելու ակնկալիքով: Այսինքն՝ անել կապիտալ ծախսեր, որոնք մուլտիպլիկատիվ էֆեկտով կբերեն պետական բյուջեի եկամուտների է՛լ ավելի մեծացմանը: Կարծում եմ՝ այդ գումարից հատկացումներ կարվեն պաշտպանության ոլորտին, ինչը լրիվ արդարացված է:

- Երեկ ՀՅԴ-ականները հանրահավաքի ժամանակ հետաքրքրվում էին, թե ո՞ւր է իշխանությունների խոստացած ստվերային 800-900 մլն դոլարը: Վերոնշյալ 62 մլրդը արդյո՞ք չի մտնում այդ 800-900 մլն դոլարի մեջ:

- Ոչ ոք իրենց չի խոստացել, որ մի գիշերվա մեջ պետք է 800-900 մլն-ը վերադարձվի: Իսկ ընթացքում վերադարձվածը շատ ավելի մեծ կլինի, քան իրենց ասած 800 միլիոնը: Եկեք մի պարզ թվաբանություն անենք. առանց որեւէ հարկային փոփոխությունների, տնտեսության ոլորտում դեռեւս այլ օրենքների փոփոխության չգնալով՝ մենք անցած տարվա համեմատ ունեցել ենք արդեն 140 մլրդ ավելի նախատեսված բյուջե, որին գումարվում է եւս 60 մլրդ: Այսինքն, եթե դա վերածենք դոլարի՝ ավելի քան 400 մլն կդառնա: Դա՝ առանց որեւէ օրենսդրական փոփոխությունների, առանց հարկային ռեկետների: Սովորական աշխատանքով հիմա 400 մլն դոլար ավելի գումար ունենք, քան, օրինակ, մինչեւ հեղափոխությունը:

- Երեկ նաեւ կարծիքներ հնչեցին, որ օլիգարխները չեն վերացել, պարզապես օլիգարխ բառը փոխվել է սեփականատեր բառով: Նախ, ի՞նչ ենք հասկանում օլիգարխ ասելով եւ արդյո՞ք այդ համատեքստում կարող ենք դիտարկել սեփականատերերին:

- Որոշ կուսակցություններ բոլորին փորձում են տեղավորել իրենց ստանդարտների մեջ: Մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես են մարդկանց ունեզրկում ու ստեղծում մի ուրիշ խավ, որը տիրապետում է այդ սեփականությանը: Ու իրենց ստանդարտներով, իրենց մտածելակերպով, իրենց տեսլականների մեջ դա կայուն տեղ է զբաղեցնում: Մեր գաղափարախոսության մեջ, մեր աշխարհայացքի մեջ նման որեւէ բան չկա ու չի կարող լինել, որովհետեւ մենք բոլորովին այլ աշխարհայացք ունենք: Մենք հաստատում ենք հավասար պայմաններ բոլորի համար ու այդ ընթացքում տնտեսական դաշտ են մտնում այլ գործարարներ, որոնք մրցակցության մեջ են մտնում նախկին գործարարների հետ: Ես ձեզ կարող եմ ասել, որ նրանցից շատերը հարմարվում են օրենքներին: Այսինքն, էլ չգրված օրենքներով գործող տնտեսական դաշտն այլեւս չի լինելու: Մեր որդեգրած քաղաքականությունը դա է: Մենք ոչ մեկին չենք պատրաստվում ունեզրկել, բայց բոլորը պետք է աշխատեն օրինական դաշտում:

Տպել
5675 դիտում

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել