ԵՊՀ հիմնադրամը 2019-ին նախատեսել է ձեռք բերել մի քանի տասնյակ միլիոնի սնունդ. ո՞րն է պատճառը

ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի 2019 թվականին իրականացվող գնումների պլաններում բավական ուշագրավ թվեր կան: Մասնավորապես, «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամը մեծ թվով մթերային ապրանքներ է գնել:

Ստորեւ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

Տավարի միս - 2 տոննա - 7 մլն 500 հազար դրամ

Հաց – 7500 հատ - 2 մլն 100 հազար դրամ

Պանիր Լոռի – 1 տոննա – 1 մլն 900 հազար դրամ

Կարագ – 400 կգ – 1 մլն 840 հազար դրամ

Թխվածք – 1 մլն 620 հազար դրամ

Խոզի միս - 500 կգ – 1 մլն 325 հազար դրամ

Հավի միս - 1 տոննա – 1 մլն 250 հազար դրամ

Կաթնաշոռ – 500 կգ – 1 մլն 75 հազար դրամ

Հավի ձու – 15 հազար հատ – 900 հազար դրամ

Հավի կրծքամիս – 500 կգ – 900 հազար դրամ

Բնական հյութ – 784 հազար դրամ

Ձուկ – 400 կգ - 640 հազար դրամ

Ջեմ տեղական – 630 հազար դրամ

Թթվասեր տեղական – 625 հազար դրամ

Քյուֆթա – 583 հազար դրամ

Նրբերշիկ – 350 կգ - 560 հազար դրամ

Կարտոֆիլ – 3.5 տոննա - 560 հազար դրամ

Մածուն – 550 հազար դրամ

Հավի թեւիկներ – 330 կգ - 544 հազար 500 դրամ

Սեւ թեյ – 540 հազար դրամ

Լոլիկ – 1 տոննա 250 կգ - 500 հազար դրամ

Սրանցից բացի կան եւս մի քանի տասնյակ մթերային ապրանքներ, որոնք նախատեսված է ձեռք բերել, սակայն ավելի նվազ գներով:

Այս ամենից զատ համալսարանը նախաճաշի, ճաշի, ընթրիքի համար տարբեր փաթեթներ է նախատեսել ձեռք բերել:

Ստանդարտ – 500 անձի համար – 4 մլն 800 հազար դրամ

Սուրճի ընդմիջում ստանդարտ – 1000 մարդու համար – 2 մլն 300 հազար դրամ

Պաշտոնական ընդունելություն - 500 անձի համար – 1 մլն 946 հազար 500 դրամ

Սուրճի ընդմիջում եւ ֆուրշետ միջին – 500 անձ – 1 մլն 800 հազար դրամ

Սուրճի ընդմիջում ստանդարտ – 25 անձի համար 30 անգամ – 1 մլն 536 հազար դրամ

Չորահաց ստանդարտ – 800 անձ – 1 մլն 520 հազար դրամ

Սուրճի ընդմիջում եւ ֆուրշետ ստանդարտ – 500 անձ – 1 մլն 500 հազար դրամ

Սուրճի ընդմիջում միջին – 500 անձ – 1 մլն 400 հազար դրամ

Սուրճի ընդմիջում եւ ֆուրշետ պրեմիում – 300 անձ – 1 մլն 230 հազար դրամ

Ֆուրշետ շվեդական սեղան պրեմիում – 200 անձ – 1 մլն դրամ

Սրանցից բացի կան նաեւ ավելի քիչ գումարով նախատեսված նմանատիպ արարողություններ:

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը հարցում է ուղարկել ԵՊՀ՝ հետաքրքրվելով, թե համալսարանը մթերքներն ի՞նչ նպատակով է ձեռք բերել եւ որտե՞ղ ու ե՞րբ է այն օգտագործվել: Հետաքրքրվել ենք նաեւ, թե ընթրիքի, ճաշի, նախաճաշի ծախսերն ինչի՞ համար են նախատեսված: Ի պատասխան ԵՊՀ-ից հայտնեցին.

1.«Երևանի պետական համալսարան» հիմնադրամն ունի ֆակուլտետներ, որտեղ սովորող ուսանողները երկամսյա դաշտային պրակտիկա են անցնում ԵՊՀ Ծաղկաձորի, Բյուրականի, Հանքավանի ուսումնաարտադրական բազաներում, որի ընթացքում ԵՊՀ-ն պարտավոր է ապահովել նրանց օրական երկանգամյա սնունդով։ Բացի դրանից՝ կան նաև ուսումնաարտադրական այլ պրակտիկաներ և ուսանողական այլ միջոցառումներ ևս, որոնց ընթացքում ԵՊՀ-ն պարտավոր է ապահովել իր ուսանողների սնունդը։

2.«Երևանի պետական համալսարան» հիմնադրամում հաճախ կազմակերպվում են միջոցառումներ, որոնք զուգորդվում են ճաշկերույթներով և ֆուրշետներով, ինչն ինքնին նախատեսում է որոշակի քանակով սննդի առկայության անհրաժեշտություն: Այն միջոցառումները, որոնք իրականացվում են միջազգային համագործակցության շրջանակներում, նախատեսում են հյուրերի ընդունելության պատշաճ և բարձր մակարդակ: Դրան են ուղղված միջին և պրեմիում ձևաչափով ներկայացված նախաճաշերը: Այդ միջոցառումների գերակշիռ մեծամասնությունն իրականացվում է միջազգային դրամաշնորհներով։

Հարկ ենք համարում նշել նաև, որ Ձեր կողմից վկայակոչված սնունդը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը նախատեսում է ձեռք բերել 2019թ ամբողջ ընթացքում, սակայն դա չի նշանակում, որ այդ սնունդի՝ նշված քանակով ձեռքբերումը պարտադիր պայման է, քանի որ տարվա ընթացքում հնարավոր են ծրագրային փոփոխություններ, որոնք կհանգեցնեն հյուրերի քանակի փոփոխությանը և, հետևաբար այդ դեպքում կփոփոխվեն նաև նախատեսվող գնումների ծավալները: Հաստատված գնումների պլանը նախատեսում է այն առավելագույն շեմը, որը ԵՊՀ-ն կարող է ձեռք բերել 2019 թվականի ընթացքում»,- նշված է համալսարանի պատասխանում։

Տպել
6746 դիտում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել